Ֆրից Բրուպբախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրից Բրուպբախեր
գերմ.՝ Fritz Brupbacher
Ծնվել էհունիսի 30, 1874(1874-06-30)[1]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[2]
Մահացել էհունվարի 1, 1945(1945-01-01)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[2]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Դավանանքreformed?[3] և անկրոնություն[3]
ԿրթությունՑյուրիխի համալսարան[3] և Ժնևի համալսարան[3]
Մասնագիտությունբժիշկ և գրող
ԿուսակցությունՇվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[3] և Շվեյցարիայի կոմունիստական կուսակցություն[3]
ԱմուսինԼիդիա Կոչետկովա[3] և Պաուլետա Բրուպբախեր

Ֆրից Բրուպբախեր (գերմ.՝ Fritz Brupbacher, հունիսի 30, 1874(1874-06-30)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[2] - հունվարի 1, 1945(1945-01-01)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), շվեյցարացի բժիշկ, ազատատենչ սոցիալիստ և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուպբախերի հայրը որբ է մեծացել, բայց ի վերջո կարողացել է դուրս գալ աղքատությունից և դարձել է Ցյուրիխի Բախովշտրասսե փողոցում գտնվող հյուրանոցի սեփականատեր։ Մայրը, ընդհակառակը, պատկանել է բուրժուազիայի այն շրջանակին, որտեղ դեռ պահպանվել են 1930-ականների ինտելեկտուալ ազատականության գաղափարները։ Գիմնազիայում Ֆրիցը ձեռք է բերել ազատասիրական աշխարհայացք, որը կարմիր թելի պես է անցել նրա ողջ կյանքում։ Օգյուստ Ֆորելի ելույթին մասնակցելուց հետո նա Մաքս Հյուբերի հետ հիմնել է «Պրոգրես» սթափության գիմնազիական ընկերությունը։

1893 թվականից բժշկություն է սովորել Ժնևում և Ցյուրիխում։ 1896 թվականին դարձել է Շվեյցարիայի սթափության ակադեմիական ընկերության Ցյուրիխի բաժնի նախագահ, որը դարձել է գրական և սոցիալ-էթիկական բանավեճերի վայր։ Ուսանող կանանց պասիվ ընտրական իրավունք տրամադրելու մասին «Մեր կոլեգաները» զեկուցմամբ ելույթ է ունեցել Ցյուրիխի համալսարանում։ 1897 թվականին ծանոթացել է ծնունդով Սամարայից ռուս ուսանողուհի Լիդիա Պետրովնա Կոչետկովայի հետ, որը հրապուրված է եղել սոցիալիզմի գաղափարներով։ 1898 թվականին Բրուպբախերը հանձնել է պետական քննությունները և Օգյուստ Ֆորելի միջամտությամբ, ով ղեկավարել է Բուրգխոլցլիի հոգեբուժական կլինիկան, սկսել է զբաղվել հոգեբուժությամբ։ Հաջորդ տարի, ուսումը շարունակելու համար, աշխատանքի է ընդունվել Փարիզի հայտնի Սալպետրիեր հիվանդանոցում։ Փարիզում գտնվելու ընթացքում ծանոթացել է գերմանացի գրողներ Օսկար Պանիցցայի և Ֆրանկ Վեդեկինդի հետ։ Բժշկական գործունեությունից բացի, Բրուպբախերն իրեն նվիրել է բանվոր դասակարգի շրջանում դեմոկրատական սոցիալիզմի պրոպագանդմանը։ 1898 թվականին, դեռևս համալսարանում սովորելու ընթացքում, Բրուպբախերն անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կրթական միությանը։ Հիմնել է Schwänli ընթերցանության խմբակը, դասախոսություններ կարդացել և 1899-1900 թվականներին Ցյուրիխում հրատարակել Junge Schweiz («Երիտասարդ Շվեյցարիա») քարոզչական ամսագիրը։

