Jump to content

Բաթնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բաթնա
արաբ․՝ باتنة‎‎
ֆր.՝ Batna
ⴱⴰⵜⵏⴰ
Զինանշան

ԵրկիրԱլժիր Ալժիր
ՀամայնքBatna District?
Հիմնադրված է1844 թ.
Մակերես85 կմ²
ԲԾՄ1048 մետր
Բնակչություն290 645 մարդ (2013)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ05000
Բաթնա (Ալժիր)##
Բաթնա (Ալժիր)

Բաթնա (անգլ.՝ Batna, արաբ․՝ باتنة‎‎), քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Բաթնա վիլայեթի վարչական կենտրոն։ Բաթնան բնակչությամբ Ալժիրի հինգերորդ և Օրես լեռնազանգվածի ամենախոշոր քաղաքն է։

Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Ալժիրից 430 կմ, իսկ Կոնստանտինա քաղաքից՝ 119 կմ հեռավորության վրա։ Չնայած այն հանգամանքին, որ Բաթնան ափամերձ քաղաք է, գտնվում է ծովի մակարդակից մեկ կիլոմետր բարձրության վրա, ինչի հետևանքով քաղաքում ձմեռը խիստ է և ձյունառատ։

Ռազմական նպատակներով տեղադրված առաջին երկարաժամկետ կառույցները հիմք են հանդիսացել քաղաքի զարգացման համար։ 1844 թվականին Ֆրանսիացի զինվորականները հաստատել են ռազմական կայազորներ, մուտքի ռազմավարական ամուր հենակետեր` Ալժիրից դեպի Սահարա տանող գլխավոր ճանապարհը հսկելու և պաշտպանելու համար։ Այդ վայրերում քաղաքային բնակավայրեր հաստատելու առաջին փորձը կատարվել է հռոմեացիների կողմից։ Այդ են վկայել Բաթնայից ոչ հեռու հին հռոմեական քաղաքներ՝ Տիմգադի և Լամբեզիսի ավերակները։

Բաթնան Ալժիրի քաղաքներից մեկն է, որտեղ 1954 թվականին տեղի ունեցած իրադարձությունները նշանավորեցին պատերազմի սկիզբը երկրի անկախության համար։ 1954 թվականի նոյեմբերի 1-ին քաղաքում տեղակայված զինվորական կայազորները հարձակման են ենթարկվել գրոհայինների ջոկատների կողմից՝ հանուն անկախության։ Մինչև Ալժիրի անկախացումը ապստամբների ջոկատը գտնվել է քաղաքում։

2007 թվականի սեպտեմբերի 6-ին Բաթնայում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական հարձակում։ Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի մինչև քաղաք ժամանելը, որը եռօրյա այցով մեկնել էր երկրի հյուսիս, մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը պայթեցրել էր նախագահի ժամանմանը սպասող մարդկանց մեջ։ Հզոր պայթյունի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, մահացել են 15-20 մարդ, հարյուրից ավելին վիրավորվել են։ Ահաբեկչական հարձակման մեջ մեղադրվել է ԱԼ-Կաիդա կազմակերպությունը։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաթնան Ալժիրի քարտեզի վրա

Բաթնան գտնվում է Օրեսի շրջանում` Թել Ատլասի և Սահարայի Ատլասի միջև։ Քաղաքը շրջապատված է լեռներով։ Այն ամենամեծն է Օրեսի շրջանում։ Բաթնայի հիմնական բնակիչները շավիաներն են, որոնք խոսում են երկու լեզվով` արաբերենի ալժիրյան բարբառով և շաուերեն։

Բաթնա քաղաքի տարածքը գտնվում է Բաթնա նահանգի կենտրոնում։

Քաղաքի կլիման կիսանապատային է, շատ շոգ ամառներով։ Անձրևները քիչ են տեղում և հավասարաչափ բաշխվում են ամբողջ տարվա ընթացքում։ Միջին հաշվով ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը տատանվում է +2 °C-ից մինչև +32 °C:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բաթնայում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 9,8 11,2 13,7 17,7 22,8 29,1 33,0 31,9 26,8 20,3 14,2 10,8 20,1
միջին ջերմաստիճանը (°C) 5,8 6,3 8,2 11,6 16,0 21,7 24,9 24,3 20,1 14,5 9,1 6,2 14,0
միջին նվազագույնը (°C) 0,7 1,4 2,7 5,4 9,2 14,2 16,8 16,7 13,3 8,6 3,9 1,7 7,8
տեղումների քանակը (մմ) 24 29 38 31 32 20 7 17 37 27 31 28 321
Աղբյուր՝ World Climate

1990 թվականին քաղաքի համալսարանը ստացավ Բաթնայի Հաջի Լահդարի համալսարանի հեղինակավոր կարգավիճակը։ Բաթնայի համալսարանը երկրորդ տեղն է զբաղեցնում Ալժիրում Տլեմսենի համալսարանից հետո և 45-րդը՝ Աֆրիկայում[2]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմգադը (Տամուգաս) հիմնադրվել է կայսր Տրայանուսի կողմից մ.թ. 100 թվականին որպես ռազմական բնակավայր Ատլասի նախալեռներում և նախատեսված էր պաշտպանել առափնյա տարածքները բերբեր քոչվորների արշավանքներից։

Քաղաքը ի սկզբանե բնակեցված է եղել պարթևների կողմից, որոնք հող էին ստացել այդ տարածքում։ Նախապես 15 հազար մարդու համար պլանավորված քաղաքը ժամանակի ընթացքում ընդարձակվել է։ Պահպանված շինություններից են ամֆիթատրոնը, բաղնիքները, հաղթակամարը։

Տիմգադի ավերակները հռոմեական քաղաքի լավագույն պահպանված օրինակներից են, որոնք համապատասխանում են հռոմեական քաղաքաշինության ավանդույթներին։ 1982 թվականին Տիմգադը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

  • Իմեդրասենի բուրգ

Բերբերների թագավոր Իմեդրասենի դամբարանը գտնվում է Բաթնա քաղաքից ոչ հեռու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթնա» հոդվածին։