Էլզա Մորանտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլզա Մորանտե
Moravia & Morante.jpg
Ծնվել է օգոստոսի 18, 1912(1912-08-18)[1][2][3][4]
Ծննդավայր Հռոմ, Իտալիա[5]
Վախճանվել է նոյեմբերի 25, 1985(1985-11-25)[1][2][3][4] (73 տարեկանում)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[5]
Մասնագիտություն գրող, բանաստեղծ և վիպասան
Լեզու իտալերեն[1]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ուշագրավ աշխատանքներ History
Պարգևներ արտասահմանյան գրականության Մեդիչիի մրցանակ Ստրեգա պարգև և Վիարեջո մրցանակ
Ամուսին Ալբերտո Մորավիա
Elsa Morante Վիքիպահեստում

Էլզա Մորանտե (իտալ.՝ Elsa Morante, օգոստոսի 18, 1912(1912-08-18)[1][2][3][4], Հռոմ, Իտալիա[5] - նոյեմբերի 25, 1985(1985-11-25)[1][2][3][4], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզա Մորանտեն ծնվել է 1912 թվականի օգոստոսի 18-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նա արտամուսնական զավակն էր հրեական ծագմամբ դպրոցական ուսուցչուհի Իրմա Պոգգիբոնսիի և սիցիլիացի Ֆրանչեսկո Լո Մոնակոյի։[6] Էլզայի մայրը նրա ծննդից հետո ամուսնանում է Ագուստո Մորանտեի հետ, և աղջիկը ստանում է խորթ հոր ազգանունը։ 1936 թվականին Էլզան ծանոթանում է իտալացի նշանավոր գրող Ալբերտո Մորավիայի հետ, իսկ 1941 թվականին նրանք ամուսնանում են։ Այս ամուսնությունը տեևում է քսան տարի. նրանք ամուսնալուծվում են 1961 թվականին։ 1983 թվականին Մորանտեն ինքնասպանության անհաջող փորձ է կատարում։ Վախճանվել է 1985 թվականին նոյեմբերի 25-ին՝ սրտի կաթվածի պատճառով կատարված անհաջող վիրահատությունից։

Էլզա Մորանտեի գլուխգործոցն է համարվում 1974 թվականին լույս տեսած «Պատմություն» վեպը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948 - «Սուտ և կախարդանք» (Menzogna e sortilegio)
  • 1957 - «Արտուրո կղզին» (L'isola di Arturo)
  • 1974 - «Պատմություն» (La storia)
  • 1982 - Aracoeli

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 - «Խաղի գաղտնիքը» (Il gioco segreto)
  • 1963 - «Անդալուզյան շալ» (Lo scialle andaluso)
  • 2002 - «Մոռացված հեքիաթ» (Racconti dimenticati)

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 - «Ալիբի» (Alibi)
  • 1968 - «Փոքրիկ տղաների կողմից փրկված աշխարհը» (Il Mondo Salvato dai Ragazzini)
  • 2007 - La canzone degli F.P. e degli I.M. in tre parti – from Il Mondo Salvato dai Ragazzini

Մանուկների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 - «Եկատերինայի անսովոր արկածները» (Le straordinarie avventure di Caterina)

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 - «Կողմ և դեմ ատոմային ռումբին» (Pro e contro la bomba atomica)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sgorlon С. Invito alla lettura di Elsa Morante. Milano: Mursia, 1972.
  • Bria C. Elsa Morante. Roma: Editrice Ciranna, 1976.
  • Venturi G. Elsa Morante. Firenze: La Nuova Italia, 1977.
  • Ravanello D. Scrittura e follia nei romanzi di Elsa Morante. Venezia: Marsilio, 1980.
  • Agamben G. Per Elsa Morante. Milano: Linea d’ombra, 1993.
  • Zlobnicki Kalay G. The theme of childhood in Elsa Morante. University: Romance Monographs, 1996.
  • Caspar M.-H. Elsa Morante. Paris: Université de Paris X-Nanterre, 2000.
  • Lucamante S., Wood Sh. Under Arturo’s star: the cultural legacies of Elsa Morante. West Lafayette: Purdue UP, 2006.
  • Rosa G. Cattedrali di carta. Milano: Net, 2006.
  • Siddell F. Death or deception: sense of place in Buzzati and Morante. Leicester: Troubador, 2006.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118784765 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. Patrizia Acobas, "Elsa Morante", Encyclopedia, Jewish Women's Archive.
  7. «Արտուրո կղզին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. «Պատմություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում