Բրունո Բրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Բրունի
Ծնվել էնոյեմբերի 23, 1935(1935-11-23)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԳրադարա, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունHochschule für bildende Künste Hamburg?
Մասնագիտությունվիմագրող, քանդակագործ և նկարիչ
Կայքbruno-bruni.de(գերմ.)(անգլ.)

Բրունո Բրունի (նոյեմբերի 23, 1935(1935-11-23)[1], Գրադարա, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիայի թագավորություն), իտալացի նկարիչ, քանդակագործ, գեղանկարիչ, լիտոգրաֆիստ։ SENEFELDER միջազգային մրցանակի դափնեկիր։ Գերմանիայի ամենահայտնի նկարիչներից և լիտոգրաֆներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականին, Գրադարա քաղաքում, թիվ 134 երկաթուղային տնակում։ Բրունին սկսել է նկարել դեռ մանկուց։

1947-1950 թթ. սովորել է Գրանարոլայի տարրական դպրոցում, սակայն պատերազմի պատճառով ուսումը ընդհատվել է։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Ջուլիանո Վանգին։ 1953-1959 թթ. սովորել է Ֆ. Մենգարոնիի անվան Արվեստի ինստիտուտում (Պեզարո)։ Նրան շնորհվել է Ուգոլինիի մրցանակը։ Այնուհետև մեկնել է Լոնդոն, որտեղ սկսել է հետաքրքրվել փոփ-արտով։

1959 թ. տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը Պեզարո քաղաքի Ռոսինինի սրահում։ 1959-1961 թթ. նկարել է և աշխատել որպես աման լվացող Լոնդոնի մի շարք ռեստորաններում։ Պրոֆեսոր Գրեսկոյի հետ 1961-1966 թթ. ստացել է կրթաթոշակ Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Արժանացել է LICHTWARK մրցանակի Օտո Դիքսի և Էդգար Ագուստինի հետ միասին։

Այլ երիտասարդ նկարիչների հետ մեկտեղ հիմնել է COOP խումբը՝ ընդդեմ Արվեստի շուկայի։ Այս ընթացքում ուսանել է Միլանում։ Ծանոթացել է Անտոնիո Ռեկալկատիի և Էդուարդո Արրոյոյի հետ։ Փարիզում բացել է իր արհեստանոցը և կապեր հաստատել La Ruche-ի նկարիչների հետ։

1972 թ. բացառիկ լինելու իրավունքի պայմանագիր է կնքել Վոլկեր Հյուբեր անունով գործարարի հետ։ 1977 թ. ստացել է SENEFELDER միջազգային մրցանակ վիմատիպ նկարների համար[2]։

1978 թ. ապրիլի մեկին կայացել է նրա առաջին ամուսնությունը Բրյուսելում, իսկ երեք շաբաթ անց ծնվել է առաջին որդին՝ Բրունոն։ 1980 թ. ծնվել է երկրորդ որդին՝ Մատտեոն։ 2002 թ. տեղի է ունեցել երկրորդ ամուսնությունը Հանովերում։

Աշխատել է Համբուրգում, Հանովերում և Պեզարոյում։ 2002 թ. Արժանացել է «Իտալիայի Հանրապետության ասպետ» կոչմանը։

2014 թ. կազմակերպել է ցուցահանդես Էդուարդո Արրոյի հետ՝ Համբուրգի Լևի պատկերասրահում։

Նա ոչ միայն հրաշալի նկարիչ, լիտոգրաֆիստ, քանդակագործ, գեղանկարիչ է, այլ նաև իտալական խոհանոցի խոհարար և բռնցքամարտի սիրահար։ Համեղ կերակուրներ է պատրաստել իր ընկեր, բռնցքամարտի չեմպիոն՝ Դարիուշ Միխալչևսկի համար, մարտերից առաջ։

1959 թվականից վեր անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ամստերդամում, Բեռլինում, Բրյուսելում, Ֆլորենցիայում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Քյոլնում, Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Միլանում, Մոնակոյում, Նյու Յորքում, Պեզարոյում, Հռոմում, Տոկիոյում, Ուրբինոյում, Գրադարայում և այլն։

2014 թ. ապրիլի 25-ից հունիսի 2-ը Հայաստանում՝ Երևանի սրտում՝ համաշխարհային մեծերի կողքին՝ Ազգային Պատկերասրահում, ցուցադրվեցին Բրունո Բրունիի գործերը։ Ցուցահանդեսի առիթով լույս է տեսել Բրունո Բրունիի աշխատանքների ժողովածուն (Bruno Bruni works from 1962 to 2014)։ Վերջինս տպագրվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով[3]։

Այժմ Բրունին ապրում և աշխատում է Համբուրգում, Հանովերում և Պեզարոյում։ Կանոնավոր կերպով այցելում է հայրենի քաղաք՝ Գրադար (Իտալիա)։ Նրա աշխատանքները հանրային և մասնավոր բազմաթիվ հավաքածուների մաս են կազմում։

Արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Der Gelbe (1961)՝ փետուր,
  • Малый Veilchen (1961)՝ մատիտ և գուաշ,
  • Con Bicchiere (1963)՝ մատիտ մոխրագույն թղթի վրա,
  • Chiaro di Luna (1987),
  • Due Amarlillis (2013),
  • Ti amo (2013),
  • Tre Amarlillis (2014),
  • Due camaleonti (2014),
  • Menelao (2014)։
Գրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Onda (1973)՝ լիտոգրաֆիա երեք գույնով,
  • Amanti (1978)՝ լիտոգրաֆիա յոթ գույնով,
  • Nicht Sehen, Nicht Reden, Nicht hören (1979)՝ լիտոգրաֆիա հինգ գույնով։
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Venuta dal cielo (2007)՝ մարմարե,
  • Der Kuss՝ բրոնզե,
  • 'Il Ritorno՝ բրոնզե,
  • Partenza (2002)՝ բրոնզե,
  • La traviata(2005),
  • Nudo(2005)՝ մարմարե,
  • Caduta dal cielo (2006)՝ բրոնզե,
  • Marmo europa (2006)՝ մարմարե,
  • Tuoff0 (2012)՝ մարմարե,
  • Civetta (2012)՝ բրոնզե,
  • Los (2014)՝ բրոնզե,
  • La modella (2014)՝ բրոնզե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Bruno Bruni». Graphic Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  3. «Բրունո Բրունի».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]