Joji
Ջորջ Կուսունոկի Միլեր անգլ.՝ George Kusunoki Miller | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1992 (32 տարեկան)[1] |
Ծննդավայր | Օսակա, Ճապոնիա[2] |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ավստրալիա |
Ազգություն | Ճապոնացի |
Կրթություն |
|
Ազդվել է |
|
Մասնագիտություն | |
Գործունեություն | 2006-այժմ |
Կայք | jojimusic.com |
Joji (musician) Վիքիպահեստում |
Ջորջ Կուսունոկի Միլեր (անգլ.՝ George Kusunoki Miller, սեպտեմբերի 16, 1993[3], Օսակա, Ճապոնիա[4][1]), որն առավել հայտնի է Joji (ընթերցվում է՝ Ջոջի) բեմական կեղծանվան տակ և նախկինում նաև առցանց՝ Filthy Frank և Pink Guy մականունների տակ, ճապոնացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ և նախկին բլոգեր, յություբեր և կատակերգու։
Միլերի կարիերան սկսվել է ՅուԹյուբի՝ DizastaMusic, TooDamnFilthy և TVFilthyFrank ներկայումս գոյություն չունեցող ալիքներում[5], որոնք հիմնականում բաղկացած էին ռեփ երգերից, հայհոյանքներից, աղմուկից, էքստրեմալ մարտահրավերներից (չելենջներից), ուկուլելեով կատարումներից[6] և «The Filthy Frank Show» կոչվող ցնցող հումորիստական շոուից, որտեղ հիմնական կերպարների մեծ մասը մարմնավորել Է Միլերը, ներառյալ Filthy Frank-ի նույնանուն կերպարը[7][8]։ Ի լրումն իր TVFilthyFrank ալիքին, Միլերը կատակերգական հիփ հոփ երաժշտություն էր ստեղծում Pink Guy մականվան ներքո, որը նույնպես «The Filthy Frank Show»-ի կերպարներից մեկն էր։ Այդ երգերը Միլերն օգտագործում էր իր շոուում և նրա սկավառակագրությունը ներառում էր երկու լրիվ տևողությամբ նախագիծ և մեկ մինի ալբոմ։ Յություբերի տեսանյութերը լայն ազդեցություն են ունեցել, այդ թվում՝ վիրուսային պարային մոլություն առաջացնելով, որը հայտնի է որպես Harlem Shake։ Միայն դրա շնորհիվ է Bauer-ի «Harlem Shake» երգի դեբյուտել է Billboard Hot 100 չարթի վերևում[9][10]։ Մի շարք յություբերներ կամեո դեր են կատարել The Filthy Frank Show-ում, այդ թվում՝ h3h3Productions-ը, iDubbbz-ը, JonTron-ը, Մայքլ Սթիվենսը և PewDiePie-ը[11][12][13]։
2017 թվականի դեկտեմբերին Միլերը հայտարարել է, որ թողել է ալիքն իր երաժշտական կարիեայի վրա կենտրոնանալու համար՝ Joji կեղծանման ներքո, և արտադրելու է ավելի լուրջ երաժշտություն։ 2017 թվականի նոյեմբերին 3-ին նա թողարկել է «In Tongues» մինի ալբոմը, որը զբաղեցրել է Billboard 200 չարթի 58-րդ հորիզոնականը։ Իսկ երգչի դեբյուտային՝ «Ballads 1» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականին և նույն տարվա նոյեմբերին զբաղեցրել է Billboard R&B/Hip-Hop Albums չարթի առաջին հորիզոնականը։ Այսպիսով Միլերը դարձել է Ասիայում ծնված առաջին արտիստը, որը կարողացել է անել դա[14]։ Նրա երաժշտությունը նկարագրվում է որպես ռիթմ ընդ բլյուզի, լոու ֆայի և թրիփ հոփի խառնուրդ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Կուսունոկի Միլերը[15] ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 18-ին[1] Ճապոնիայի Օսակա քաղաքում[2]։ Նա ճապոնական և ավստրալիական արմատներ ունի[16]։ Միլերը հաճախել է Ճապոնիայի Կոբե քաղաքում գտնվող Կանադական Ակադեմիա (անգլ.՝ Canadian Academy) միջազգային դպրոցը, որն ավարտել է 2012 թվականին[17]։ 18 տարեկանում նա լքել է Ճապոնիան և ուղևորվել է Միացյալ Նահանգներ[18]։ Նա ընդունվել Է Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտ[19]։
Միլլերը փորձեր է ձեռնարկել իր անձնական կյանքը պահպանելու համար, օրինակ, հեռացրել է «Filthy Frank Exposes Himself?» (անգլ. թարգմանաբար՝ «Filthy Frank-ը բացահայտու՞մ է իրեն») տեսանյութը, որտեղ նա ցույց է տվել իրեն՝ որպես Նյու Յորք նահանհի Բրուքլինի քոլեջի ուսանող, և որ նա չի ցանկանում բացահայտել անձնական տեղեկությունները, վախենալով, որ հետագայում չի կարողանա աշխատանք ստանալ իր շոուի բնույթից[16]։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Joji-ի երաժշտությունը նկարագրվել է որպես թրիփ հոփ և լոու ֆայ[20], որը պարունակում է նաև թրեպ, ֆոլք, էլեկտրոնային և ռիթմ ընդ բլյուզ երաժշտության տարրեր[21]։ Նրա երգերը բնութագրվել են որպես «նվազեցված տեմպ, մելանխոլիկ թեմաներ և ներթափանցող վոկալ» և «մինիմալիստիկ արտադրություն» ունեցող[2][22]։
