Առիհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Առիհա
արաբ․՝ أريحا‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԻդլիբի մարզ
ՄինտակաԱռիհայի գավառ
ՆահիյաԱռիհայի շրջան
ԲԾՄ587 մ
Բնակչություն55 017 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+2
Առիհա (Սիրիա)##
Առիհա (Սիրիա)

Առիհա (արաբ․՝ أريحا‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Առիհայի գավառի և համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2004 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 39501 մարդ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տեղում առաջին բնակավայրը հիմնադրվել է շուրջ 5 հազարամյակ առաջ։ Հռոմեական ու բյուզանդական դարաշրջաններում Առիհա քաղաքն ընդգրկված էր Անտիոքի կազմում և հոգևոր կարևոր կենտրոն էր։ Քաղաքը ծաղկում ապրեց մեր թվարկության 240-350 թվականներին։ 637 թվականին Օմար բեն ալ-Աասը գրավեց քաղաքը։ Հետագայում Առիհան մտնում էր Հալկիդի նահանգի, ապա Հալեպի, իսկ ավելի ուշ՝ կրկին ՀԱլկիդի նահանգի կազմի մեջ։ Քաղաքի գեղեցկության մասին իր աշխատություններում հիշատակել է Յակուտ ալ-Համավին։ 1516 թվականին Առիհայի բանալիներն ստացավ սւոլթան Սալիմ I-ը։ 1809 թվականին ստացավ ներքին ինքնավարության իրավունք։ Առիհայում մինչև հիմա կարելի է հանդիպել Հռոմեական ու բյուզանդական դարաշրջանների շինությունների, շիրիմների ու պետերի մնացորդների։

Առիհայի գավառում զբաղվում են բալի ու թզի մշակությամբ։ Գավառի կազմի մեջ մտնում են 55 քաղաքներ ու գյուղեր և ավելի քան 44 գյուղատնտեսական ֆերմաներ։

Զբոսաշրջությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի գեղատեսիլ բնության, շրջապատի լեռների, սառնորակ աղբյուրների նորհիվ Առիհան դարձել է զբոսաշրջային հիանալի կենտրոն ողջ Սիրիայից եկող այցելուների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2008