Բենի Ֆերենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենի Ֆերենցի
հունգ.՝ Ferenczy Benjámin
Ծնվել էհունիսի 18, 1890(1890-06-18)[1][2][3]
ԾննդավայրՍենտենդրե, Պեշտ, Հունգարիա
Մահացել էհունիսի 2, 1967(1967-06-02)[1][4][5] (76 տարեկան)
Վախճանի վայրըԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Հունգարիա[6]
Մասնագիտությունքանդակագործ, համալսարանի դասախոս, նկարիչ, գծանկարիչ և մեդալագործ
ԱշխատավայրՀունգարիայի գեղարվեստի համալսարան և Նյուգաթ
ԱմուսինErzsébet Ferenczy?
Ծնողներհայր՝ Կարոյ Ֆերենցի, մայր՝ Օլգա Ֆիալկա
Պարգևներ և
մրցանակներ
 Béni Ferenczy Վիքիպահեստում

Բենի Ֆերենցի (անգլ.՝ Béni Ferenczy, հունիսի 18, 1890(1890-06-18)[1][2][3], Սենտենդրե, Պեշտ, Հունգարիա - հունիսի 2, 1967(1967-06-02)[1][4][5], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի քանդակագործ, գրաֆիկ։ Նկարիչ Կարոյ Ֆերենցիի և նկարչուհի Օլգա Ֆիալկայի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենի Ֆերենցին արվեստ է ուսանել Մյունխենում, Ֆլորենցիայում, իսկ Փարիզում սովորել է Էմիլ Անտուան Բուրդելի և Ալեքսանդր Արխիպենկոյի մոտ։ Ձախ հայացքների տեր է եղել, ակտիվորեն մասնակցել է Հուգարիայի խորհրդային հանրապետության գործունեությանը, եղել է Արվեստի ու թանգարանների կառավարման անդամ։ Հունգարիայի խորհրդային հանրապետության անկումից հետո ստիպված է եղել արտագաղթել։ Հետագա տարիներին նա ապրել է Բայա Մարեում, Բրատիսլավայում, Ռուժոմբերոկում (Սլովակիա), Վիեննայում, Բեռլինում, Պոտսդամում։

1932-1935 թվականներին ապրել է Մոսկվայում, որտեղ ծանոթացել է ապագա կնոջ՝ հունգարուհի Էրժիի հետ։ Վերջինս դարձել է նրա քանդակային ու գրաֆիկական շատ ստեղծագործությունների բնորդ։ Ստեղծագործական հասուն շրջանը համընկնում է Գերմանիայում ու Խորհրդային միությունում տարագրությունից վերադառնալու հետ, որ տեղի է ունեցել 1938 թվականին, երբ կայացել է Ավստրիայի անշլյուսը։ Հունգարիայում նացիստական հեղաշրջումից և «Խաչված նետերի կուսակցության»՝ իշխանության գալուց հետո Բենի Ֆերենցին կնոջ հետ Բուդապեշտում փրկել է հրեաների, ինչի համար Յադ Վաշեմը նրան հետմահու ճանաչել է Աշխարհի արդարակյաց։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձել է Արվեստի միության անդամ, որի հիմնադիրը Զոլտան Կոդայն էր, իսկ 1945-1950 թվականներին դասավանդել է Հունգարիայի գեղարվեստի համալսարանում։ 1947-1948 թվականներին ճանապարհորդել է Շվեյցարիայում և Իտալիայում։ 1950-ական թվականներին ապրել է բացառապես գրքերի նկարազարդումների հաշվին։ 1956 թվականին աջ կողմը կաթվածահարվել է, և նա կարողացել է աշխատել միայն ձախ ձեռքով։

Բենի Ֆերենցին նկարել է կուբիզմի և էքսպրեսիոնիզմի ոճերով։ Ճանաչում է ստացել նաև որպես գրաֆիկ։ Զբաղվել է գրքերի նկարազարդմամբ։

Նրա կինը՝ Էրժի Ֆերենցին, որ մահացել է 2000 թվականին 96 տարեկան հասակում, մեծ ջանքեր է ներդրել Կարոյ և Բենի Ֆերենցիների արվեստի հանրահռչակման գործում․ Սենտենդրում հիմնադրել է Ֆերենցիների ընտանիքի թանգարանը, ստեղծել է «Ֆերենցիների ընտանիքի հիմնադրամ», ինչպես նաև հուշագրություն է թողել իր ամուսնու մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Beni FerenczyOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 Béni Ferenczy (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 The Righteous Among the Nations Database
  6. RKDartists (նիդերլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենի Ֆերենցի» հոդվածին։