ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2007

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2007 (անգլ.՝ 2007 UEFA Champions League Final), ֆուտբոլային հանդիպում իտալական «Միլան» և անգլիական «Լիվերպուլ» ակումբների միջև, որը տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 23-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում։ Այն ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Չեմպիոնների գավաթի 52-րդ, Չեմպիոնների Լիգայի 15-րդ եզրափակիչն էր (1992 թվականին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Չեմպիոնների գավաթը վերանվանվել է Չեմպիոնների Լիգա)։ Մինչ այդ թիմերը հանդիպել էին նաև 2004-2005 մրցաշրջանի եզրափակչում։ Անգլիական «Լիվերպուլ»-ը 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր 3:2 հաշվով (լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3)։

Մինչ եզրափակիչ հասնելը թիմերը հաղթահարել էին 5-ական փուլ։ Երկու թիմերն էլ պայքարը սկսել էին 3-րդ որակավորման փուլից, այնուհետև հաղթելով իրենց խմբերում, ձեռք էին բերել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ 1/8 եզրափակչում «Միլանը»-ը պայքարից դուրս թողեց շոտլանդական «Սելթիկ»-ին, «Լիվերպուլը»՝ գործող չեմպիոն իսպանական «Բարսելոնա»-յին (ի շնորհիվ մրցակցի հարկի տակ խփված գոլի)։ 1/4 եզրափակչում «Միլանը» երկու խաղերի արդյունքում հաղթեց գերմանական «Բավարիա»-յին, իսկ «Լիվերպուլը» պայքարից դուրս թողեց հոլադական «ՊՍՎ» ակումբին։ Կիսաեզրափակչում երկու թիմերին էլ՝ որպես մրցակից բաժին հասան անգլիական թիմեր։ «Միլան»-ը վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ ընդհանուր 5:3 հաշվով, «Լիվերպուլ»-ը 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում 4:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսի»-ին։

Խաղից առաջ ծագեցին տոմսերի հետ կապված խնդիրներ, քանի որ երկրպագուների շրջանում տոմսերի պահանջարկը շատ ավելի մեծ էր նախատեսվածից։ Խաղին ներկա էր շուրջ 73 հազար երկրպագու։ Խաղից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, դժգոհելով անգլիացի երկրպագուների վարքից, նրանց անվանեց վատագույնը Եվրոպայում։ Ավելի ուշ Միշել Պլատինին հերքեց այդ տեղեկատվությունը։

Խաղի 45-րդ րոպեին իտալացի հարձակվող Ֆիլիպպո Ինձագին բացեց խաղի հաշիվը՝ օգտագործելով Անդրեա Պիռլոյի փոխանցումը տուգանային հարվածից։ 82-րդ րոպեին Ինձագին կրկնապատկեց «Միլան»-ի առավելությունը, սակայն խաղի ավարտից մի քանի րոպե առաջ հաշվի տարբերությունը կրճատեց «Լիվերպուլ»-ի հոլանդացի հարձակվող Դիրկ Կայտը։ «Միլանը» հաղթեց 2:1 հաշվով՝ 7-րդ անգամ հաղթելով եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։

Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 մայիսի 23
21:45
Միլան Իտալիա 2–1 Անգլիա Լիվերպուլ Աթենք, Հունաստան
Հանդիսական՝ 74,000[1]
Մրցավար՝ Հեռբէրդ Հանդել (Գերմանիա)
Ինզագի Goal 45'82' Report

MatchCentre
[2][3]

Կայտ Goal 89'
Միլան
Լիվերպուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McNulty Phil (23 May 2007)։ «AC Milan 2-1 Liverpool»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Արխիվացված օրիգինալից 24 May 2007-ին։ Վերցված է 2007 թ․ մայիսի 23 
  2. «Line-ups» (PDF)։ UEFA։ 17 May 2006։ Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 26 
  3. «Full time report» (PDF)։ UEFA։ 17 May 2006։ Արխիվացված օրիգինալից 17 December 2008-ին։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26