Դանիել Ալվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանի Ալվեսից)
Football pictogram.svg
Դանի Ալվես
2015 UEFA Super Cup 107.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1983 (33 տարեկան)
Ծննդավայր Ժուազեյրու, Բրազիլիա
Հասակ 1.73 մ.
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս[1]
Համար 23
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006 - ներկա Բրազիլիա Բրազիլիա 54 (5)

Դանիել Ալվես դա Սիլվա(պորտ.՝ Daniel Alves da Silva մայիսի 6, 1983, Ժուազեյրու) - բրազիլացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվետուսի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան: Համարվում է աշխարհի ամենալավ եզրային պաշտպաններից մեկը[2][3][4][5]:

Բրազիլական «Բայա» ակումբի սան է, որի կազմում նորամուտը նշել է 2001 թվականին: Մեկ տարի անց տեղափոխվել է իսպանական «Սևիլյա», որի կազմում անցկացնելով 6 մրցաշրջան 2 անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում (2005-06, 2006-07), Իսպանիայի գավաթում (2006-07), Իսպանիայի Սուպերգավաթում (2007), նաև ՈՒԵՖԱ Սուպերգավաթում (2006): 2008 թվականի ամռանը 5-ամյա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ: Տարնսֆերի համար կապտանռնագույների վճարեցին €35,5 միլիոն: Ժամանակի ընթացքում համակերպվելով Դանին դարձավ ակումբի պատմության ամենալավ պաշտպաններից մեկը: Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի հետ «ոսկե հետ թրիկ» ձևակերպեց. հաղթեց Իսպանիայի գավաթում, Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում: Հետո այս գավաթներին ավելացան Իսպանիայի Սուպերգավաթի, Եվրոպայի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության գավաթները: Ամբողջ 8 մրցաշրջանի ընթացքում «Բարսելոնայի» կազմում, պաշտպանը հաղթեց 23 տիտղոս: 2015 թվականի հոկտեմբերի 30-ին «Խետաֆեի» դեմ խաղում անցկացրել է իր 400-րդ խաղը Իսպանիայի առաջնությունում և դարձավա առաջին այլերկրացին, ով հասել է այս նվաճմանը:

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բայա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելը կարիերան սկսել է բրազիլական «Բայա» ակումբի կազմում: 2002 թվականին հանդես գալով Բրազիլիայի երիտասարդկան հավաքականում Դանիելը 6 ամսով պայմանագիր է կնքել իսպանական «Սևիլյայի» հետ:

«Սևիլյա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Դանիելը Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է երիտասարդների աշխարհի առաջնությանը: Առաջնության ժամանակ իրեն լավ դրսևորելով ճանաչվել է առաջնության լավագույն 3 ֆուտբոլիստներից մեկը: Դրանից հետո «Սևիլիան» գնել է Դանիելի տրանսֆերը: 2006 թվականի դեկտեմբերին Դանիելը նոր պայմանագիր էր կնքել «Սևիլիայի» հետ մինչև 2012 թվականը:

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 7-ին Դանիելը հնգամյա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի»: Տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարեց 35,5 միլիոն եվրո[6]: Չնայած նրան, որ ցանկանում էր հեռանալ ակումբից, հրաժեշտի ժամանակ չկարողանալով թաքցնել արցունքները ասել է, որ «Սևիլւա» եկել է որպես տղա, և հեռանում է այստեղից որպես տղամարդ:

2009-10 մրցաշրջանից առաջ Դանին վերցրեց 2 համարը, որը ազատվեց, երբ Մարտին Կասերեսը վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս»:

2013-14 մրցաշրջանից առաջ վերցրեց 22 համարը, թիմի առաջատարներից մեկի՝ Էրիկ Աբիդալի հեռանալուց հետո:

2015-16 մրցաշրջանը անցկացրեց 6 համարով, ինչը նախկինում պատկանում էր թիմի ավագ Չավիին[7]:

Իր կարիերայի ընթացքում Ալվեսը կարողանում էր ինչպես սկսել այնպես էլ շարունակել գրոհները: Հրաշալի փոխանցումներ էր կատարում եզրից: Սիրում էր հեռվից հարվածներ կատարել:

«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին տեղափոխվել է իտալական «Յուվենտուս»:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի հավաքականում Դանին նորամուտը նշել է Էկվադորի հավաքականի դեմ ընկերական խաղում, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում: Երեք օր անց էլ խաղաց Քուեյթի հավաքականի դեմ ընկերական խաղում: 2007 թվականի հուլիսի 15-ին Դանիելը Ամերիկայի գավաթի շրջանակներում կայացած Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կարևոր գոլ խփեց:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվեսը 3 տարի ամուսնացած է եղել Դինորոյի հետ, ունեցել են 1 տղա և 1 աղջիկ՝ Դանիել և Վիկտորիա, 2011 թվականին ամուսնալուծվել է[8]։

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 22-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Ակումբներ[9] Եվրոգավաթներ[10] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Բաիա Սերիա A 2001 6 0 6 0
2002 19 2 19 2
Ընդհանուր 25 2 25 2
Իսպանիա Սևիլիա Պրիմերա 2002-03 10 0 1 0 11 0
2003-04 29 1 6 1 35 2
2004-05 33 2 2 0 9 0 44 2
2005-06 36 3 2 0 14 0 52 3
2006-07 34 3 8 0 15 2 57 5
2007-08 33 2 5 0 9 2 47 4
Ընդհանուր 175 11 24 1 47 4 246 16
Իսպանիա Բարսելոնա Պրիմերա 2008-09 34 5 8 0 12 0 54 5
2009-10 29 3 6 0 14 0 49 3
2010-11 35 2 7 0 12 2 54 4
2011-12 33 2 8 1 12 0 53 3
2012-13 30 0 6 0 10 1 46 1
2013-14 27 2 7 0 8 2 42 4
2014-15 30 0 5 0 11 0 46 0
2015-16 29 0 9 1 8 0 46 1
Ընդհանուր 247 14 56 2 85 5 388 21

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[11][12]
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխանցում Խաղեր Գոլեր Փոխանցում խաղեր Գոլեր Փոխանցում
Բրազիլիա Բրազիլիա 2006 1 0 0 0 0 0 1 0 0
2007 7 0 - 5 1 - 12 1 -
2008 4 0 - 1 0 - 5 0 -
2009 4 0 - 10 2 - 14 2 -
2010 7 2 - 5 0 - 12 2 -
2011 8 0 - 2 0 - 10 0 -
2012 5 0 0 0 0 0 5 0 0
2013 8 0 0 5 0 0 13 0 0
2014 3 1 1 4 0 0 7 1 1
2015 8 0 2 0 0 0 8 0 2
Ընդհանուր 55 3 - 32 3 - 87 6 -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]