Waka Waka (This Time for Africa)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Waka Waka (This Time for Africa)»
Շակիրայի սինգլը
Թողարկված7 մայիսի, 2010
ՖորմատCD
ԺանրՓոփ ռոք
ԵրգահանGolden Sounds?, Շակիրա, Freshlyground? և John Hill?
Տևողություն3:22
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերՇակիրա, Ջոն Հիլ
Շակիրայի սինգլների ժամանակագրություն
«Gypsy»
(2010)
«Waka Waka (This Time for Africa)»
(2010)
«Loca»
(2010)

«Waka Waka (This Time for Africa)», կոլումբիացի երգչուհի Շակիրայի երգը, որը ձայնագրվել է հարավաֆրիկյան Freshlyground խմբի մասնակցությամբ և թողարկվել 2010 թվականի մայիսի 7-ին «Epic Records» լեյբլի կողմից, որպես 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմն։ Որպես հեղինակ, կոմպոզիտոր և պրոդյուսեր հանդես է եկել Շակիրան Ջոն Հիլի հետ համատեղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի 26-ին ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ «Waka Waka (This Time for Africa)» երգը կդառնա Հարավային Աֆրիկայում 2010 թվականի հունիսին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը (FIFA World Cup 2010), ինչպես նաև կներառվի «Listen Up! The Official 2010 FIFA World Cup Album» ալբոմի մեջ։ Անոնսում հայտարարվել է, որ Շակիրան այս երգը կկատարի հուլիսի 11-ին Յոհանեսբուրգի Սոկեր Սիթի մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ աշխարհի առաջնության փակման արարողության ժամանակ։ Երգը նաև դարձել է հեդլայներ FIFA World Cup Kick-Off Celebration Concert աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 10-ին Սոուետոյի «Օռլանդո» մարզադաշտում[1]։ Երգի պրեմիերան կայացել է ապրիլի 28-ին[1], իսկ 2010 թվականի մայիսի 7-ին այն հասանելի է դարձել iTunes Store-ի միջոցով թվային ներբեռնման և գնման համար[2]։ Մայիսի 28-ին սկսվել է ֆիզիկական կրիչներով թողարկումը որպես CD սինգլ[3]։ Շակիրան նաև ձայնագրել է երգի իսպանալեզու «Waka Waka (Esto es África)» կոչվող տարբերակը, որը որպես սինգլ վաճառվել է ընտրված խանութների միջոցով[1]։ «Waka Waka (This Time for África)» և «Waka Waka (Esto es Africa)» երգերի K-Mix տարբերակները ներառվել են նաև երգչուհու «Sale el Sol» 9-րդ ստուդիական ալբոմում, որը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին[4]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ ամսագրերի և հրատարակությունների (ներառյալ Billboard, BuzzFeed, Dallas Observer և The Sydney Morning Herald) կողմից «Waka Waka (This Time for Africa)» երգը ճանաչվել է FIFA World Cup ֆուտբոլի աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն երգը[5][6][7][8]։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շակիրայի ելույթը Մադրիդում՝ «Waka Waka (This Time for Africa)» երգով։ Սինգլը 17 շաբաթ անընդմեջ գլխավորել Է Իսպանիայի հիթ-շքերթը։

Երգը մեծ հաջողություն է ունեցել ամբողջ Եվրոպայում։ Ավստրիայում «Waka Waka (This Time for Africa)» երգը Ö3 Austria Top 40 հիթ-շքերթի առաջին հորիզոնականից դուրս է հանել K’naan-ի «Wavin' Flag» երգին[9]։ «Waka Waka (This Time for Africa)» երգը ավստրիական հիթ-շքերթում անցկացրել է 63 շաբաթ, որից վեց շաբաթն անընդմեջ եղել է առաջին հորիզոնականում, ինչը Շակիրայի համար այդ երկրում ռեկորդ էր[10]։ Սինգլը դարձել է Ավստրիայում Շակիրայի համար ամենահաջողակ երգը, ինչպես նաև տպաքանակի առումով՝ 60 000 միավոր վաճառքի համար Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի կողմից ստանալով կրկնակի պլատինե հավաստագիր[11]։ Նիդերլանդախոս Ֆլանդրիայում և ֆրանսախոս Վալոնիայում (Բելգիա) երգը հասել է Ultratop հիթ-շքերթի առաջին հորիզոնականին՝ այնտեղ մնալով համապատասխանաբար 5 և 8 շաբաթ[12][13]։ Երգը Վալոնիայում դարձել է 2010 թվականի բեսթսելլեր[14]` 2012 թվականին 60 000 միավոր վաճառքի համար Belgian Entertainment Association-ի կողմից ստանալով կրկնակի պլատինե հավաստագիր[15]։ Դանիայի Hitlisten հիթ-շքերթում երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ FPI Denmark-ի կողմից ստանալով կրկնակի պլատինե հավաստագիր[16]։

«Waka Waka (This Time for Africa)» երգը առաջնաելույթ է ունեցել ֆրանսիական French Singles Chart հիթ-շքերթի առաջին հորիզոնականում՝ վեց շաբաթ անընդմեջ մնալով այնտեղ։ Այս երկրում հաջողությունն այնքան մեծ էր, որ երգը երեք տարի անընդմեջ հայտնվել է հիթ-շքերթում (2010-2013) և ընդհանուր առմամբ 132 շաբաթ մնացել այնտեղ[17]։ Syndicat National de l'Édition Phonographique (SNEP) ընկերությունը 150 000 միավոր տպաքանակի համար սինգլին տվել է պլատինե հավաստագիր[18]։ Երգը 373.068 օրինակ տպաքանակով Ֆրանսիայում դարձել է 2010 թվականի բեսթսելլեր[19]։ Երգը հասել է գերմանական German Singles Chart հիթ-շքերթի առաջին հորիզոնականին՝ այնտեղ մնալով 6 շաբաթ[20] և Գերմանիայում դառնալով 2010 թվականի բեսթսելլեր[21]։ Սինգլը 750 000 միավոր տպաքանակի համար Bundesverband Musikindustrie (BVMI)-ի կողմից հավաստագրվել է հնգակի ոսկե հավաստագրով՝ դառնալով Գերմանիայում Շակիրայի ամենահաջողակ սինգլը[22]։ Իտալիայում երգը մտել է Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիայի 2-րդ հորիզոնական և մեկ շաբաթ անց հասել առաջին հորիզոնական[23]։ 2014 թվականին երկրում 180 000 միավոր տպաքանակով սինգլը Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիայի կողմից ստացել է վեցակի պլատինե հավաստագիր[24]։

Երգը 17 շաբաթ անընդմեջ գլխավորել է իսպանական Spanish Singles Chart հիթ-շքերթը՝ այնտեղ մնալով ընդամենը 69 շաբաթ[3]։ Իսպանիայում «Waka Waka (This Time for Africa)» երգը դարձել Է 2010 թվականի բեսթսելլեր[25]։ Productores de Música de España (PROMUSICAE)-ի կողմից երգը այդ երկրում 240 000 միավոր տպաքանակի համար հավաստագրվել է վեցակի պլատինե հավաստագրով[26]։ Երգն ընդգրկվել է Իսպանիայի սինգլ-բեսթսելերների ցանկում։ «Waka Waka (This Time for Africa)» երգը դարձել Է Շվեդիայում Շակիրայի ամենահաջողակ սինգլը, որտեղ Sverigetopplistan հիթ-շքերթում եղել է առաջին հորիզոնականում, իսկ ընդհանուր հիթ-շքերթում եղել է 58 շաբաթ[27]։ 2012 թվականին սինգլն ունեցել է 360 000 ներբեռնումներ և IFPI-ի կողմից ստացել իննակի պլատինե հավաստագիր[28]։ Երգի ռինգթոնը ստացել է եռակի պլատինե հավաստագիր[29]։ Շվեյցարիայում երգը առաջնաելույթ է ունեցել հինգերորդ հորիզոնականում, իսկ ավելի ուշ բարձրացել առաջին հորիզոնական՝ այնտեղ մնալով 4 շաբաթ[30]։ Հիթ-շքերթում մնալով 86 շաբաթ 2011 թվականին IFPI-ի կողմից երգն հավաստագրվել է 3x պլատինե հավաստագրով[31]։ «Waka Waka (This Time for Africa)» երգը Մեծ Բրիտանիայում հասել է 21-րդ հորիզոնականին[32] և 2015 թվականին Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից 400 000 միավոր տպաքանակի համար հավաստագրվել է ոսկե հավաստագրով[33]։