Միլերին հաճախ համեմատում են էլեկտրոնային արտիստ Ջեյմս Բլեյքի հետ[21]։ Միլերը նշում է, որ Բլեյքը, ինչպես նաև Ռադիոհեդը, Shlohmo-ն և Դոնալդ Գլովերը նրա երաժշտության վրա ազդեցություն են ունեցել[23]։ Pigeons and Planes-ի հետ հարցազրույցում, Միլերն ասել է, որ նրա երաժշտությունը ոգեշնչվել է այն ժամանակից, երբ նա մեծացել է Օսակայում, և բում բափ գործիքավորումներից, որոնք նա լսում էր Կանադական Ակադեմիան հաճախելու ժամանակ[24]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլերն ապրում է Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում[25]։ Նա հաճախ ուղևորվում է Լոս Անջելես աշխատանքի համար և այնտեղ նույնպես բնակավայր ունի[26]։
Միլերը չբացահայտված նյարդաբանական խանգարում ունի, որը հանգեցնում է սթրեսի հետևանքով առաջանող ցնցումների։ Սա այն պատճառներից մեկն է, որը ստիպել է նրան թողնել իր կարիերան ՅուԹյուբում[27]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Pink Guy
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pink Guy (2014)
- Pink Season (2017)
- Pink Season: The Prophecy (2017)
Որպես Joji
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ալբոմի մանրամասներ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
AUS [28] |
BEL (FL) [29] |
CAN [30] |
NLD [31] |
NZ [32] |
SWE [33] |
UK [34] |
US [35] |
US R&B /HH [36] |
US R&B [37] | |||
Ballads 1 |
|
17 | 81 | 7 | 44 | 10 | 47 | 26 | 3 | 1 | 1 | |
Nectar |
|
Թողարկվելիք |
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքեր չարթերում | |||
---|---|---|---|---|---|
CAN [41] |
NZ [32] |
US [42] |
US R&B /HH [43] | ||
In Tongues |
|
62 | 38 | 58 | 28 |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
AUS | CAN[44] | IRE[45] | NZ[46] | UK | US[47] | USR&B/HH[48] | USR&B[49] | ||||
Will He | 2017 | — | — | — | — | — | — | — | — | In Tongues | |
18[50](Քրիսի, Ռիչ Բրայանի, Թրիփի Ռեդի և Baauer-ի հետ համատեղ) | 2018 | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ | |
Yeah Right | — | — | — | 38 | — | — | — | 21 |
|
Ballads 1 | |
Peach Jam
(88rising-ի և BlocBoy JB-ի հետ համատեղ) |
— | — | — | — | — | — | — | — | Head in the Clouds | ||
Slow Dancing in the Dark | — | 52 | — | 4 | — | 69 | 39 | 7 | Ballads 1 | ||
Can't Get Over You[53](Քլեմս Կազինոյի մասնակցությամբ) | — | — | — | 29 | — | — | — | — |
| ||
Test Drive | — | — | — | 30 | — | — | — | 19 | |||
Sanctuary | 2019 | 42 | 58 | 61 | 5 | 63 | 80 | 32 | 7 |
|
Nectar |
Breathe
(88rising-ի և Դոն Քրեզի հետ համատեղ) |
— | — | — | — | — | — | — | — | Head in the Clouds II | ||
Run | 2020 | 39 | 57 | 47 | 4 | 46 | 68 | — | — | Nectar | |
Gimme Love | — | 82 | 90 | 4 | 86 | — | — | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Joji on Apple Music». Apple Music. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Joji Shares Video for New Single 'Will He'; Announces New EP». BroadwayWorld. 2017 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ https://www.famousbirthdays.com/people/filthy-frank.html
- ↑ 4,0 4,1 https://www.broadwayworld.com/bwwmusic/article/Joji-Shares-Video-for-New-Single-Will-He-Announces-New-EP-20171018
- ↑ @FilthyFrank (December 29, 2017). «This is old news but I figured I'd give an official statement. Thank you for your understanding and god bless» (Թվիթ). Վերցված է 29 December 2017-ին – via Թվիթթեր.
- ↑ «Soundbite: "Pink Season" by Pink Guy». The Current. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «The Man Behind Pink Guy's Bizarre Chart-Topping Album 'Pink Season'». Pigeons and Planes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Joji Explains Decision to Quit Filthy Frank and Pink Guy as He Pursues Music Career». PigeonsandPlanes. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Liu, Marian. «Straight outta... China? The young Asian artists bucking hip-hop trends». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ Taylor, Chris. «YouTube: Here's How 'Harlem Shake' Went Viral». Mashable. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «IT'S JUST A PRANK BRO». TVFilthyFrank. 2015 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «HUMAN CAKE». TVFilthyFrank. 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «A WAR IS COMING...». TVFilthyFrank. 2016 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ofiaza, Renz (2018 թ․ նոյեմբերի 6). «Joji Becomes First Asian Artist to Top Billboard R&B/Hip-Hop Album Chart». Highsnobiety. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «ACE Repertory – Joji Kusunoki». ascap.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 16,0 16,1 DizastaMusic (2017 թ․ հուլիսի 5), Filthy Frank Exposes Himself?, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին
- ↑ «CA Review Fall 2012». Canadian Academy. էջեր 4–5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին – via Issuu.
- ↑ HYPEBEAST (2018 թ․ մարտի 30). «Joji Goes Desk Shopping, "Phones" Drake & Performs with 88rising». Event occurs at 1:10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին – via YouTube.
- ↑ «Source: Symposium of University Research and Creative Expression» (PDF). New York Institute of Technology. 2016 թ․ ապրիլի 15.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Graham Corrigan (2017 թ․ նոյեմբերի 1). «Joji's Journey from Viral Videos to Quality Music». Pigeons and Planes. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 21,0 21,1 Patrick Green (2017 թ․ նոյեմբերի 3). «New Music | Joji Miller Makes a Name for Himself». Crave. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Ruth Jiang (2017 թ․ ապրիլի 28). «Listen to Joji's new song "I don't wanna waste my time"». Earmilk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Joji Discusses His Rise From Parody Rap To Mainstream Music. MTV News. 2017 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Joji's Journey from Viral Videos to Quality Music Music Life. Pigeons and Planes. 2017 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Joji Opens Up About YouTube Fame, Porn, & "In Tongues"». Highsnobiety. 2018 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ joji stuff (2018 թ․ սեպտեմբերի 26), Joji Radio Interview – FlyFM, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին
- ↑ VICE News (2017 թ․ նոյեմբերի 3), The Viral Mastermind Behind The Harlem Shake Meme Wrote An Album About Heartbreak (HBO), Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին
- ↑ «Discography Joji». australian-charts.com. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Discografie Joji». Ultratop (Dutch). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tory Lanez Releases 2nd Hit Album In Seven Month Stretch». FYIMusicNews. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Discografie Joji». dutchcharts.nl (Dutch). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 32,0 32,1 «Discography Joji». charts.org.nz. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Click on "Veckans albumlista".
- ↑ «Joji | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Caulfield, Keith (2018 թ․ նոյեմբերի 4). «Andrea Bocelli Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Si'». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «R&B/Hip-Hop Albums – November 10, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «R&B Albums – November 10, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Joji Announces "BALLADS 1" Release Date With Clams Casino-Featured Single». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Gold & Platinum – Joji». Recording Industry Association of America. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Nectar by Joji (ամերիկյան անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին
- ↑ «Canadian Albums – November 25, 2017». Billboard. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Billboard 200 – November 25, 2017». Billboard. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «R&B/Hip-Hop Albums – November 25, 2017». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Chart Search: Joji, Billboard Canadian Hot 100». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- "Slow Dancing in the Dark": «Canadian Hot 100: November 16, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
- "Sanctuary": «Canadian Hot 100: June 29, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- "Run": «Canadian Hot 100: February 22, 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- "Gimme Love": «Canadian Hot 100: February 22, 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Peaks on the Irish Singles chart:
- "Sanctuary": «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- "Run": «Official Irish Singles Chart Top 50». Official Charts Company. 2020 թ․ փետրվարի 14. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Peak positions in NZ Hot Singles chart:
- "Slow Dancing in the Dark & Yeah Right": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- "Can't Get Over You": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
- "Test Drive": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- "Sanctuary": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- "Run": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ փետրվարի 17. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Peaks on the Hot 100:
- "Slow Dancing in the Dark": «Billboard Hot 100: November 16, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
- "Sanctuary": «Billboard Hot 100: March 30, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- "Run": «Billboard Hot 100: February 22, 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Hot R&B/Hip-Hop Songs: March 30, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «R&B Songs Chart – November 10, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «18 - Single by Kris Wu, Rich Brian, Joji, Trippie Redd & Baauer». Apple Music. 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 51,0 51,1 «ARIA Charts – Accreditations – 2020 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «BRIT Certified – bpi» (Enter the keyword "Joji" into the search box). British Phonographic Industry. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ Leight, Elias (2018 թ․ հոկտեմբերի 2). «Joji Rollerblades Away From Heartbreak in 'Can't Get Over You' Video». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Official Irish Singles Chart Top 50». Official Charts Company. 2020 թ․ ապրիլի 24. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- The Filthy Frank Show(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Joji» հոդվածին։ |
|