Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա
Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա | |
---|---|
Տեսակ | Կոնսերվատորիա |
Հիմնադրված է | 1944 |
Անվանված է | Կուրմանգազի Սաղիրբաև |
Երկիր | Ղազախստան և ԽՍՀՄ |
Տեղագրություն | Ալմաթի |
Կայք | conservatoire.kz/english_vers/index.htm |
Ղազախստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ. | |
Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա (ղազ.՝ Құрманғазы атындағы Қазақ ұлттық консерваториясы), Ղազախստանի բարձրագույն երաժշտական հաստատություն, պատրաստում է կոմպոզիտորներ, երաժշտագետներ, երգչախմբի և ժողովրդական նվագախմբի դիրիժորներ, դաշնակահարներ, վոկալիստներ, արվեստագետ ղեկավարներ, սիմֆոնիկ նվագախմբի բոլոր գործիքների և ժողովրդական գործիքների կատարողներ։ Կոնսերվատորիայի շրջանավարտներով համալրվում են երկրի բազմաթիվ ստեղծագործական կոլեկտիվներ և կրթական հաստատություններ։ Կոնսերվատորիայի շրջանավարտները աշխատում են մերձավոր և հեռավոր արտասահմանի` Ռուսաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Նիդերլանդների, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չեխիայի, Կանադայի, Կորեայի, Չինաստանի և այլ երկրների պրոֆեսիոնալ կոլեկտիվներում[1]։
Ղազախստանի Կուրմանգազիի անվան ազգային կոնսերվատորիան համարվում է`
- Եվրոպական կոնսերվատորիաների և բարձրագույն երաժշտական դպրոցների ասոցիացիայի անդամ (1998 թվականից)
- Ասիական կոնսերվատորիաների ստեղծման նախաձեռնողն ու մասնակիցը (2000 թվականից)
- Սիմետրոլոգների համաշխարհային ասոցիացիայի մասնակից
- «Թուրքական ժողովուրդների երաժշտության» համաշխարհային ասոցիացիայի մասնակից
- Ավանդական երաժշտության Միջազգային խորհրդի (ICTM), Էթնիկ երաժշտագիտության Եվրոպական սեմինարի (ESEM), Երաժշտության հոգեբանության և ընկալման Եվրոպական խորհրդի (ESCOM) մասնակից[2]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրմանգազի հուշարձանը տեղադրված է կոնսերվատորիայի նոր շենքի դիմաց (2012)։ Ղազախստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1944 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ից Ալմա Աթայում կազմակերպվեց Արվեստի պետական ինստիտուտը, որը հետագայում վերակազմավորվեց Ալմա Աթայի կոնսերվատորիայի, իսկ 1945 թվականին բուհը կոչվեց 19-րդ դարի ականավոր ժողովրդական երաժիշտ-դոմբրահար, կոմպոզիտոր Կուրմանգազի Սաղիրբաևի անունով։ 1938 թվականին կառուցված առաջին շենքում մինչև կոնսերվատորիան, տեղակայված էր երաժշտության և պարային կոմբինատը[1].:
1960-ական թվականների սկզբին կառուցվեց ևս մեկ մասնաշենք, հանրակացարան 120 բնակելի սենյակներով, 42 լսարան, ընթերցասրահ, սպորտային դահլիճ և ընդարձակ սրահ[1]։ 1981-1982 ուսումնական տարում կոնսերվատորիայում սովորում էին 1200-ից ավելի ուսանողներ, աշխատում 234 դասախոսներ, այդ թվում ավելի քան 20 պրոֆեսորներ և գիտության դոկտորներ, շուրջ 50 դոցենտներ և գիտության թեկնածուներ, 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, 7 Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստներ[3]։ 2000 թվականի նոյեմբերին կոնսերվատորիային լրացուցիչ հատկացվեց ժամանակակից քառահարկ շենք[1]։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնական դասընթացն ապահովում են 4 ֆակուլտետներ`
- Վոկալի և դիրիժորության ֆակուլտետ
- Գործիքային կատարման ֆակուլտետ
- Երաժշտագիտության և կառավարման ֆակուլտետ
- Ժողովրդական երաժշտության ֆակուլտետ
Գործում են նաև մի շարք ընդհանուր համալսարանական ամբիոններ`
- Նորարարական երաժշտության և մանկավարժական տեխնոլոգիաների ամբիոն
- Սոցիալական և հումանիտար առարկաների ամբիոն