1900-1904 թվականներին Բրյուպբախերը, որպես Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, նստել է Ցյուրիխի Մեծ քաղաքային խորհրդում։ Նա հարել է սոցիալ-դեմոկրատների ձախ թևին և գտնվել է անարխիզմի և անարխոսինդիկալիզմի ազդեցության ներքո։ 1903 թվականին անարխիստական Weckruf («Կոչ») թերթում հրապարակել է հոդված, որտեղ քննադատել է կուսակցության Կենտրոնական կոմիտեին։

1901 թվականին Բրուպբախերը Ցյուրիխի Աուսսերզիլ բանվորական թաղամասում (Կազերնենշտրասսե 17 հասցեում) բացել է բժշկական հաստատություն։ Նույն թվականին նա ամուսնացել է Լիդիա Պետրովնայի հետ, ով ուսումն ավարտելուց հետո որոշել է բժշկուհի աշխատել Ռուսաստանում։ Դրա հետ կապված ամուսնական կյանքի մեծ մասը նրանք առանձին են ապրել։

Աղքատությունը, որի հետ առնչվել է Բրուպբախերը աշխատավորներին բուժելիս, նրա կարծիքով, ալկոհոլիզմի և բազմազավակության արդյունք է եղել։ Նա հրատարակել է «Մեծ թվով երեխաներ՝ կգա՞ արդյոք վերջը» գրքույկը, որտեղ հանդես է եկել ծնելիության նկատմամբ վերահսկողության սահմանման համար՝ կին աշխատողների վիճակը բարելավելու նպատակով։ Այս ստեղծագործությունը մեծ արձագանք է առաջացրել գերմանալեզու աշխատավորների շրջանում և 20 տարվա ընթացքում վաճառվել 500 000 օրինակ։

1905 թվականին Բրուպբահերը և նրա կինը Ջերսի կղզում այցելել են Պյոտր Կրոպոտկինին, ում «Փոխօգնությունը որպես էվոլյուցիայի գործոն» գիրքը մեծ տպավորություն է գործել Բրուպբախերի վրա։ Այստեղ նա ծանոթացել է շվեյցարացի անարխիստ, գրող և Բակունինի ընկեր Ջեյմս Գիյոմի հետ, ինչպես նաև տոգորվել է ֆրանսիական հեղափոխական սինդիկալիզմի գաղափարներով։ Նույն թվականին նա հիմնե լէ Ցյուրիխի հակառազմականացման լիգան։ Ընկերոջ՝ Մաքս Թոբլերի հետ Բրուպբախերը 1906-1908 թվականներին եղել է Polis ամսագրի պատասխանատու խմբագիրը։ Բացի այդ, նա հոդվածներ է գրել Volksrecht, Vorposten, Freie Jugend, Der Revoluzzer, Der Kämpfer, La Vie Ouvrière և ֆրանսիական այլ սինդիկալիստական թերթերի համար։

1907 թվականին Բրուպբախերի մոտ հյուրընկալվել է Վերա Ֆիգները, որը երկար տարիներ ցարական բանտերում անցկացնելուց հետո մեկնել է Եվրոպա բուժման նպատակով։ 1908-1911 թվականներին նա դասավանդել է բանվորներին դասախոսական դասընթացներում։ 1910 և 1911 թվականներին մեկնել է Ռուսաստան՝ այցելելու կնոջը, որը տառապել է բծավոր տիֆով և աքսորվել Պինեգա[4]՝ որպես էսէռների կուսակցության ակտիվ անդամ։

1914 թվականին, կապված անարխիզմի հանդեպ Բրուպբախերի համակրանքների հետ, բարձրացվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից նրա հեռացման հարցը, սակայն ընկերների ակտիվ աջակցության շնորհիվ Բրուպբախերը մնացել է կուսակցության շարքերում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Բրուպբախերի հարաբերությունները կնոջ հետ վատթարացել են, քանի որ նա դաժանորեն ատել է այն ամենը, ինչ գերմանական է եղել։ Ի վերջո, 1916 թվականին նրանց ամուսնությունը չեղյալ է հայտարարվել։ Նույն թվականին Բրուպբախերն ամուսնացել է Ռևալից ծնված Հելմի Կյորվի հետ, սակայն այս ամուսնությունը նույնպես ավարտվել է ամուսնալուծությամբ։

