Բայբա Սկրիդե
Բայբա Սկրիդե | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1981[1] (43 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Լատվիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահարուհի |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Ռոստոկի Երաժշտության և Թատրոնի Համալսարան (2006)[2] |
Պարգևներ | |
Կայք | baiba-skride.com |
Baiba Skride Վիքիպահեստում |
Բայբա Սկրիդե (լատիշերեն՝ Baiba Skride, մարտի 17, 1981[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի դասական ջութակահարուհի[3][4][5][6][7] ջութակահարների՝ Եղիսաբեթ թագուհու 2001 թվականի մրցույթի հաղթող[8][9][10], ելույթներով շրջել է աշխարհով մեկ՝ ընկերակցելով հանրահայտ նվագախմբերի, այդ թվում՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ[11][12] և Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբերին[13][14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայբա Սկրիդեն ծնվել է երաժիշտների ընտանիքում. երաժշտության նկատմամբ սեր նրան ներարկել է տատը, որ Բայբային ու նրա երկու քույրերին երգել է սովորեցրել։ Բայբայի հայրը երգչախմբի անվանի դիրիժոր էր, մայրը դաշնամուր է նվագում; Քույրերից Լաուման դաշնամուր է նվագում, Լինդան՝ ալտ։ Բայբան երեք տարեկանից երաժշտական դպրոց է հաճախել, չորս տարեկանում արդեն վարժ նվագում էր, դեռ հինգ տարին չլրացած՝ տվել է իր առաջին համերգը[15]։
Հետագայում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հաճախել է տաղանդավոր պատանի երաժիշտների հատուկ դպրոց, 1995 թվականից սովորել գերմանական Ռոստոկ քաղաքի երաժշտության ու թատրոնի կոնսերվատորիայում՝ Պետրու Մունտյանուի ղեկավարությամբ, ապա վարպետության դասեր առել Ռուջերո Ռիչիից ու Լուի Կապլանից[16]։
Ստեղծագործական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայբան հանրահայտ նվագախմբերի հետ համերգներ է տվել Եվրոպայում,Ճապոնիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում... Իր ելույթների ժամանակ ընկերակցել է Գիդոն Կրեմերին, Իզաբել վան Կյոյլենին, Գաբետտա Սոլին, Դավիդ Գերինգասին, Էմանուել Պայո]ին, Շարոն Կամին և հանրաճանաչ այլ երաժիշտների։
Նվագացանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայբա Սկրիդեի նվագացանկում ընդգրկված են Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի, Բրամսի, Չայկովսկու, Ռավելի, Բարտոկի, Յանաչեկի, Սերգեյ Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի և մեծահամբավ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Գործիքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայբա Սկրիդեն սկզբում նվագում էր 1725 թվականին Ստրադիվարիուսի պատրաստած "Wilhelmj" ջութակը, որը նրան փոխ էր տվել Nippon Music Foundation-ը, ապա՝ դարձյալ ստրադիվարիուսյան "Ex Baron Feilitzsch" ջութակը (1734)՝ փոխ տրված Գիդոն Կրեմերից[17]։ Ներկայումս նվագում է Yfrah Neaman Stradivarius, որ սիրով նրան փոխ է տվել Neaman ընտանիքը՝ Beares International Violin Society-ի միջոցով[18]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դրությամբ՝ Բայբան ամուսնու և երկու տարեկան տղայի հետ ապրում էր Համբուրգում[19], 2017-ին ամուսնական զույգն ուներ երկու երեխա[20]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988: Բուլղարիայում կայացած միջազգային երաժշտական փառատոնի առաջին մրցանակ
- 1992: UNICEF-ի "The Danny Kaye International Children's Award" միջազգային մրցույթի գրան-պրի
- 1995: Ջութակահարների՝ Շյոնտալ աբբայությունում կայացած միջազգային մրցույթի առաջին մրցանակ[21]
- 1996: Եվրատեսիլի 8-րդ մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից (Լիսաբոն)
- 1997: Բուխարեստում կայացած "Jeunesses Musicales" երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակ
- 1998: Paganini Competition-ի երկրորդ մրցանակ
- 2001: Ջութակահարների՝ Ելիզավետա թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակ[22]
- 2003: Kissinger Sommer փառատոնի Luitpold Prize (German: Luitpoldpreis) մրցանակ[23]
- 2005: Echo Klassik մրցանակ՝ «Լավագույն երիտասարդ արտիստ» անվանակարգում՝ դեբյուտային լավագույն խտասկավառակային ձայնագրության համար[24]
- 2006: Echo Klassik մրցանակ "20-21-րդ դարերի երաժշտության համերգային լավագույն ձայնագրություն" անվանակարգում՝ Շոստակովիչի և Յանաչեկի ջութակի կոնցերտների ձայնագրության համար[25]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.hmt-rostock.de/partner-foerderer-alumni/unser-alumni-netzwerk/baiba-skride-violine/
- ↑ Review at www.mspmag.com Արխիվացված 2008-07-04 Wayback Machine
- ↑ "One of the most exciting young talents to have emerged since Itzhak Perlman burst upon the scene in the late 1960s. Skride possesses the rare ability to speak directly through her Stradivari in a way that has one completely forgetting the mechanics of a 'violinist at work'. The fact that hers is a live concert recording makes her achievement seem all the more staggering."
