Բրունո Բրունի
Բրունո Բրունի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1935[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Գրադարա, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Hochschule für bildende Künste Hamburg? |
Մասնագիտություն | վիմագրող, քանդակագործ և նկարիչ |
Կայք | bruno-bruni.de(գերմ.)(անգլ.) |
Բրունո Բրունի (նոյեմբերի 23, 1935[1], Գրադարա, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիայի թագավորություն), իտալացի նկարիչ, քանդակագործ, գեղանկարիչ, լիտոգրաֆիստ։ SENEFELDER միջազգային մրցանակի դափնեկիր։ Գերմանիայի ամենահայտնի նկարիչներից և լիտոգրաֆներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1935 թվականին, Գրադարա քաղաքում, թիվ 134 երկաթուղային տնակում։ Բրունին սկսել է նկարել դեռ մանկուց։
1947-1950 թթ. սովորել է Գրանարոլայի տարրական դպրոցում, սակայն պատերազմի պատճառով ուսումը ընդհատվել է։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Ջուլիանո Վանգին։ 1953-1959 թթ. սովորել է Ֆ. Մենգարոնիի անվան Արվեստի ինստիտուտում (Պեզարո)։ Նրան շնորհվել է Ուգոլինիի մրցանակը։ Այնուհետև մեկնել է Լոնդոն, որտեղ սկսել է հետաքրքրվել փոփ-արտով։
1959 թ. տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը Պեզարո քաղաքի Ռոսինինի սրահում։ 1959-1961 թթ. նկարել է և աշխատել որպես աման լվացող Լոնդոնի մի շարք ռեստորաններում։ Պրոֆեսոր Գրեսկոյի հետ 1961-1966 թթ. ստացել է կրթաթոշակ Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Արժանացել է LICHTWARK մրցանակի Օտո Դիքսի և Էդգար Ագուստինի հետ միասին։
Այլ երիտասարդ նկարիչների հետ մեկտեղ հիմնել է COOP խումբը՝ ընդդեմ Արվեստի շուկայի։ Այս ընթացքում ուսանել է Միլանում։ Ծանոթացել է Անտոնիո Ռեկալկատիի և Էդուարդո Արրոյոյի հետ։ Փարիզում բացել է իր արհեստանոցը և կապեր հաստատել La Ruche-ի նկարիչների հետ։
1972 թ. բացառիկ լինելու իրավունքի պայմանագիր է կնքել Վոլկեր Հյուբեր անունով գործարարի հետ։ 1977 թ. ստացել է SENEFELDER միջազգային մրցանակ վիմատիպ նկարների համար[2]։
1978 թ. ապրիլի մեկին կայացել է նրա առաջին ամուսնությունը Բրյուսելում, իսկ երեք շաբաթ անց ծնվել է առաջին որդին՝ Բրունոն։ 1980 թ. ծնվել է երկրորդ որդին՝ Մատտեոն։ 2002 թ. տեղի է ունեցել երկրորդ ամուսնությունը Հանովերում։
Աշխատել է Համբուրգում, Հանովերում և Պեզարոյում։ 2002 թ. Արժանացել է «Իտալիայի Հանրապետության ասպետ» կոչմանը։
2014 թ. կազմակերպել է ցուցահանդես Էդուարդո Արրոյի հետ՝ Համբուրգի Լևի պատկերասրահում։
Նա ոչ միայն հրաշալի նկարիչ, լիտոգրաֆիստ, քանդակագործ, գեղանկարիչ է, այլ նաև իտալական խոհանոցի խոհարար և բռնցքամարտի սիրահար։ Համեղ կերակուրներ է պատրաստել իր ընկեր, բռնցքամարտի չեմպիոն՝ Դարիուշ Միխալչևսկի համար, մարտերից առաջ։
1959 թվականից վեր անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ամստերդամում, Բեռլինում, Բրյուսելում, Ֆլորենցիայում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Քյոլնում, Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Միլանում, Մոնակոյում, Նյու Յորքում, Պեզարոյում, Հռոմում, Տոկիոյում, Ուրբինոյում, Գրադարայում և այլն։
2014 թ. ապրիլի 25-ից հունիսի 2-ը Հայաստանում՝ Երևանի սրտում՝ համաշխարհային մեծերի կողքին՝ Ազգային Պատկերասրահում, ցուցադրվեցին Բրունո Բրունիի գործերը։ Ցուցահանդեսի առիթով լույս է տեսել Բրունո Բրունիի աշխատանքների ժողովածուն (Bruno Bruni works from 1962 to 2014)։ Վերջինս տպագրվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով[3]։
Այժմ Բրունին ապրում և աշխատում է Համբուրգում, Հանովերում և Պեզարոյում։ Կանոնավոր կերպով այցելում է հայրենի քաղաք՝ Գրադար (Իտալիա)։ Նրա աշխատանքները հանրային և մասնավոր բազմաթիվ հավաքածուների մաս են կազմում։
Արվեստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Der Gelbe (1961)՝ փետուր,
- Малый Veilchen (1961)՝ մատիտ և գուաշ,
- Con Bicchiere (1963)՝ մատիտ մոխրագույն թղթի վրա,
- Chiaro di Luna (1987),
- Due Amarlillis (2013),
- Ti amo (2013),
- Tre Amarlillis (2014),
- Due camaleonti (2014),
- Menelao (2014)։
Գրաֆիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Onda (1973)՝ լիտոգրաֆիա երեք գույնով,
- Amanti (1978)՝ լիտոգրաֆիա յոթ գույնով,
- Nicht Sehen, Nicht Reden, Nicht hören (1979)՝ լիտոգրաֆիա հինգ գույնով։
Քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Venuta dal cielo (2007)՝ մարմարե,
- Der Kuss՝ բրոնզե,
- 'Il Ritorno՝ բրոնզե,
- Partenza (2002)՝ բրոնզե,
- La traviata(2005),
- Nudo(2005)՝ մարմարե,
- Caduta dal cielo (2006)՝ բրոնզե,
- Marmo europa (2006)՝ մարմարե,
- Tuoff0 (2012)՝ մարմարե,
- Civetta (2012)՝ բրոնզե,
- Los (2014)՝ բրոնզե,
- La modella (2014)՝ բրոնզե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «Bruno Bruni». Graphic Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Բրունո Բրունի».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vanessa Seifert։ Maler Bruno Bruni: Ein Leben zwischen Italien und Hamburg Hamburger Abendblatt 22 նոյեմբերի 2010
- Տեսանյութը ՅուԹյուբում
|