Բաթնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բաթնա
Զինանշան
Blason de Batna (Algérie).svg

Théâtre de Batna.jpg
ԵրկիրԱլժիր Ալժիր
Հիմնադրված է1844 թ.
Մակերես85 կմ²
ԲԾՄ1048 մետր
Բնակչություն290 645 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ05000
##Բաթնա (Ալժիր)
Red pog.png

Բաթնա (անգլ.՝ Batna, արաբ․՝ باتنة‎‎), քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Բաթնա վիլայեթի վարչական կենտրոն: Բաթնան բնակչությամբ Ալժիրի հինգերորդ և Օրես լեռնազանգվածի ամենախոշոր քաղաքն է:

Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Ալժիրից 430 կմ, իսկ Կոնստանտինա քաղաքից՝ 119 կմ հեռավորության վրա: Չնայած այն հանգամանքին, որ Բաթնան ափամերձ քաղաք է, գտնվում է ծովի մակարդակից մեկ կիլոմետր բարձրության վրա, ինչի հետևանքով քաղաքում ձմեռը խիստ է և ձյունառատ։

Ռազմական նպատակներով տեղադրված առաջին երկարաժամկետ կառույցները հիմք են հանդիսացել քաղաքի զարգացման համար: 1844 թվականին Ֆրանսիացի զինվորականները հաստատել են ռազմական կայազորներ, մուտքի ռազմավարական ամուր հենակետեր` Ալժիրից դեպի Սահարա տանող գլխավոր ճանապարհը հսկելու և պաշտպանելու համար։ Այդ վայրերում քաղաքային բնակավայրեր հաստատելու առաջին փորձը կատարվել է հռոմեացիների կողմից։ Այդ են վկայել Բաթնայից ոչ հեռու հին հռոմեական քաղաքներ՝ Տիմգադի և Լամբեզիսի ավերակները:

Բաթնան Ալժիրի քաղաքներից մեկն է, որտեղ 1954 թվականին տեղի ունեցած իրադարձությունները նշանավորեցին պատերազմի սկիզբը երկրի անկախության համար: 1954 թվականի նոյեմբերի 1-ին քաղաքում տեղակայված զինվորական կայազորները հարձակման են ենթարկվել գրոհայինների ջոկատների կողմից՝ հանուն անկախության: Մինչև Ալժիրի անկախացումը ապստամբների ջոկատը գտնվել է քաղաքում:

2007 թվականի սեպտեմբերի 6-ին Բաթնայում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական հարձակում: Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի մինչև քաղաք ժամանելը, որը եռօրյա այցով մեկնել էր երկրի հյուսիս, մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը պայթեցրել էր նախագահի ժամանմանը սպասող մարդկանց մեջ: Հզոր պայթյունի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, մահացել են 15-20 մարդ, հարյուրից ավելին վիրավորվել են: Ահաբեկչական հարձակման մեջ մեղադրվել է ԱԼ-Կաիդա կազմակերպությունը:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթնան Ալժիրի քարտեզի վրա

Բաթնան գտնվում է Օրեսի շրջանում` Թել Ատլասի և Սահարայի Ատլասի միջև: Քաղաքը շրջապատված է լեռներով: Այն ամենամեծն է Օրեսի շրջանում: Բաթնայի հիմնական բնակիչները շավիաներն են, որոնք խոսում են երկու լեզվով` արաբերենի ալժիրյան բարբառով և շաուերեն:

Բաթնա քաղաքի տարածքը գտնվում է Բաթնա նահանգի կենտրոնում:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման կիսանապատային է, շատ շոգ ամառներով։ Անձրևները քիչ են տեղում և հավասարաչափ բաշխվում են ամբողջ տարվա ընթացքում։ Միջին հաշվով ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը տատանվում է +2 °C-ից մինչև +32 °C:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բաթնայում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 9,8 11,2 13,7 17,7 22,8 29,1 33,0 31,9 26,8 20,3 14,2 10,8 20,1
միջին ջերմաստիճանը (°C) 5,8 6,3 8,2 11,6 16,0 21,7 24,9 24,3 20,1 14,5 9,1 6,2 14,0
միջին նվազագույնը (°C) 0,7 1,4 2,7 5,4 9,2 14,2 16,8 16,7 13,3 8,6 3,9 1,7 7,8
տեղումների քանակը (մմ) 24 29 38 31 32 20 7 17 37 27 31 28 321
Աղբյուր՝ World Climate

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին քաղաքի համալսարանը ստացավ Բաթնայի Հաջի Լահդարի համալսարանի հեղինակավոր կարգավիճակը: Բաթնայի համալսարանը երկրորդ տեղն է զբաղեցնում Ալժիրում Տլեմսենի համալսարանից հետո և 45-րդը՝ Աֆրիկայում [2]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմգադը (Տամուգաս) հիմնադրվել է կայսր Տրայանուսի կողմից մ.թ. 100 թվականին որպես ռազմական բնակավայր Ատլասի նախալեռներում և նախատեսված էր պաշտպանել առափնյա տարածքները բերբեր քոչվորների արշավանքներից:

Քաղաքը ի սկզբանե բնակեցված է եղել պարթևների կողմից, որոնք հող էին ստացել այդ տարածքում։ Նախապես 15 հազար մարդու համար պլանավորված քաղաքը ժամանակի ընթացքում ընդարձակվել է: Պահպանված շինություններից են ամֆիթատրոնը, բաղնիքները, հաղթակամարը:

Տիմգադի ավերակները հռոմեական քաղաքի լավագույն պահպանված օրինակներից են, որոնք համապատասխանում են հռոմեական քաղաքաշինության ավանդույթներին: 1982 թվականին Տիմգադը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում:

  • Իմեդրասենի բուրգ

Բերբերների թագավոր Իմեդրասենի դամբարանը գտնվում է Բաթնա քաղաքից ոչ հեռու:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]