1921 թվականին Բրյուպբախերը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից տեղափոխվել է Շվեյցարիայի նորաստեղծ կոմունիստական կուսակցություն՝ ղեկավարելով Ցյուրիխի կուսակցական կազմակերպությունը։ Նույն թվականին Վիլլի Մյունցենբերգի հետ միասին ուղեկցել է Աշխատավորների օգնության Միջազգային հիմնադրամի տրանսպորտը ՌԽՖՍՀ սովահար մարզերի համար նախատեսված ապրանքներով։

1922 թվականին Բրուպբախերը ծանոթացել է ծնունդով Պինսկից, բժիշկ Պաուլետա Գուցայտ-Ռայգրոդսկու հետ, ով 1924 թվականին դարձել է նրա երրորդ կինը։ Քսան տարի նրանք համատեղ բժշկական գործունեություն են ծավալել Աուսերսիելում[5] և ակտիվորեն զբաղվել սեռական դաստիարակությամբ։

1932 թվականին Բրուպբախերը քննադատել է Իոսիֆ Ստալինին Տրոցկու դեմ պայքարի համար և հեռացվել Կոմունիստական կուսակցությունից «բացարձակ հակամարքսիստական անարխիստական դիրքորոշման համար»։ 1933 թվականին նացիստների կողմից այրված գրքերի թվում է եղել Բրյուպբախերի «Մարքսը և Բակունինը» (Marx und Bakunin) գիրքը։

Ֆրից և Պոլետ Բրուպբախերի գերեզմանը Ցյուրիխի Հյոնգերբերգի գերեզմանատանը։ Տապանաքարի վրա գրված է «AERZTE DER ARMEN» («Աղքատների բժիշկներ»)

Բրուպբախերի՝ հղիության արհեստական ընդհատման օրինականացման համար պայքարը ծնելիության նկատմամբ հսկողության սահմանման նրա երկարամյա ջանքերի շարունակությունն է եղել։ 1943 թվականին նա հրատարակել է «Հոգեկան հիգիենա առողջ հեթանոսների համար» գիրքը (գերմ.՝ Seelenhygiene für gesunde Heiden), որը մարտահրավեր է եղել տոտալիտար ուժերին։ Դրա հետ մեկտեղ նա ձգտել է օգնել պաշտպանել դեմոկրատական գաղափարները, ինչպես նաև սնուցել Շվեյցարիայի հոգևոր ազատության և անկախության ավանդույթը։ Բրուպբախերի վերջին գիրքը՝ «Կյանքի իմաստը» (գերմ.՝ Der Sinn des Lebens), նրա կտակն է եղել «սոցիալիզմի սնանկացումից հետո», իր աշխատանքի արդյունքը «հասարակ մարդկանց համար, ովքեր ցանկացել են ինքնուրույն մտածել, ընդունել մեր ժառանգությունը և բազմացնել այն, սովորել այն, ինչ սովորել ենք մենք»։

Մահացել է 1945 թվականին։ Թաղված է Պաուլետ Բրուպբախերի հետ Հոնգերբերգի գերեզմանատանը[6]։ 2009 թվականին, ի պատիվ Ֆրից և Պոլետա Բրուպբախերների, Ցյուրիխի 3-րդ շրջանում հրապարակ է անվանակոչվել, որտեղ նախկինում գտնվել է Աուսսերզիլ (գերմ.՝ Brupbacherplatz) բանվորական թաղամասը[7]։

