Jump to content

Ագշեհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագշեհեր (այլ կիրառումներ)
Գյուղաքաղաք
Ագշեհեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՇապին Գարահիսարի գավառ
Այլ անվանումներԱգշար, Ագշարապատ և այլն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունագշեհերցի
Ժամային գոտիUTC+3

Ագշեհեր, գյուղաքաղաք պատմական Փոքր Հայքում, Շապին-Գարահիսար գավառում։ Համապատասխանում է Փոքր Հայքի Նիկոպոլիս քաղաքին։

Գյուղաքաղաքը դեռևս միջնադարից տեղադրված է եղել Ախշար դաշտում, որտեղից էլ թուրքերենով աղավաղվելով Ախշարը վերածվել է Ագեշեհեր անվանման։

Գյուղին նաև անվանել են Ագշար, Ագշարապատ, Ագշարօվա, Ագշեհիր, Ագշեհր, Ագշհար, Ագշհարապատ, Ախշար, Ախշեհիր, Ակշար, Ակշերապատ, Աղշար, Աղշարօվա, Աղշեհեր, Աղշեհր, Աշխար, Աշխարապատ, Աշխարօվա, Աշկար։

XIX դարի վերջին ուներ 800 տուն հայ բնակիչ։ Ագշեհերում կար երկու եկեղեցի` Ս. Պողոս և Ս. Պետրոս անվանումներով և մի վարժարան։ Ուներ փոքրիկ շուկա, որտեղ վաճառում էին հացահատիկ, բուրդ և այլ գյուղատնտեսական մթերքներ։

Ագեշեհերը հայաթափ է եղել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Այնուհետև գյուղաքաղաքում բնակություն են հաստատել թրքախոս հայեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 24
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն