Metrojet
Metrojet | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1993[1] | |||
Գործունեության սկիզբ | մայիսի 17, 1993 — այժմ | |||
Կենտրոններ | Kogalym International Airport? | |||
Նավատորմ | 11 | |||
Գլխամաս | Մոսկվա, Ռուսաստան | |||
Ղեկավարություն | Սերգեյ Պետրովիչ Մորդվինցեվ[2] |
Metrojet ռուսական ավիաընկերություն[3], իրականացնում է չարտերային թռիչքներ։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Մոսկվայում[4]։ Հիմնված է Դոմոդեդովո օդանավակայանում։ Գլխավոր տնօրենն է Սերգեյ Մորդվինցևը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերությունը հիմնադրվել է 1993 թվականի մայիսի 17-ին։ Հիմնականում ավիաընկերությունը իրականացնում է կանոնավոր և չարտերային թռիչքներ, ինչպես նաև ապահովված է ուղղաթիռի շահագործումը ավիաընկերության կողմից։ Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում հիմնականում հետևյալ երկրներում՝ Մոսկվա, Անապա, Բաքու, Վոլգոգրադ, Կիև, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգում, Սիմֆերոպոլ, Սոչի և այլն։ Ավիաընկերությանը պատկանող մի քանի ինքնաթիռները վարձակալված են, և չվերթներ են իրականացնում դեպի Իրան։ Ավիաընկերությունը շահագործում է Տու-154 և Տու-134 ինքնաթիռները, ինչպես նաև մի քանի տեսակի ուղղաթիռներ։ 2009 թվականից ավիաընկերությունը իրականացրել է համատեղ թռիչքներ S7 Airlines-ի հետ միասին։ 2011 թվականի սեպտեմբերի 26-ին ավիաընկերությունը իրականացրել է կանոնավոր չվերթ Անապայից Մոսկվա։ 2012 թվականի մայիսի 1-ին ավիաընկերությանը տվեցին նոր անվանում՝ Metrojet, որը մինչ այժմ պահպանվել է[5][6]։ 2012 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 733 691 ուղևոր, իսկ 2013 թվականին 1 187 785 ուղևոր։
Չվերթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռ | Գումար | Պատվերված | Տեղերի քանակը | Նշումներ |
---|---|---|---|---|
Airbus A321 | 8 | 220/219 | 1-ը ակտիվ չէ | |
Airbus A320 | 2 | 180 | ||
Bombardier Challenger 850 | 1 | VIP | ||
Ընդամենը |
11 |
Չվերթի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2011 թվականի վերջը ավիաընկերությունը շահագործում էր Տու-154Մ Տու-154Բ2 և Տու-134 ինքնաթիռները։ Նույն թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը սկսեց թարմացնել իր նավատորմը, գնվեց երկու ինքնաթիռ Airbus A320 արտադրության։
Ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիա
- Եգիպտոս
- Թուրքիա
- Իսպանիա
- Իտալիա
- Չեխիա
- Ռուսաստան
- Բուլղարիա
- Չեռնոգորիա
- Խորվաթիա
- Թունիս
- Սինգապուր
- Ադրբեջան
- Ուկրաինա
- Մեծ Բրիտանիա
- Վրաստան
Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տու-154-ի ավիավթար Մաշհադում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարի 24-ին Մաշհադի օդանավակայանից թռիչք է իրականացնում Տու-154Մ ինքնաթիռը։ Սակայն ինքնաթիռը վթարային վայէջք է կատարում։ Վթարի պատճառը հանդիսացել է վատ եղանակային պայմանները։ Վթարի հետևանքով 40 մարդ վիրավորվել է։
Տու-154-ի ավիավթար Սուրգութում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարի 1-ին Տու-154Բ ինքնաթիռը իրականացնում էր չվերթ Սուրգութից դեպի Մոսկվա։ Սակայն թռիչքի ընթացքում ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքուղուց, այնուհետև ինքնաթիռը հրդեհվում է։ Ավիավթարի հետևանքով երեք մարդ զոհվում է։
A321-ի ավիավթար Սիանյի թերակղզում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հոկտեմբերի 31-ին վթարի է ենթարկվում Airbus A321 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ Էլ Շեյխից դեպի Սանկտ Պետերբուրգ։ Ինքնաթիռում գտնվում էր 224 մարդ (217 ուղևոր, այդ թվում 25 երեխա և 7 անձնակազմի անդամները)։ Վթարը տեղի է ունեցել Սինայի թերակղզու տարածքում։ Բոլոր 224 մարդիկ զոհվում են։ Պատճառը եղել է ահաբեկչական հարձակում, օգտագործելով ռումբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.planespotters.net/airline/Metrojet-Russia
- ↑ 2,0 2,1 Kolavia сменила штурмана
- ↑ «Сертификат эксплуатанта» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Наш адрес». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Правила перевозки на рейсах а/к «Колавиа»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Авиакомпании РФ увеличили пассажироперевозки за полгода на 17 проц
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2013-05-07 Wayback Machine