Jump to content

Բռնի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնի մահ, սոցիալ-իրավաբանական մահվան ծագումը բնութագրող մահվան կատեգորիաներից մեկը[1]։ Բռնի մահ անվանում են մարդու վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցությամբ առաջացած մահվան ձևը։ Միջավայրի գործոնները կարող են լինել՝ մեխանիկական (դանակ, զենք, քար, ավտոմեքենա և այլն), ֆիզիկական (բարձր կամ ցածր ջերմաստիճան, մթնոլորտային ճնշում, էլեկտրականություն, ռադիոակտիվ ճառագայթում և այլն) կամ քիմիական (թթուներ, հիմքեր, տարբեր թունավոր նյութեր)։ Տվյալ դեպքում մահվան կատեգորիայի որոշման համար կապ չունի թե ով է կիրառում այդ արտաքին գործոնը մարդու հանդեպ՝ ինչ-որ անձ, հենց ինքը մահացածը, թե ուղղակի դժբախտ պատահար է։ Գլխավորը, որ մահն առաջանում է արտաքին ազդեցությամբ, որը կապված չէ մարդու հիվանդությունների հետ։

Բռնի մահը դասակարգում են՝

Բռնի մահվան հիմնական պատճառներն են՝

  • մեխանիկական վնասվածքից
  • մեխանիկական ասֆիքսիայից
  • թունավորումից
  • բարձր ջերմաստիճանից
  • էլեկտրականությունից
  • մթնոլորտային ճնշման փոփոխությունից
  • ճառագայթային էներգիայի ազդեցությունից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]