Ալ-Խաֆսա
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Խաֆսա | ||
արաբ․՝ ألخفسة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Մանբիջի գավառ | |
Նահիյա | Ալ-Խաֆսայի շրջան | |
Բնակչություն | 92 368 մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Ալ-Խաֆսա (արաբ․՝ ألخفسة), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Մանբիջի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։ Վերջինս մարզում տարածքով ամենամեծն է՝ 3063,46 քառ.կմ։
Այստեղ բնակություն հաստատած ամենահին ցեղերից էր ալ-Ղանեմ ցեղային միությունը, ալ-Վիլդան և այլն։ Բնակեցվել է վաղ միջնադարում՝ արաբների արշավանքների ժամանակ։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի արևմտյան հատվածում՝ Եփրատ գետի ափին[1]։
Տեղակայված է մարզի կենտրոնից՝ Հալեպից, դեպի արևմուտք, իսկ երկրի մայրաքաղաքից՝ Դամասկոսից՝ հյուսիս։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ալ-Խաֆսայի շրջանի բնակչությունը կազմում էր 92 368 մարդ[2]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Akhtarin, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ «2004 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.