Բլեր Անդերվուդ
Բլեր Անդերվուդ անգլ.՝ Blair Underwood | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1964[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
Կրթություն | Քարնեգի Մելոն համալսարան և Petersburg High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, գրող, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
blairunderwood.com | |
Բլեր Անդերվուդ (անգլ.՝ Blair Underwood, օգոստոսի 25, 1964[1][2], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Լոս Անջելեսի օրենք», «Ծեր Քրիստինի նոր արկածները», «Կեղտոտ, թաց փողեր», «Իրադարձություն», «Բուժում» սերիալներում մարմնավորած դերերով[3]։ «Ոսկե գլոբուս» (1991, 2009) և «Գրեմի» մրցանակների (2009) դափնեկիր։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդերվուդը ծնվել է Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆրենկ Անդերվուդ-ավագը, Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի գնդապետ էր, իսկ մայրը՝ Մերլին Էնն Անդերվուդը, դիզայներ[4][5]։ Բլերն ունի ավագ եղբայր և երկու կրտսեր քույր[6]։ Դերասանի մանկությունն անցել է ԱՄՆ-ի զինվորական բազաներում ու Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, ուր այդ ժամանակ մարտական ծառայության էր նրա հայրը[7]։
Բլերը սովորել է Վիրջինիա նահանգի Պիտերսբերգ քաղաքի ավագ դպրոցում, ինչպես նաև Կարնեգի Մելոն քոլեջում հաճախել է թատերական պարապմունքների։ Phi Beta Sigma հասարակական կազմակերպության անդամ է[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Անդերվուդը նկարահանվել է 1985 թվականին «Հակամարտության ուղիներ» ֆիլմում և «Կոսբիի շոու» հեռուստասերիալում։ «Մեկ կյանք ապրելու համար» օճառային օպերայում Բոբ Բլյուին մարմնավորելուց հետո նա հրավիրվել է կատարելու դատախազ Ջոնաթան Ռոլինզի դերը «Լոս Անջելեսի օրենքը» սերիալում, որ նկարահանվել է 1987-1994 թվականներին։ Այդ աշխատանքի համար 1991 թվականին Անդերվուդն ստացել է իր առաջին մրցանակը՝ «Ոսկե գլոբուս»։ 1996 թվականին եղել է Playgirl ամսագրի հուլիսյան համարի շապիկին։
Նկարահանվել է «Զինված ջոկատ» (1993), «Արդար դատաքննություն» (1995), «Կանչ» (1996), «Խոր ազդակ» (1997), «Բախում անդունդի հետ» (1998), «Մարտի կանոններ» (2000) և «Տնային առաջադրանք (ֆիլմ)» (2011) ֆիլմերում։ 2000 թվականին «Քաղաքային հրեշտակեր» ֆիլմում ունեցել է գլխավոր դեր[7]։ Հրավիրվել է «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» սերիալի էպիզոդներից մեկի նկարահանմանը։ «Բժշկում» հեռուստասերիալում խաղացել է հոգեբանի մոտ գնացող կործանիչի օդանաչուի դերը (երկրորդ անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր)։ Նկարահանել է «Կամուրջ դեպի ոչ մի տեղ» (2009) ֆիլմը։
2010-2011 թվականներին Էլիս Մարտինեսի գիտաֆանտաստիկ «Իրադարձություն» սերիալում մարմնավորել է Ամերիկայի նախագահին[8][9]։ Հնչյունավորել է The Legend of Spyro: Dawn of the Dragon խաղը։
2000 թվականին Անդրվուդը հայտվել է People ամսագրի «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում, իսկ TV Guide-ը նրան անվանել է «90-ականների ամենաազդեցիկ դեմքերից մեկը»[6]։ 2007 թվականին Բլերն ամուսիններ Սթիվեն Բարնսի և Թանանարիվ Դուի հետ հեղինակել է Casanegra: A Tennyson Hardwick վեպըը[10]։ Նրանք գրել են նաև In the Night of the Heat և (2009)[11] From Cape Town with Love (2010) գրքերը[12]։ 2009 թվականին Նիկսոն Սինտիայի և Բո Բրիջի հետ, Ալբերտ Գոռի «Անհարմար ճշմարտություն» գրքի ընթերցանության համար, «Լավագույն խոսքային ալբոմ» կատեգորիայում արժանացել են «Գրեմիի»[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Բլեր Անդերվուդը դարձել է «Արտիստները հանուն նոր Հարավաֆրիկայի» ոչ առևտրային կազմակերպության համաֆինանսավորող, Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբաղվելով ժողովրդավարությամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Բացի այդ նա ներկայացրել է մի քանի բարեգործական կազմակերպություններ։ 1993 թվականին Լոս-Անջելեսյան Մկանային դիստրոֆիայի ասոցիացիայի մասնաճյուղում կատարած աշխատանքի համար արժանացել է «Հումանիտար պարգևի»։ Դրանից տասը տարի անց Բլերը դերասանուհի Էշլի Ջադի հետ դարձել է YouthAIDS բարեգործական կառույցի ներկայացուցիչ, ովքեր զբաղվում էին ՁԻԱՀ-ի դեմ կազմակերպվող աշխատանքներով։ Հաջորդ տարի Բլերը նկարահանվել է Fulfillment հիմնադրամի գովազդում[14]։ Ադերվուդը եղել է Լոս Անջելեսում, Դենի Գլովերի ղեկավարած Robey Theatre Company թատերական խմբի հոգաբարձու։
Աջակցել է Բարաք Օբամայի թեկնածությանն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին և հաճախ ելույթ է ունեցել նրա կազմակերպած հանրահավաքներին։ Անդերվուդն առաջին անգամ իմացել է Օբամայի մասին Հարվարդի իրավաբանական դպրոցում «Լոս Անջելեսի օրենք» ֆիլմի փորձեր ժամանակ, որտեղ ապագա նախագահը եղել է դպրոցի պաշտոնական թերթի տնօրենը[15]։
ԴՆԹ-ի անալիզի շնորհիվ Անդերվուդը բացահայտել է, որ նա սերում է վենգոների ցեղից, ովքեր ապրել են Հյուսիսարևմտյան Կամերուն պետության ներկայիս տարածքում[16]։
1994 թվականի սեպտեմբերի 17-ին ամուսնացել է Դեզիր ԴաԿոստայի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Փերիսը, Բրիելը և Բեյքը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «Blair Underwood for President! NBC The Event Series Trailer and Jet Magazine Cover!». UrbLife.com. 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Blair Underwood Biography (1964-)
- ↑ Brennan, Patricia (1989 թ․ օգոստոսի 6). «Blair Underwood; 'Common Sense' Career Moves». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «imdb.com». Biography for Blair Underwood. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 7,0 7,1 «NPR». A Conversation with Blair Underwood. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «NBC Picks Up Three New Series for 2010–11 Season with "The Event", "Outsourced" and "Love Bites"». The Futon Critic. 2010 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Hibberd, James (2010 թ․ մայիսի 16). «NBC's fall schedule, upfront revealed». The Live Feed. The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Книга Андервуда Արխիվացված 2012-03-02 Wayback Machine
- ↑ «In the Night of the Heat A Tennyson Hardwick novel By Tananarive Due, Steven Barnes and Blair Underwood». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «From Cape Town With Love A Tennyson Hardwick novel By Blair Underwood, Tananarive Due and Steven Barnes». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Лауреаты «Грэмми»
- ↑ «blairunderwood.com». Difference. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն) - ↑ Kantor, Jodi (2007 թ․ հունվարի 28). «In Law School, Obama Found Political Voice». New York Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «A welcome surprise that my people are from Nigeria & Ibo people» Արխիվացված 2008-12-19 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլեր Անդերվուդ Internet Movie Database կայքում
- Բլեր Անդերվուդի պաշտոնական կայքը
- Արտիստներ նոր Հարաֆային Ամերիկայի համար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեր Անդերվուդ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