Ասիա և Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

ըստ 38 երկրների տվյալների, ներառյալ Հնդկաստանի և Չինաստանի «Waka Waka (This Time for Africa)» սինգլը դարձել է 2010 թվականի ամենաշատ ներբեռնվող հիթը Nokia Music Store-ում[34]։ Հնդկաստանի Radio Mirchi Angrezi Top 20 հիթ-շքերթում երգը հասել է 3-րդ հորիզոնականին[35]։ Hindustan Times թերթից Մանոժ Գաիրոլայի տվյալներով այս երգը ներբեռնվել է ավելի քան 300 000 բաժանորդների կողմից իրենց բջջային հեռախոսների մեջ[36]։ Երգը Արգենտինայում, Չիլիում և Կոլումբիայում (Շակիրայի ծննդավայր) զբաղեցրել է առաջին հորիզոնականը[37]։ Մեքսիկայում սինգլը 5 շաբաթ մնացել է առաջին հորիզոնականում[37] և 2012 թվականին 120,000 ներբեռնումների համար Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas (AMPROFON)-ի կողմից ստացել 2x պլատինե հավաստագիր[38]։ ԱՄՆ-ում երգը առաջնաելույթ է ունեցել Billboard Hot 100 հիթ-շքերթի 43-րդ հորիզոնականում. սա Շակիրայի երկրորդ ամենահաջողակ առաջնաելույթն էր այդ երկրում[39]։ Երգը հետագայում հասել է 38-րդ հորիզոանականին[40]։ 2011 թվականին 1 000 000 ներբեռնումներից հետո երգը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրվել է պլատինե հավաստագրով[41]։ Nielsen SoundScan ծառայության տվյալներով՝ 2014 թվականի մարտին ԱՄՆ-ում սինգլի ներբեռնումները հասել է 1 763 000-ի, ինչը Շակիրայի համար դարձել է նրա երրորդ ամենամեծ հաջողությունը[42]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Waka Waka (This Time for Africa)» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Մարկուս Ռաբոյը[43]։ Ընդհանուր հայեցակարգը մշակվել է Շակիրայի և Ogilvy & Mather միջազգային մարքեթինգային գործակալության գործադիր տնօրեն Անտոնիո Նավասի կողմից[44]։ Պարային խորեոգրաֆն էր Hi-Hat-ը, որը նախկինում աշխատել է Շակիրայի հետ «She Wolf» (2009) տեսահոլովակում[45]։ Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում և ձայնագրվել՝ տարբեր լեզուներով[44]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 4-ին[43], այսպիսով դառնալով Sony Music ընկերության պատմության մեջ 3D ձևաչափով առաջին երաժշտական տեսահոլովակը[46]։ Ներկայիս տեսահոլովակն ունի ավելի քան 2 400 000 000 դիտում YouTube-ում՝ հանդիսանալով Շակիրայի կարիերայի երկրորդ ամենահաջողված երաժշտական տեսահոլովակը և ՅուԹյուբում ամենից շատ դիտված տեսահոլովակների ցանկում գտնվում է քսանիններորդ հորիզոնականում։ Տեսահոլովակի հանրաճանաչությանը նպաստել են Կրիշտիանու Ռոնալդուի, Դանի Ալվեսի, Ժերար Պիկեի, Կարլոս Կամենիի, Լիոնել Մեսիի և Ռաֆայել Մարկեսի մասնակցությունը[47]։

Համերգային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Шакира в Манчестере исполняет песню «Waka Waka (This Time for Africa)».
Շակիրան Մանչեսթերում կատարում է«Waka Waka (This Time for Africa)» երգը:

Շակիրան հանդես է եկել «Waka Waka (This Time for Africa)» երգով 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում (FIFA World Cup): Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 10-ին՝ Սոուետոյի (Հարավային Աֆրիկա) «Օռլանդո» մարզադաշտում կայացած առաջնության բացման արարողության ժամանակ։ Երգին նախորդել է նրա նախորդ հիթերի՝ «Hips Don't Lie» և «She Wolf» երգերի կատարումը[48]։ Բազմաթիվ աֆրիկացի պարողներ և երաժիշտներ ուղեկցում էին Շակիրայի մուտքը[49]։

Շակիրայի և Freshlyground խմբի կողմից երգը կատարվել է նաև 2010 թվականի հուլիսի 11-ին երկրորդ անգամ 2010 թվականի FIFA World Cup-ի փակման արարողության ժամանակ[50]։

«Waka Waka (This Time for Africa)» երգը ներառվել է Շակիրայի The Sun Comes Out World Tour (2010-2011) համերգային շրջագայության սեթ-ցուցակում[51][52]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Waka Waka (This Time for Africa)» — 3:24
  2. «Waka Waka (This Time for Africa)» (Club mix) — 3:12
  • Digital download[54]
  1. «Waka Waka (This Time for Africa)» — 3:22

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2010) Լավագույն
արդյունք
Ավստրալիա ARIA[55] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[56] 1
Բելգիա Ultratop Flanders[57] 1
Բելգիա Ultratop Wallonia[58] 1
Կանադա Canadian Hot 100[59] 10
Չեխիա IFPI[60] 1
Դանիա Tracklisten[61] 1
Ֆինլանդիա Suomen virallinen lista[62] 1
Ֆրանսիա SNEP[63] 1
Գերմանիա Media Control AG[64] 1
Հունգարիա Rádiós Top 40[65] 1
Իռլանդիա IRMA[66] 1
Իսրայել Media Forest[67] 1
Իտալիա FIMI[68] 1
Luxembourg Digital Songs (Billboard)[69] 1
Նիդերլանդներ Mega Single Top 100[70] 1
Նոր Զելանդիա RIANZ[71] 1
Նորվեգիա VG-lista[72] 1
Poland (Polish Airplay Top 20)[73] 1
Պորտուգալիա (AFP)[74]
Շոտլանդիա Scottish Singles Top 40[75] 1
Սլովակիա IFPI[76] 1
Իսպանիա PROMUSICAE[77] 1
Շվեդիա Sverigetopplistan[78] 1
Շվեյցարիա Schweizer Hitparade[79] 1
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[80] 13
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[81] 38
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Latin Songs (Billboard)[82] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Latin Tropical Airplay (Billboard)[83] 4