Selection disc of the month – Shostakovich/Janáček, The Strad, June 2006 - ↑ "A natural musician to the ends of her fingertips", praised Classic FM Magazine kdschmid.co.uk/englisch Արխիվացված 2019-05-18 Wayback Machine
- ↑ Classic FM Magazine: "A natural musician to the ends of her fingertips" prestoclassical.co.uk, accessed 9 June 2018
- ↑ Artist: Soloist- Baiba Skride- Violin Արխիվացված 2018-06-12 Wayback Machine kdschmid.de, accessed 9 June 2018
- ↑ «ページが見つかりません - 日本音楽財団 Page not found - Nippon Music Foundation». 日本音楽財団. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ Nippon Music Foundation: About Instrument Loan Project nmf.or.jp, accessed 9 June 2018
- ↑ kohm. «kohm: : Hitting a High Note (2008-05-11)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «sonyclassical.de». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Baiba Skride, violin ...has appeared with prestigious orchestras such as the Berlin Philharmonic, Gewandhausorchester Leipzig, Boston Symphony Orchestra, Orchestre de Paris, London Philharmonic Orchestra... Արխիվացված 2019-05-18 Wayback Machine bsomusic.org, accessed 9 June 2018
- ↑ «eventfinder.co.nz». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
- ↑ JOHN BUTTON: Simone Young's sure-footed Bruckner not a moment too long REVIEW: New Zealand Symphony Orchestra conducted by Simone Young with Baiba Skride (violin), August 30 2015 stuff.co.nz, accessed 9 June 2018
- ↑ Interview with Baiba Skride YouTube (3:56 Min., specifically between 0:15 and 0:25)
- ↑ "Sandelholz und Silber"/Sandalwood and silver In: Die Zeit, Nr. 36, 26. August 2004.
- ↑ «Willkommen». Baiba Skride. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Biography Արխիվացված 2016-10-15 Wayback Machine baiba-skride.com, accessed 9 June 2018
- ↑ As stated on BBC Radio 3's In Tune program, 6 April 2010 '06/04/2010 Baiba Skride, Mark Morris, Jane Glover' (episode no longer available, June 2018)
- ↑ Interview with Baiba Skride haz.de, 11. February 2017
- ↑ Hohenlohe's International Violin Competition bachtrack.com, accessed 10 June 2018
- ↑ Queen Elisabeth Competition baiba skride Արխիվացված 2018-06-12 Wayback Machine cmireb.be, accessed 10 June 2018
- ↑ Kissinger Sommer: For the Kissinger Sommer the members of the sponsorship association are more than just founders "Since 1999 the association also awards new artists with the Luitpoldpreis, worth € 5,000. ...award winners are ...Baiba Skride..." Արխիվացված 2019-05-18 Wayback Machine kissingersommer.de, accessed 13 June 2018
- ↑ "Sie gewann damit den Echo Klassikpreis der Deutschen Phonoakademie als beste Nachwuchskünstlerin." She won the Echo Klassikpreis of the German Phonoakademie as best young talent Արխիվացված 2019-05-18 Wayback Machine sonymusic.de, accessed 11 June 2018
- ↑ Matthew Westphal, Vivien Schweitzer "Germany's ECHO-Klassik Prize Winners Include Barenboim, Harnoncourt, Fleming, Schwarzkopf — And Two Head-Scratchers" 29 June 2006, playbill.com, accessed 10 June 2018
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website Արխիվացված 2020-01-30 Wayback Machine
- Interview with Baiba Skride
- Website von Baiba Skride Արխիվացված 2015-08-01 Wayback Machine
- „Ich konnte Mozart nicht ausstehen.“ Baiba Skride im Gespräch
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայբա Սկրիդե» հոդվածին։ |
|