Արչիլ Գոմիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արչիլ Գոմիաշվիլի
վրաց.՝ არჩილ გომიაშვილი
Ծնվել էմարտի 23, 1926(1926-03-23)
ԾննդավայրՃիաթուրա, Իմերեթի մարզ, Վրաստան
Մահացել էմայիսի 31, 2005(2005-05-31) (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և ձեռնարկատեր
Ամուսին(ներ)Տատյանա Օկունևսկայա
Երեխա(ներ)Նինա Գոմիաշվիլի
Պարգևներ և մրցանակներ

Արչիլ Գոմիաշվիլի (վրաց.՝ არჩილ გომიაშვილი, մարտի 23, 1926(1926-03-23), Ճիաթուրա, Իմերեթի մարզ, Վրաստան - մայիսի 31, 2005(2005-05-31), Մոսկվա, Ռուսաստան), վրացի խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, գործարար, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչիլ Գոմիաշվիլին ծնվել է վրացական Ճիաթուրա քաղաքում։ 1940-1942 թվականներին սովորել է Թբիլիսիում գտնվող գեղարվեստի ակադեմիային կից տեխնիկումում։ Հրապուրված լինելով թատրոնով, այնուհետև ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիա։ Մի քանի տարի սովորելուց հետո վերադարձել է Թբիլիսի և ընդգրկվել Վրաստանի Կոնստանտին Մարջանիշվիլու անվան ակադեմիաական թատրոնի խմբի մեջ։ 1958 թվականին մեկնել է Փոթի, աշխատել Գեորգի Էրիսթավիի անվան թատրոնում, իսկ հետո` Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

Փոթիում նա բեմադրել է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Ոսկե հորթը» վեպի մոտիվներով` «Օստապ Բենդերի արկածները» ներկայացումը։ Այն մեկ դերասանի թատերական ներկայացում էր, որտեղ նա կատարել է ոչ միայն Մեծ Կոմբինատորի, այլ նաև ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյի, Պանիկովսկու, Բալագանովի և նույնիսկ Զոսյա Սինիցկայայի դերերը։

Այնուամենայնիվ Արչիլ Գոմիաշվիլին համաժողովրդական ճանաչման արժանացավ 1971 թվականին, երբ նկարահանվեց Լեոնիդ Գայդայի «12 աթոռ» կատակերգությունում` կատարելով Օստապ Բենդերի դերը։ Երկու տարի անց նա Լենկոմ թատրոնի դերասան էր, իսկ մի քանի տարի անց տեղափոխվել է Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոն։

1990 թվականին Արչիլ Գոմիաշվիլին «Սիթի-բիզնես» բաժնետիրական ընկերության նախագահն էր, իսկ 1992 թվականին Մոսկվայում բացել է «Ոսկե Օստապ» ակումբը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչիլ Գոմիաշվիլին ամուսնացել է երեք անգամ և ունի չորս երեխա` երկու որդի և երկու դուստր։ Նրա դուստրերից մեկը` Նինա Գոմիաշվիլին նույնպես դերասանուհի է։ Երրորդ կինը` ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Տատյանա Օկունևսկայան էր։

2004 թվականին Արչիլ Գոմիաշվիլիի մոտ ախտորոշվել էր թոքերի քաղցկեղ։ Նա մահացել է Մոսկվայում, 2005 թվականի մայիսի 31-ին[1]։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1957 Անձամբ ճանաչում եմ - Մանթաշերով
1962 Խլուրդը Крот Զուրաբ
1965 Արտակարգ հանձնարարություն - Մանթաշերով
1965 Հիմա ժամանակներն ուրիշ են Иные нынче времена Կոստայա
1966 Ներեցեք, ձեզ սպասում է մահը Простите, вас ожидает смерть -
1969 Պայթյուն կեսգիշերից հետո - -
1971 12 աթոռ 12 стульев Օստապ Բենդեր
1977 Միմինո Мимино Նուգզար Պապիշվիլի
1977 Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика Օստապ Բենդեր
1978 Կովկասյան վիպակ Кавказская повесть Երոշկա
1978 Իմ սեր, իմ թախիծ Любовь моя, печаль моя (Bir Aşk Masalı Ferhat ile Şirin) Աշրաֆ
1980 Վաղուց անցած օրերի կատակերգություն Комедия давно минувших дней Օստապ Բենդեր
1981 Ոսկե գեղմը Золотое руно Յակով
1983 Վաղ, վաղ առավոտ Раннее, раннее утро Գորդեյ Լուկիչ
1984 Պղնձե հրեշտակը Медный ангел Անտոնիո Վալդես
1985 Սկապենի արարքները Проделки Скапена Սկապեն
1986 Պետական սահման. Քառասունմեկ թվականը Государственная граница. Год сорок первый Իոսիֆ Ստալին
1986 Իմ սիրելի ծաղրածուն Мой любимый клоун Պաշա Ֆոկին
1986 Առանց վաղեմության ժամկետի Без срока давности -
1989 Ստալինգրադ Сталинград Իոսիֆ Ստալին
1990 Պատերազմ արևմտյան ուղղությամբ Война на западном направлении Իոսիֆ Ստալին
1990 Սուպերմենթ Супермент Կադաև
1990 Մարդասպանի տեղը թափուր է Место убийцы вакантно… ՆԳ վարչության պետ
1992 Ոսկե սկուտեղով մատուցողը Официант с золотым подносом Շոթա Ճանտուրիա
1993 Մահվան հրեշտակները Ангелы смерти Իոսիֆ Ստալին
1993 Դարի ողբերգությունը Трагедия века Իոսիֆ Ստալին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]