2011 թվականին «Սնոբ» ինտերնետային ամսագիրը հրապարակել է Միխայիլ Շիշկինի «Սուրբ Մարկոսի զանգակատունը» վիպակը՝ նվիրված Ֆրից Բրուպբախերի և Լիդիա Կոչետկովայի սիրո պատմությանը։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Ֆիգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուպբախերը ինքնատիպ մարդ էր, մշտապես տարօրինակություններով լի, ամուսնացած ռուս Լ.Պ. Կոչետկովայի հետ, ով նրա ընկերուհին էր բժշկական ֆակուլտետում։ Իր հեղափոխական ազդեցության շնորհիվ նա հասկանում և համակրում էր ռուսական հեղափոխական շարժմանը, ռուսերեն էր սովորել՝ ռուսերեն գրքեր կարդալու և մեր գրականությանը ծանոթանալու համար։ Իսկ երբ Ռուսաստանում աշխատող Լիդիա Պետրովնաին վարչական աքսոր ուղակեցին Մեզեն , որոշ ժամանակով մեկնեց նրա մոտ։ Ռուսաստանի հզորությունն ու թշվառությունը, նույնիսկ անկարգությունները, ի տարբերություն արևմտաեվրոպական բարեփոխումների համաչափության, չափազանց դուր էին գալիս նրան։ Նա հեգնանքով էր պատմում, թե ինչպես էր Մեզենում ինքնաեռները դնում ու գնում մթերքների ետևից, թե ինչպես էին շոգենավերը ճանապարհը 4 ժամի փոխարեն անցնում 7 ժամում, կանգնում էին նավամատույցներում այնքան ժամանակ, որքան ցանկանում էին և ընդհանրապես չէին շարժվում ըստ չվացուցակի։ Բայց գլխավորը, որ գայթակղել էր նրան, ռուսական ոգին էր։ Թերևս ոչ առանց գյուղացիական համայնքի եռանդուն պաշտպան Լիդիա Պետրովնայի քարոզչության կամ արևմտաեվրոպական բուրժուական համակարգի ու հասարակության հանդեպ զզվանքից դրդված նա ասում էր՝ «Մասնավոր սեփականությունը չի թունավորել ռուս ժողովրդի սիրտը»։

Ես ծանոթացա և ընկերացա նրա և նրա կնոջ հետ 1907 թվականին Բոդենսկի լճի «Մարբախ» առողջարանում և գնահատեցի նրան ոչ միայն որպես հեղափոխական գործչի և հիանալի հռետորի, այլև որպես բարի և համակրելի անձնավորության։ Երբ այդ ուղևորության ժամանակ պատահում էր, որ մենք քայլում էինք բանվորական թաղամասի փողոցներով, տղամարդիկ, կանայք և երեխաներ երբեմն մոտենում էին մեզ, որպեսզի սեղմեն նրա հետ ձեռքը, դրանք նրա հիվանդներն էին բանվորական ընտանիքներից, ովքեր չէին կարող անտարբեր անցնել իրենց բժշկի մոտից, առանց նրան ողջունելու[8]։