- Արվեստի փորձարարական դպրոց-ստուդիա
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի բաժին
- Ղազախական և օտար լեզուների բաժին
Ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1944-1945՝ Իվան Կրուգլիխին
- 1945-1951՝ Ախմետ Ժուբանով
- 1951-1957՝ Իվան Կրուգլիխին
- 1957-1967՝ Կուդդուս Կուժամյարով
- 1967-1975՝ Երկեգալի Ռախմադիև
- 1975-1987՝ Գազիզա Ժուբանովա
- 1987-1997՝ Դյուսեն Կասեինով
- 1997-2018՝ Ժանիա Աուբակիրովա
- 2018-ից՝ Արման Ժուդեբաև
Կոնսերվատորիայի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 1935-1937 թվականներին տիպային դպրոցի նախագծով, որը լրամշակվել է ճարտարապետ Ա. Ստրեմենովի կողմից։ Ուսումնական մասնաշենքը ընդգրկում է 2 ուսումնական մասնաշենքեր և համերգային դահլիճ[4]։
Շենքը նախատեսված է եղել երաժշտության և պարային կոմբինատի համար (այժմ՝ Ալմա Աթայի Պ. Չայկովսկու անվան երաժշտական քոլեջ)։ Ղազախական ԽՍՀ Ժողկոմխորհը 1944 թվականի հուլիսի 24-ին որոշեց 1944 թվականի հոկտեմբերի 1-ից այս շենքում կազմակերպել կոնսերվատորիա։ 1954 թվականին կոնսերվատորիային շնորհվեց նշանավոր պատանի Կուրմանգազի Սագիրբաևի անունը։ 60-ական թվականներին շենքին կից կառուցվեց նոր մասնաշենք, իսկ 1970-ական թվականներին արևելյան կողմից կառուցվեց երգեհոնային դահլիճը[4]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը իրենից ներկայացնում է Ալմա Աթա քաղաքի 20-րդ դարի 30-ական թվականների ճարտարապետության «ազգային ոճի» օրինակ։ Կոնսերվատորիայի եռահարկ շենքը ներկայացվում է իրարից անջատ ուղղանկյան տեսքով։ Շինության գլխավոր ճակատում աչքի է ընկնում կորնթոսյան ոճի կողապաշտպան երկսյուն սյունազարդ նախասրահը, որն ավարտվում է եռանկյունաձև վերնաճակատով և տեղակայված է գլխավոր մուտքի մոտ։ Քառանկյուն հարթ որմասյան կորնթոսյան սյունակարգի չափավոր ռիթմը միջպատուհանային տարածությունը ուղղահայաց բաժանում է ճակատային մասը։ Պատուհանները բաղկացած են երեք մասից, ռիզալիտային գլխանիստային մասում երկփեղկ են։ Պատերը շարված են աղյուսից և սվաղված։ Շենքի հատակագծումը միջանցքային տիպի է նրանից դուրս եկող շինություններով[4]։
Հուշարձանի կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվեց Ալմա Աթա քաղաքի տեղական նշանակության մշակութային հուշարձանների նոր պետական ցանկը, միաժամանակ չեղյալ համարվեցին դրա հետ կապված նախորդ որոշումները[5]։ Այս որոշմամբ պահպանվեց Ղազախստանի ազգային պատկերասրահի շենքի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակը։ Պաշտպանական գոտու սահմանները հաստատվեցին 2014 թվականին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 КазНК. «От истоков» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 19 июля 2008-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ КазНК. «Международное сотрудничество» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 19 июля 2008-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Алма-Ата. Энциклопедия / Гл. ред. М. К. Козыбаев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1983. — С. 312. — 608 с. — 60 000 экз.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Энциклопедия Алматы. Казахская национальная консерватория им. Курмангазы
- ↑ Постановление Акимата города Алматы от 10 ноября 2010 года N 4/840 «Об утверждении Государственного списка памятников истории и культуры местного значения города Алматы»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Казахская национальная консерватория на страницах Национальной энциклопедии Казахстана Արխիվացված 2016-04-04 Wayback Machine
|