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[84] Gold 35 000^
Ավստրիա (IFPI Austria)[11] 2× Platinum 60 000x
Բելգիա (BEA)[15] 2× Platinum 60 000*
Դանիա (IFPI Denmark)[85] 2× Platinum 60,000^
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[86] Platinum 13,248[86]
Ֆրանսիա (SNEP)[87] Diamond 573,068[19]
Գերմանիա (BVMI)[22] 5× Gold 750 000^
Իտալիա (FIMI)[24] 6× Platinum 180 000*
India (IMI)[88] 20× Platinum 300,000
Մեքսիկա (AMPROFON)[38] 2× Platinum 120 000^
Իսպանիա (PROMUSICAE)[26] 6× Platinum 240 000^
Շվեդիա (GLF)[89] 12× Platinum 360,000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[31] 3× Platinum 90 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[90] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[41] Platinum 1,950,000[42]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «IFA and Sony Music Entertainment select "Waka Waka (This Time For Africa)" by Shakira featuring Freshlyground as FIFA World Cup 2010™ Official Song». Sony Music Entertainment. 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Waka Waka (This Time for Africa) [The Official 2010 FIFA World Cup Song] {feat. Freshlyground} - Single». iTunes Store. Apple Inc. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  3. 3,0 3,1 «Shakira – Waka Waka (This Time for Africa) (Song)». Spanish Charts. Hung Medien. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. O'Brien, Jon. «Sale el Sol - Shakira». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  5. Vincent, Peter (2014 թ․ հունիսի 10). «World Cup songs: the good, the mad and the forgettable». The Sydney Morning Herald. Fairfax Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  6. Cantor-Navas, Judy (2013 թ․ հունիսի 13). «Top Ten World Cup Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  7. Lima, Jessica (2014 թ․ ապրիլի 29). «The Top 10 World Cup Songs Of All Time». BuzzFeed. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  8. Tiscareno, Carmina (2014 թ․ հունիսի 13). «The 10 Best World Cup Songs of All-Time». Dallas Observer. Voice Media Group. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  9. «Austria Top 40 - Singles Top 75» (գերմաներեն). Austrian Charts. Hung Medien. 2010 թ․ հունիսի 25. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  10. «Shakira – Waka Waka (This Time for Africa) (Song)» (գերմաներեն). Austrian Charts. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  11. 11,0 11,1 «Gold & Platin» (գերմաներեն). IFPI Austria. Արխիվացված է օրիգինալից (Type Shakira in Interpret and click on Suchen ) 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  12. «Shakira – Waka Waka (This Time for Africa) (Song)» (հոլանդերեն). Ultratop (Flanders). Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  13. «Shakira – Waka Waka (This Time for Africa) (Song)» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  14. «Rapports Annuel 2010» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  15. 15,0 15,1 «Les Disques D'Or/De Platine - Singles - 2012» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  16. «Track Top-40 (Uge 04 - 2011)» (Danish). Hitlisten.nu. IFPI Denmark. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Shakira – Waka Waka (This Time for Africa) (Song)» (ֆրանսերեն). Les Charts. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  18. «Les Certifications» (ֆրանսերեն). SNEP. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  19. 19,0 19,1 «Bilan du marché du disque en France : ventes, chiffres et évolution» (ֆրանսերեն). Charts in France. PureMédias. 2011 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  20. «Single - Shakira feat. Freshlyground Waka Waka (This Time For Africa)» (գերմաներեն). Charts.de. Media Control. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  21. «Single - Jahrescharts» (գերմաներեն). Charts.de. Media Control. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  22. 22,0 22,1 «Gold-/Platin-Datenbank» (գերմաներեն). BVMI. Արխիվացված է օրիգինալից (Type Shakira in Interpret and click on Suchen ) 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  23. «Shakira – Waka Waka (This Time for Africa) (Song)». Italian Charts. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  24. 24,0 24,1 «Archivio» (իտալերեն). FIMI. Արխիվացված է օրիգինալից (Select Online in Scegli la sezione, -- in both Seleziona settimana e anno boxes, enter Shakira in Artista and click on Avvia la ricerca ) 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  25. «Top 50 Canciones Anual 2010» (PDF) (իսպաներեն). PROMUSICAE. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  26. 26,0 26,1 «Shakira featuring Freshlyground - Waka Waka (This Time for Africa)». El Portal de Música. PROMUSICAE. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  27. «Shakira – Waka Waka (This Time for Africa) (Song)». Swedish Charts. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  28. «Shakira Feat. Freshlyground - Waka Waka (This Time For Africa)» (Enter Waka Waka in the Sök bar, then click on the Visa button below the download single's icon ) (շվեդերեն). Sverigetopplistan.se. IFPI Sweden. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  29. «Shakira Feat. Freshlyground - Waka Waka (This Time For Africa)» (Enter Waka Waka in the Sök bar, then click on the Visa button below the ringtone single's icon ) (շվեդերեն). Sverigetopplistan.se. IFPI Sweden. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  30. «Shakira – Waka Waka (This Time for Africa) (Song)» (գերմաներեն). Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  31. 31,0 31,1 «Awards» (գերմաներեն). Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  32. «2010 Top 40 Official Singles Chart UK Archive». Official Charts. 2010 թ․ հուլիսի 24. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  33. «Certified Awards». BPI. Արխիվացված է օրիգինալից (Enter Waka Waka in Keywords: and click Search ) 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  34. «Shakira scoops most downloaded song of the year on Ovi Music». Music-News.com. 2011 թ․ հունվարի 16. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  35. «Radio Mirchi - Angrezi Top 20». The Times of India. The Times Group. 2010 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  36. Gairola, Manoj (2010 թ․ հուլիսի 13). «And the mobiles went Waka Waka». Hindustan Times. HT Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  37. 37,0 37,1 Coetzer, Diane (2010 թ․ հունիսի 17). «Shakira's World Cup Anthem Makes Global Impact». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  38. 38,0 38,1 «Certificaciones 2012» (իսպաներեն). AMPROFON. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  39. Trust, Gary (2010 թ․ հունիսի 17). «Chart Beat Thursday: Justin Bieber, 'Glee,' Shakira». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  40. «Shakira - Chart History (The Hot 100)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  41. 41,0 41,1 «Searchable Database». RIAA. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  42. 42,0 42,1 Trust, Gary (2014 թ․ մարտի 7). «Ask Billboard: Shakira's Biggest Hot 100 Hits». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  43. 43,0 43,1 «Waka Waka (This Time for Africa) (2010)». IMVDb. FilmedInsert, LLC. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  44. 44,0 44,1 Lee, Toni (2010 թ․ հուլիսի 7). «O&M's Antonio Navas & Shakira's World Cup Video "Waka Waka" is Biggest YouTube Hit Ever». Ogilvy & Mather. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  45. «Hi Hat - Videography». IMVDb. FilmedInstert, LLC. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  46. Paine, Andre (2010 թ․ հունիսի 10). «Shakira Kicks Off 3-D For Sony Music». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  47. Fairholm, Adam (2013 թ․ դեկտեմբերի 12). «Music Video Relapse: "Waka Waka (This Time For Africa)" (2010) by Shakira». IMVDb. FilmedInsert, LLC. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  48. Coetzer, Diane (2010 թ․ հունիսի 10). «Kickoff Concert Opens 2010 FIFA World Cup». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  49. Powers, Ann (2010 թ․ հունիսի 10). «Concert review: World Cup kick-off concert in Johannesburg, South Africa». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  50. Coetzer, Diane (2010 թ․ հուլիսի 12). «Shakira, Spain Triumph At World Cup». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  51. Stingley, Mick (2010 թ․ սեպտեմբերի 22). «Shakira -- Concert Review». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  52. Mathews, Terry (2010 թ․ նոյեմբերի 1). «Shakira lights up American Airlines Center with Sale El Sol tour». The Sulphur Springs News-Telegram. Echo Publishing Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  53. «Waka Waka (This Time for Africa) [2010 Official FIFA WC Song]». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  54. «Waka Waka (This Time for Africa) [The Official 2010 FIFA World Cup Song] {feat. Freshlyground} - Single». iTunes Store. Apple Inc. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  55. Australian-charts.com — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa). ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  56. Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  57. Ultratop.be — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 16 June 2014.
  58. Ultratop.be — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 16 June 2014.
  59. Shakira Album & Song Chart History Canadian Hot 100 for Shakira. Ստուգվել է 16 June 2014.
  60. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201038. Ստուգվել է 16 June 2014.
  61. Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) Hitlisten.nu (դան.). Tracklisten. IFPI Danmark & Nielsen Music Control. Ստուգվել է 16 June 2014.
  62. Finnishcharts.com — Shakira — Waka Waka (This Time For Africa). Finland’s Official List
  63. Lescharts.com — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  64. Musicline.de — Chartverfolgung — Shakira Featuring Freshlyground — Waka Waka (This Time For Africa) Featuring Freshly (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է 16 June 2014.
  65. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է 16 June 2014.
  66. "Chart Track: Week 29, 2010". Irish Singles Chart. Ստուգվել է 16 June 2014.
  67. Shakira – Waka Waka Media Forest. Israeli Airplay Chart. Media Forest. Ստուգվել է 16 June 2014.
  68. Italiancharts.com — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  69. «Luxembourg Digital Songs: July 3, 2010». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  70. Dutchcharts.nl — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 16 June 2014.
  71. Charts.org.nz — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa). Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  72. Norwegiancharts.com — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa). VG-lista. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  73. «Top airplay». ZPAV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  74. "Portuguesecharts.com – Shakira feat. Freshlyground – Waka Waka (This Time For Africa)". AFP Top 100 Singles. Retrieved 16 June 2014.
  75. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 16 June 2014.
  76. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201031. Ստուգվել է 16 June 2014.
  77. Spanishcharts.com — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  78. Swedishcharts.com — Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa). Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  79. Shakira feat. Freshlyground — Waka Waka (This Time For Africa) swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 16 June 2014.
  80. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 16 June 2014.
  81. Shakira Album & Song Chart History Billboard Hot 100 for Shakira. Ստուգվել է 16 June 2014.
  82. Shakira Album & Song Chart History Billboard Latin Songs for Shakira. Ստուգվել է 16 June 2014.
  83. Shakira Album & Song Chart History Billboard Latin Tropical Airplay for Shakira. Ստուգվել է 16 June 2014.
  84. «ARIA Charts – Accreditations – 2010 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 16 June 2014-ին.
  85. «Danish single certifications – Shakira – Waka Waka (This Time for Africa)». IFPI Danmark. Վերցված է 16 June 2014-ին. Scroll through the page-list below until year 2011 to obtain certification.
  86. 86,0 86,1 «Shakira» (Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Վերցված է 16 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  87. «French single certifications – Shakira – Waka Waka (This Time for Africa)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 16 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  88. «And the mobiles went Waka Waka - Hindustan Times». web.archive.org. 2014 թ․ հունիսի 4.
  89. «Guld- och Platinacertifikat − År 2010» (PDF) (Swedish). IFPI Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-17-ին. Վերցված է 16 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  90. «British single certifications – Shakira – Waka Waka (This time for Africa)». British Phonographic Industry. Վերցված է 20 August 2018-ին. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Waka Waka (This time for Africa) in the "Search BPI Awards" field and then press Enter.