Ալբերտո Մորավիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտո Մորավիա
իտալ.՝ Alberto Moravia
Ծննդյան անունիտալ.՝ Alberto Moravia
Ծնվել էնոյեմբերի 28, 1907(1907-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1990(1990-09-26)[1][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[5]
ԳերեզմանԿամպո Վերանո[6]
Գրական անունAlberto Moravia[7]
Մասնագիտությունգրող
Լեզուիտալերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Իտալիա
Ժանրերվեպ, Սցենար և էսսե
Ուշագրավ աշխատանքներԱնտարբեր մարդիկ, Դավանակից, Հռոմեական պատմվածքներ, Agostino?, Արհամարհանք (վեպ), Boredom?, Q3319197?, Disobedience? և Q3822156?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինԷլզա Մորանտե և Կարմեն Լերա
Համատեղ ապրողԴաչիա Մարաինի
Ալբերտո Մորավիա Վիքիքաղվածքում
 Alberto Moravia Վիքիպահեստում

Ալբերտո Մորավիա (իտալ.՝ Alberto Moravia, նոյեմբերի 28, 1907(1907-11-28)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4][5] - սեպտեմբերի 26, 1990(1990-09-26)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), իսկական ազգանունը՝ Պինկերլե, իտալացի գրող, լրագրող։

Մորավիայի ստեղծագործության սոցիալ-հոգեբանական պրոբլեմատիկան որոշվել է դեռևս նրա առաջին վեպում («Անտարբեր մարդիկ», 1929), որտեղ ցույց է տրված իտալական բուրժուազիայի երիտասարդ սերնդի հոգեկան ունայնությունը։ 30-ից 40-ական թվականներին իր ստեղծագործությունների հակաֆաշիստական երգիծական ուղղվածության համար Մորավիան հետապնդվել է ֆաշիստական վարչակարգի կողմից։ «Հռոմեացի կինը» (1947) և «Հարմարվողը» (1951) հետպատերազմյան վեպերը ֆաշիզմի բարոյական մերկացումն են։ Նեոռեալիզմի ազդեցությունն են կրում «Հռոմեական պատմվածքներ» (1954), «Նոր հռոմեական պատմվածքներ» (1959) ժողովածուները՝ Հռոմի չքավորների ծանր կյանքի մասին, և «Չոչարա» (1957, հայ․ հրտ․ 1962) վեպը, որը ներկայացնում է մի հասարակ կնոջ ճակատագիրը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 60-70-ական թթ․ գործերում («Ձանձրույթ», 1960, «Ուշադրություն», 1965, «Ես և նա», 1971, վեպեր, «Ավտոմատ», 1963, «Դրախտ», 1970, պատմվածքների ժողովածուներ) Մորավիան զարգացնում է ժամանակակից բուրժուազիայի «սպառողական հասարակության» մեջ մարդու օտարացման, հոգևոր աղքատացման թեման։ Մորավիայի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմը բարդանում է ֆրեյդական մոտիվներով, հեգնական կասկածամտությամբ։ Մորավիան գրել է նովելներ, պիեսներ, ճամփորդական նոթեր (այդ թվում՝ «Մեկ ամիս ՍՍՀՄ-ում», 1958) և գիրք Աֆրիկայի մասին («Ի՝նչ ցեղից ես», 1972)։ 1973 թվականին նա հրապարակում է իր «Ուրիշ կյանք» («Un'altra vita») պատմվածքների նոր հավաքածուն, իսկ 1976 թվականին՝ «Բոո» («Boh») հավաքածուն։ 1978 թվականին լույս է տեսնում իր նոր վեպը `«Ներքին կյանք» («La vita interiore»)։ 1983 թվականին հրատարակում է «Բանն այն է…» («La cosa») պատմվածքների ժողովածուն նվիրված իր նոր կյանքի ընկեր, իսպանուհի Կարմեն Լերային, որը համարյա 47 տարի երիտասարդ էր գրողից։ Մորավիան ամուսնանում է նրա հետ 1986 թվականին, ինչն առիթ է հանդիսանում շատ ասեկոսեների և սկանդալների։ 80-ական թվականների երկրորդ կեսին լույս է տեսնում իր «Ստեղծագործությունների հավաքածուն »`ընդգրկելով համապատասխանաբար 1927-ից 1947 և 1948-ից 1968 թվականները։ 1984 թվականին նա դառնում է Եվրախորհրդի պատգամավոր, որպես իտալական կոմունիստական կուսակցության անկախ թեկնածու։ 1990 թվականին հայտնի լրագրող Ալեն Էլկանի հետ միասին գրում է «Մորավիայի կյանքը» («Vita di Moravia»). աշխարհահռչակ ինքնակենսագրությունը։ Ալբերտո Մորավիան մահացել է Հռոմի իր բնակարանում 1990 թվականի սեպտեմբերի 26-ին և թաղվել Հռոմի Կոմպո Վերանո գերեզմանոցում։ Հետմահու լույս են տեսնում իր վաղ շրջանի «Ռոմիլդո» («Romildo», 1993) և «Կորած պատմություններ» («Racconti dispersi», 2000). պատմվածքների ժողովածունները։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La cortigiana stanca (Հոգնած կուրտիզանուհին, 1927)
  • Gli indifferenti (Անտարբեր մարդիկ, 1929)
  • L’imbroglio (Խաբեություն, 1937)
  • I sogni del pigro (Ալարկոտի երազանքները, 1940)
  • La mascherata (Դիմակահանդես, 1941)
  • Agostino (Ագոստինո, 1944)
  • L’epidemia (Համաճարակ, 1944)
  • La romana (Հռոմեացի կինը, 1947)
  • Il conformista (Դավանակից, 1947)
  • La disubbidienza (Չենթարկվելը, 1948)
  • L’amore coniugale e altri racconti (Ամուսնական սեր և այլ պատվածքներ, 1949)
  • I racconti (Պատմվածքներ, 1952)
  • Racconti romani (Հռոմեական պատմվածքներ, 1954)
  • Il disprezzo (Արհամարհանք, 1954)
  • La ciociara (Չոչարա, 1957)
  • Nuovi racconti romani (Նոր հռոմեական պատմվածքներ, 1959)
  • La noia (Ձանձրույթ, 1960)
  • L’automa (Ռոբոտ, 1962)
  • L’uomo come fine e altri saggi (Մարդը որպես վերջաբան և ուրիշ էսեներ, 1963)
  • L’attenzione (Ուշադրություն, 1965)
  • Una cosa è una cosa (Առարկան առարկա է, 1967)
  • La vita è gioco (Կյանքը խաղ է, 1969)
  • Il paradiso (Դրախտ, 1970)
  • Io e lui (Ես և նա, 1971)
  • A quale tribù appartieni? (Ի՞նչ ցեղից ես, 1972)
  • Un’altra vita (Ուրիշ կյանք, 1973)
  • Al cinema (Ֆիլմ, 1975)
  • Boh (Բոո, 1976)
  • La vita interiore (Ներքին կյանք, 1978)
  • La cosa (Բանն այն է..., 1983)
  • Vita di Moravia (Մորավիայի կյանքը, 1990)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 47
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Մորավիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Մորավիա» հոդվածին։