Լև Տրոցկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարացի գրող Բրուպբախերը Ռադեկի զեկույցի, ինչպես նաև պատերազմի սկզբում Ցյուրիխի սոցիալիստական խաչմերուկի մասին պատմում է իր հետաքրքիր հուշերում։ Հետաքրքիր է, որ Բրուպբախերն իմ այդ ժամանակվա հայացքներն անվանում է ... պացիֆիստական։ Այն, ինչ նա պատկերացնում է դրա տակ, անհնար է հասկանալ։ Իր գրքերից մեկի վերնագրում նա այդ ժամանակից սկսած իր զարգացումը բնութագրում է այսպես՝ «Քաղքենիից մինչև բոլշևիկ»։ Ես բավական հստակ պատկերացում ստացա Բրուպբախերի այդ ժամանակվա տեսակետների մասին, որպեսզի ամբողջությամբ միանամ այդ վերնագրի առաջին կեսին։ Ինչ վերաբերում է երկրորդ կեսին, ես դրա համար ոչ մի պատասխանատվություն չեմ կրում[9]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kindersegen — und kein Ende? Ein Wort an denkende Arbeiter. — München։ Birk, 1903.
  • Die Psychologie des Dekadenten. — Zürich։ Thurow, 1904. — 93 S.
  • Marx und Bakunin: ein Beitrag zur Geschichte der Internationalen Arbeiterassoziation — München։ Birk, 1913 (переиздана в 2013 году; ISBN 978-3-922226-25-3).
  • Um die Moral herum. — Hamburg։ Verlag Carl Hoym Nachf., 1922. — 183 S.
  • Vom Kleinbürger zum Bolschewik. — Berlin։ Firn-Verlag, 1923. — 198 S.
  • Wann ist eine ärztliche Abtreibung rechtswidrig? — Zürich։ Bopp, 1924. — 96 S.
  • Wo ist der Sitz der Seele? — Berlin։ Neuer Deutscher Verlag, 1925. — 46 S.
  • Michael Bakunin, der Satan der Revolte. — Zürich։ Neuer Deutscher Verlag, 1929 (переиздана в 1979 году; ISBN 3-922226-00-0).
  • Liebe, Geschlechtsbeziehungen und Geschlechtspolitik. — Berlin։ Neuer Deutscher Verlag, 1930. — 52 S.
  • 60 Jahre Ketzer. Selbstbiographie von Fritz Brupbacher. — Zürich-Leimbach։ Verlag B. Ruppli, 1935 (переиздана в 1981 году под названием «Ich log so wenig als möglich»; ISBN 3-85791-032-1).
  • Seelenhygiene für gesunde Heiden. — Zürich/New York։ Oprecht, 1943. — 215 S.
  • Der Sinn des Lebens. — Zürich։ Verlag Oprecht, 1946. — 218 S.
  • Hingabe an die Wahrheit. Texte zur polit. Soziologie, Individualpsychologie, Anarchismus, Spießertum und Proletariat. — Westberlin։ Kramer, 1979. — ISBN 3-87956-101-X.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Haasis, Hellmut G. «Mein Negerdorf Zürich». Der Armenarzt Fritz Brupbacher als Antipode des bürgerlich-proletarischen Spießertums. — Soirée für den Süddeutschen Rundfunk S 2. Ursendung։ 8. November 1997 / Manuskript [Stuttgart 1997] 37 S. (Württembergische Landesbibliothek, Signatur։ 48Ca/80398)
  • Huser, Karin. Eine revolutionäre Ehe in Briefen. Die Sozialrevolutionärin Lidija Petrowna Kotschetkowa und der Anarchist Fritz Brupbacher. — Zürich։ Chronos-Verlag, 2003. — ISBN 3-03-400640-3.
  • Jong, Albert de. Fritz Brupbacher (1874—1945) en zijn verhouding tot het anarchisme. — Anarcho-Syndicalistische Persdienst, 1952.
  • Landauer, Gustav. Fritz Brupbacher, ein Symptom. // Der Sozialist. — 6. Jg. — Nr. 5. — 1. März 1914. — S. 33-35.
  • Lang, Karl. Kritiker, Ketzer, Kämpfer. Das Leben des Arbeiterarztes Fritz Brupbacher. — Zürich։ Limmat-Verlag, 1983. — 2. Aufl. — ISBN 3-85791-002-X.
  • Reich, Wilhelm. In memoriam Fritz Brupbacher. // Annals of the Orgone Institute. — 1947. — Vol. 1. — P. 140.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118516310 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://hls-dhs-dss.ch/de/articles/014308/2017-11-23/
  4. Вера Фигнер пишет, что Л. П. Кочеткова отбывала ссылку в Мезени.
  5. «Brupbacher, Paulette». Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Foppa, Daniel (2003). Berühmte und vergessene Tote auf Zürichs Friedhöfen (գերմաներեն). Limmat Verlag. ISBN 3-85791-324-X. OCLC 231848784.
  7. «Der Brupbacherplatz». Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. В. Фигнер. Запечатленный труд
  9. «Л. Троцкий. Моя жизнь». Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Բրուպբախեր» հոդվածին։