Slow Dancing in the Dark
«Slow Dancing in the Dark» | |
---|---|
Ջոջիի երգը | |
Ժանր | ժամանակակից R&B |
Լեյբլ | 88rising? |
Հեղինակ | Ջոջի |
Պրոդյուսեր | Patrick Wimberly? |
«Slow Dancing in the Dark», ճապոնացի երգիչ Ջոջիի «Ballads 1» դեբյուտային ալբոմի երգ (2018): Երգը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին որպես ալբոմի 2-րդ սինգլ: Երգի հեղինակներն ու պրոդյուսերներն են Ջոջին և Պատրիկ Ուիմբերլին:
Նախապատմություն և առաջխաղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոջին առաջին անգամ երգը ներկայացրել է 2018 մայիսին՝ կենդանի կատարմամբ, ինչի արդյունքում մինչև երգի պաշտոնական թողարկումը տարածում գտան երգի չլիցենզավորված, վերամշակված և քավեր տարբերակները: 2018 սեպտեմբերի 12-ին Ջոջիի՝ «Ballads 1» դեբյուտային ալբոմի հետ միասին՝ որպես ալբոմի 2-րդ սինգլ, թողարկվեց նաև «Slow Dancing in the Dark» երգը[1]:
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը, որի հեղինակն է Ջարեդ Հոգանը, թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին՝ երգի հետ միասին[2]:
Համառոտ նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակում Ջոջին՝ սպիտակ սմոքինգով, հուզված և ծխախոտ ծխելով, դանդաղ քայլում է գիշերային քաղաքով: Ավելի ուշ պարզ է դառնում, որ նա սատիր է՝ որի մեջքին նետ է խրված: Տեսարանը փոխվում է, և երևում է պարահրապարակը, որտեղ Ջոջին է՝ արնաքամ եղած: Վերջին կադրն օգտագործվել է որպես երգի շապիկ, իսկ տեսահոլովակի ոճը շատ հաճախ համեմատում են կինոռեժիսոր Դավիթ Ֆինչերի ոճի հետ[3]:
Ռեմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի ակուստիկ ռեմիքսը՝ որպես սինգլ, թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին[4]: Ռեմիքսի մեջ Ջոջին երգում է արդեն միայն դաշնամուրի մեղեդու ներքո՝ համապրոդյուսեր Կարոլ Կուսվանտոյի նվագակցությամբ[5]:
Պրոդյուսերներ Միսթեր Միտչի և «Loud Luxury»-ի ռեմիքսները թողարկվել են 2018 թվականի նոյեմբերի 9-ին[6][7]:
Սոցիալական ցանցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում տարածում գտավ «Միկրոալիքային վառարան» ինտերնետային տենդենցը: Հատակին նստած՝ մարդիկ սկսում էին պտտվել՝ այդպիսով կրկնօրինակելով միկրոալիքային վառարանում պտտվող ափսեի պտույտները[8]: Այս ամենը նկարահանվում էր Ջոջիի երգի ներքո:
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինֆորմացիան վերցված է Tidal կայքից.[9]
|
Ինֆորմացիան վերցված է Tidal կայքից.[4]
|
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[20] | Platinum | 70 000^ |
Դանիա (IFPI Denmark)[21] | Gold | 45 000^ |
Ֆրանսիա (SNEP)[22] | Gold | 150 000* |
Լեհաստան (ZPAV)[23] | Gold | 25 000* |
Պորտուգալիա (AFP)[24] | Platinum | 10 000x |
Իսպանիա (PROMUSICAE)[25] | Gold | 30 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[26] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[27] | 5× Platinum | 5 000 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Joji Delivers His Take on the "Ultimate Power Ballad," "SLOW DANCING IN THE DARK"». Hypebeast. 12 September 2018. Վերցված է 13 February 2024-ին.
- ↑ «Joji's "Slow Dancing In The Dark" Is A Lovesick Ode To A Dying Relationship». September 14, 2018. Վերցված է February 13, 2024-ին.
- ↑ Moen, Matt (12 September 2018). «Joji Has a Rough Night in 'Slow Dancing in the Dark'». Paper Magazine. Վերցված է 2 October 2018-ին.
- ↑ 4,0 4,1 «SLOW DANCING IN THE DARK (Acoustic Remix) / Joji». TIDAL. 18 October 2018. Վերցված է 26 October 2018-ին.
- ↑ @carolkuswanto (October 19, 2018). «YOURS TRULY ON THE PIANO 😎 please share 🙏🏻 #NewMusicFriday» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ «SLOW DANCING IN THE DARK (Mr. Mitch Remix) - Single by Joji». 8 November 2018 – via itunes.apple.com.
- ↑ «SLOW DANCING IN THE DARK (Loud Luxury Remix) - Single by Joji». 9 November 2018 – via itunes.apple.com.
- ↑ Seavers, Kris (1 March 2019). «The microwave challenge is taking over TikTok». Daily Dot.
- ↑ «SLOW DANCING IN THE DARK / Joji». TIDAL. 12 September 2018. Վերցված է 2 October 2018-ին.
- ↑ «Billboard Canadian Hot 100 – November 16, 2019». Billboard. Վերցված է 12 November 2019-ին.
- ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 24 September 2018. Վերցված է 2 October 2018-ին.
- ↑ «Billboard Hot 100: November 16, 2019». Billboard. Վերցված է 12 November 2019-ին.
- ↑ «Hot R&B/Hip-Hop Songs – March 30, 2019». Billboard. Վերցված է 26 March 2019-ին.
- ↑ «The ARIA Report: Week Commencing 27 June 2022». The ARIA Report. No. 1686. Australian Recording Industry Association. 27 June 2022. էջ 4.
- ↑ «Billboard Global 200: Week of July 2, 2022». Billboard. Վերցված է 28 June 2022-ին.
- ↑ «Top 20 Most Streamed International Singles In Malaysia Week 25 (17/06/2022-23/06/2022)». RIM. July 2, 2022. Վերցված է July 2, 2022-ին – via Facebook.
- ↑ «RIAS Top Charts Week 25 (17 - 23 Jun 2022)». RIAS. 28 June 2022. Արխիվացված է օրիգինալից 28 June 2022-ին. Վերցված է 28 June 2022-ին.
- ↑ «Billboard Vietnam Hot 100, CHART DATE 2022-06-30». Billboard Việt Nam (վիետնամերեն). Արխիվացված է օրիգինալից 1 July 2022-ին. Վերցված է 30 June 2022-ին.
- ↑ «Hot R&B Singles: Year-End 2019». Billboard. Billboard.com. Վերցված է 5 December 2019-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2020 Singles». Australian Recording Industry Association.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Danish single certifications – Joji – Slow Dancing in the Dark». IFPI Danmark.
- ↑ «French single certifications – Joji – Slow Dancing in the Dark (Loud Luxury Remix)» (French). Syndicat National de l'Édition Phonographique.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wyróżnienia – Złote płyty CD - Archiwum - Przyznane w 2021 roku» (Polish). Polish Society of the Phonographic Industry.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Portuguese single certifications – Joji – Slow Dancing in the Dark» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Spanish single certifications – Joji – Slow Dancing in the Dark». El portal de Música. Productores de Música de España. Վերցված է 13 April 2024-ին.
- ↑ «British single certifications – Joji – Slow Dancing in the Dark». British Phonographic Industry.
- ↑ «American single certifications – Joji – Slow Dancing in the Dark». Recording Industry Association of America.