Արհամարհանք (վեպ)
| Արհամարհանք | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ձև | վեպ |
| Հեղինակ | Ալբերտո Մորավիա[1] |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | իտալերեն |
| Հրատարակչություն | Bompiani? |
| Հրատարակվել է | 1954[1] |
| Վիքիքաղվածք | Արհամարհանք |
Արհամարհանք (իտալ.՝ Il disprezzo), իտալացի գրող Ալբերտո Մորավիայի վեպը, որը հրատարակվել է 1954 թվականին։ Վեպի հիման վրա ֆրանսիացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը նկարահանել է համանուն ֆիլմը, որը ցուցադրվել է 1963 թվականին[2][3]։ 1999 թվականին ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթի հարցման մեջ վեպը զբաղեցրել է 48-րդ տեղը և ընդգրկվել 20-րդ դարի լավագույն 100 գրքերի ցանկում[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ կինոսցենարիստ Ռիկարդո Մոլտենին, որն իրեն համարում էր ինտելեկտուալ գրող, զբաղվում է մի գործով, որն արհամարհում է։ Նա գրում է սենտիմենտալ և թեթևամիտ սցենարներով կատակերգություններ՝ հոգում երազելով վերադառնալ թատրոնի համար լուրջ աշխատանքի։ Նա ամեն ինչ անում է` պահելու կնոջը՝ Էմիլիային, վճարելու նոր բնակարանի, մեքենայի, սպասուհուհու համար, որը պատրաստում և մաքրություն է անում նրանց համար, և քարտուղարուհու, որը գալիս է՝ իր սցենարները տպելու։ Նա խորապես համոզված է, որ եթե նույնիսկ աշխատանքն իրեն չի գոհացնում, այդ ամենն արդարացված է. նա ունի սիրելի և իրեն սիրող կին։ Ռիկարդոն լավ կրթություն է ստացել, կարողանում է դատողություններ անել Դանթե Ալիգիերիի աշխատանքի մասին. նրա կինը ծնվել է աղքատ ընտանիքում, չի ստացել լավ կրթություն և ստիպված էր աշխատել որպես մեքենագրուհի[5]։
Բայց որոշ ժամանակ անց նրանց սերը մարում է. երկու թվացյալ աննշան դրվագներն արհեստականորեն փլուզում են նրանց միասնությունը։ Նախ Էմիլիան դառնում է Ռիկարդոյի և քարտուղարուհու համբույրի ականատեսը, սակայն նա անտեսում է իր պնդումները՝ նշելով, որ այդ համբույրը իմաստ չունի։ Հաջորդ իրադրությունը տեղի է ունենում պրոդյուսեր Բատտիստայի ամառանոցում, որտեղ գլխավոր հերոսը նրա համար ֆիլմի սցենար է գրում։ Երբ Ռիկարդոն և Էմիլիան ժամանում են, պրոդյուսերը նրանց հանդիպում է իր մեքենայում, և, քանի որ մեքենայում կար միայն մեկ տեղ, նա վերցնում է Էմիլիային՝ ամուսնուն առաջարկելով նրանց հետևից գալ տաքսիով։ Տաքսին ճանապարհին խափանվում է, և երիտասարդ կինը ստիպված է լինում երկար ժամանակ անցկացնել պրոդյուսերի հետ։ Նա կարծում է, որ այդ ամենի հեղինակն իր ամուսինն է, որպեսզի բարձրանա կարիերայի «սանդուղքով» և գումար վաստակի։ Երբ վերջապես Ռիկարդոն գալիս է ամառանոց, կինը հայտարարում է, որ արհամարհում է նրան և այսուհետև միայնակ կքնի[5]։
Շուտով պրոդյուսերն ամուսնական զույգին հրավիրում է Կապրիում գտնվող իր պերճատուն, որտեղ Ռիկարդոն պետք է աշխատի «Ոդիսական» պոեմի հիման վրա նկարահանվող ֆիլմի սցենարի վրա։ Այնտեղ Բատտիստան շարունակում է հետապնդել Էմիլիային, և Ռիկարդոն պատահաբար ականատես է լինում նրա սիրատենչանքի տեսարաններից մեկին։ Ինքնասպանությանը մոտ տրամադրությամբ՝ նրա աչքին երևում է ծովի մոտ կանգնած Էմիլիան, որին նա նախկինում գիտեր, և այն Էմիլիան, որը վերադառնում է իր մոտ՝ ամեն ինչ նորից սկսելու[5]։
Հանգստանալով և ուշքի գալով՝ Ռիկարդոն վերադառնում է պերճատուն և հայտնաբերում, որ Էմիլիան մահացել է Բատտիստայի մեքենայի վթարի հետևանքով[5]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մորավիայի հերոսները ձգտում են անձնական երջանկության, բայց գրողը գրեթե միշտ նրանց տանում է կործանման։ Սա ոչ միայն ապարդյուն սկեպտիցիզմ է, և ոչ էլ՝ պարզապես միզանտրոպիկ պեսիմիզմ, որը հատուկ է որոշ ժամանակակից բուրժուական գրողների. դա մարդկային երջանկության հնարավորության մասին պատրանքների ոչնչացումն է, երբ խոսքը վերաբերում է քաղքենիական բարօրությանը։ Թերևս, այդ ամենն առավել ակներև դրսևորվեց Մորավիայի լավագույն ստեղծագործություններից մեկում՝ «Արհամարհանք» վեպում[6]։ - Ռուֆ Խլոդովսկի
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Wheeler W. Dixon The Films of Jean-Luc Godard. — SUNY Press, 1997-03-06. — 312 с. — ISBN 9780791432860
- ↑ Steven Jay Schneider 1001 Movies You Must See Before You Die: You Must See Before You Die 2011. — Octopus, 2011-11-05. — 2671 с. — ISBN 9781844037186
- ↑ Jean-Claude Polet Auteurs européens du premier XXe siècle: 2. Cérémonial pour la mort du sphynx (1940-1958). — De Boeck Supérieur, 2002. — 914 с. — ISBN 9782804139322
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 John K. Balor The Epic Structure of Space 1999. — Lulu.com, 2018-02-18. — 742 с. — ISBN 9781387360086
- ↑ «Альберто Моравиа - Римлянка. Презрение. Рассказы». www.e-reading.mobi. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արհամարհանք (վեպ)» հոդվածին։ |
