Աբաս Քիառոստամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբաս Քիառոստամի
عباس کیارستمی
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1940(1940-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրԹեհրան, Իրան[4][5]
Մահացել էհուլիսի 4, 2016(2016-07-04)[6][1][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն Իրան[7]
ԱզգությունԻրանի ժողովուրդներ
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, մոնտաժող, դերասան, նկարիչ, քանդակագործ, օպերատոր-բեմադրիչ, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող, ֆոտոլրագրող, խմբագիր, պրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԲահման Քիառոստամի
Ստորագրություն
Изображение автографа
 Abbas Kiarostami Վիքիպահեստում

Աբաս Քիարոստամի (պարս.՝ عباس کیارستمی, հունիսի 22, 1940(1940-06-22)[1][2][3][…], Թեհրան, Իրան[4][5] - հուլիսի 4, 2016(2016-07-04)[6][1][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]), պարսիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Իրանական կինոյի «Նոր ալիք»-ի առաջատարներից մեկը։ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբաս Քիարոստամին ծնվել է Իրանում՝ Թեհրան քաղաքում, 1940 թվականի հունիսի 22-ին։ Սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում։ 1960-1968 թթ. սկսել է աշխատել կինոյում՝ որպես կինոյի տիտրերի նկարիչ և նկարահանել է գովազդային հոլովակներ։ 1969 թվականին ընկերոջ հետ հիմնել է «Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտ»-ի կինեմատոգրաֆիայի բաժինը։ Մինչև 1970 թվականը Քիարոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա անցել է լիամետրաժ ֆիլմերի։ Նա գերադասում էր աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում։ 2001 թվականից Քիարոստամին տարվել է փոքրիկ կինոխցիկով և աշխատել է միայն թվային տեխնոլոգիաներով։ Վավերացված պատճեն ֆիլմը՝ Քիարոստամիի առաջին աշխատանքն է Իրանից դուրս։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-ին Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակին
  • 1992-ին Կաննի կինոփառատոնի «Ռոսելլինի» մրցանակին
  • 1997-ին «Բալի համը» ֆիլմին շնորհվել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը»
  • 1999-ին Վենետիկի փառատոնի Ժյուրիի մեծ մրցանակը
  • 1997-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արժանացրել է «Ֆելինիի» մեդալի
  • 2005-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբաս Քիառոստամի» հոդվածին։