Ֆրեդերիկ Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Թեյլոր
անգլ.՝ Frederick Winslow Taylor
Frederick Winslow Taylor crop.jpg
Ծնվել էմարտի 20, 1856(1856-03-20)[1][2][3][4]
ԾննդավայրGermantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 21, 1915(1915-03-21)[1][2][3][4] (59 տարեկանում)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՖիլիպսի ակադեմիան Էքսետերում և Տեխնոլոգիայի Սթիվենս ինստիտուտ
Մասնագիտությունգյուտարար և տնտեսագետ
ԱշխատավայրTuck School of Business?, Bethlehem Steel և Midvale Steel?
Պարգևներ և
մրցանակներ
Էլիոտ Կրեսոնի մեդալ և Պատվավոր դոկտոր
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Frederick Winslow Taylor Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Ուինսլոու Թեյլոր (անգլ. Frederick Winslow Taylor, մարտի 20, 1856, Գերմանթաուն, Փենսիլվանիա - մարտի 21, 1915, Ֆիլադելֆիա), ամերիկացի ճարտարագետ, աշխատանքի և մենեջմենթի գիտական կազմակերպման հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Ուինսլոու Թեյլորը ծնվել է իրավաբանի ընտանիքում։ Կրթություն է ստացել Գերմանիայում և Ֆրանսիայում, ապա՝ Նյու Հեմփշիրում գտնվող Ֆ. Էքստերի ակադեմիայում։ 1874 թվականին ավարտել է Հարվարդի իրավաբանական քոլեջը, բայց տեսողական խնդիրների պատճառով չի կարողացել շարունակել կրթությունը և աշխատանքի է անցել Ֆիլադելֆիայի հիդրոտեխնիկական սարքավորումների գործարանի արտադրական արհեստանոցում։ 1878 թվականին՝ տնտեսական ճգնաժամի գագաթնակետին հասնելու ժամանակ, աշխատանքի է անցել Միդվելյան պողպատի գործարանում։

1882-1883 թվականներին որպես ղեկավար աշխատել է մեխանիկական արհեստանոցում։ Զուգահեռաբար ստացել է տեխնիկական կրթություն (ճարտարագետ-մեխանիկի աստիճան, Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտ, 1883)։ 1884 թվականին Թեյլորը դարձել է գլխավոր ճարտարագետ, նույն թվականին էլ նա առաջին անգամ օգտագործել է աշխատանքի արտադրողականության համար տրվող դիֆերենցիալ վճարման համակարգը։

1890-1893 թվականներին Թեյլորը եղել է Ֆիլադելֆիայում գտնվող Արտադրողական ներդրումների կազմակերպության գլխավոր ղեկավար, Մենում և Վիսկոնսինում թղթի արտադրության հաստոցների սեփականատեր, կազմակերպել է կառավարչական խորհրդատվության ոլորտում սեփական գործը՝ առաջինը կառավարաբանության պատմության մեջ։ 1906 թվականին Թեյլորը դարձել է Ճարտարագետ-մեխանիկների ամերիկյան ընկերության նախագահ, իսկ 1911 թվականին հիմնել է Գիտական կառավարաբանության աջակցության ընկերությունը։

1895 թվականից Թեյլորը սկսել է իր հանրահայտ հետազոտությունները աշխատանքի գիտական կազմակերպման բնագավառում։ Կազմել է իր մոտավորապես հարյուր հայտնագործությունների արտոնագրերը։

Թեյլորը մահացել է 1915 թվականի մարտի 21-ին թոքերի բորբոքումից Ֆիլադելֆիայում։

Հիմնական ներդրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին ԱՄՆ-ում ենթարկվել է բազում քննադատությունների։ «Համընդհանուր արհամարհանքի» քարոզարշավը, որ բարձրացվել էր ժամանակի արհմիութենական ղեկավարության կողմից՝ ընդդեմ Թեյլորի, համարվում է ամենադաժաններից մեկը Ամերիկայի պատմության մեջ։ Համաձայն Թեյլորի՝ յուրաքանչյուր որակավորված և չորակավորված աշխատանք կարող է վերլուծության ենթարկվել, համակարգվել և ուսուցման գործընթացի ընթացքում փոխանցվել ցանկացածին։ Նրա գաղափարների հետևանքով առաջացավ ժամանակակից մասնագիտական-տեխնիկական ուսուցման համակարգը։ Այդ ժամանակվա արհմիություններն էլ հիմնականում խավային կրթություն ստացածներն էին, որոնք սրբորեն պահպանում էին իրենց «վարպետության գաղտնիքները», չէին համակարգում իրենց գիտելիքները և տվյալ պահին չունեին դրանց գրավոր ապացույցը։ Թեյլորի գաղափարներն այնքան էին շոշափում նրանց հետաքրքրությունները, որ արհմիութենական առաջնորդները հասան Կոնգրեսի այն որոշմանը, որ արգելվեցին «աշխատանքային գործընթացների հետազոտությունները» զենքի պետական գործարաններում և նավերում։ Ժողովրդավարական Ամերիկայի պատմության մեջ այսպիսի նախադեպերը չափազանց հազվադեպ էին։ Այս արգելքները գործում էին նույնիսկ Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո։ Կապիտալիստները քննադատում էին Թեյլորին նաև նրա համար, որ նա համառում էր այն բանի համար, որ «կառավարման գիտական մեթոդների» ներդրումից գոյացած եկամուտների առյուծի բաժինը հասնում է ոչ թե աշխատողներին, այլ կազմակերպությունների ղեկավարներին։[6]։ Թեյլորն իր աշխատություններում գրում էր.

Aquote1.png Կազմակերպության կառավարման գլխավոր խնդիրը պիտի լինի առավելագույն շահույթի ստացումը արտադրողի համար՝ ավելացնելով տվյալ կազմակերպությունում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի առավելագույն բարեկեցությունը։ Aquote2.png

Թեյլորը նաև համարում էր, որ կազմակերպությունում իշխանությունը չպետք է պատկանի միայն սեփականատիրոջը՝ հիմնելով սեփականության իրավունքի վրա։ Պիտի կառավարեն հատուկ պատրաստված մարդիկ, ովքեր ժամանակակից եզրաբանության մեջ կոչվում են կառավարիչներ (մենեջերներ)։ Այդ ժամանակվա կապիտալիստների համար դա հրեշավոր հերետիկոսություն էր։ Թերթերը նրան անվանում էին «սոցիալիստ» և «խռովարար»։ Ամերիկայի այդ ժամանակվա կազմակերպություններում, որոնք հերթագայորեն ներդնում էին Թեյլորի գիտական մեթոդները, չէր գրանցվել և ոչ մի գործադուլ կամ որևէ այլ սոցիալական հակասություն՝ չնայած այն բարդություններին, որոնց հանդիպում էին նորարարությունների ներմուծման ժամանակ։[7]։ Ինչքան էլ, որ նրա տեսությունը լի է թերություններով, այնուամենայնիվ, համագործակցության ոգին աշխատողի և ղեկավարի միջև դարձել է աշխատանքի հումանիզացման հիմք։ Սրան հետևող կառավարաբանության տեսություններում արտադրական կառավարման կենտրոնական գործոնը դարձել է մարդկային գործոնը։ Թեյլորը, նկատի ունենալով, որպես գիտելիքների աղբյուր՝ կառավարաբանությունը, գրում էր.

Aquote1.png Չեն լինի երկրներ՝ աղքատ ու հարուստ, կլինեն երկրներ՝ կիրթ ու անկիրթ»։ Aquote2.png


Հիշատակումը գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Զամյատինի «Մենք», որը տեղի է ունենում ապագայում, Ֆ.Ու. Թեյլորը համարվում է հին ժամանակների մեծագույն անձնավորություն։ Նա անցավ նույնիսկ իր ազգանվանակցին՝ Բ. Թեյլորին իր ճանաչվածությամբ։
  • «Թեյլորը ամերիկյան ճարտարագետ էր և վառ, անհավասարակշռված մարդ։ 1915 թվականին իր մահվան պահին նա նվաճել էր «աշխատավորների գլխավոր թշնամու» հեղինակությունը, այն բանից հետո, երբ 1911 թվականին նրանց հրավիրել էին պաշտպանելու իր կառավարման համակարգը ԱՄՆ Պալատի ներկայացուցիչների դիմաց։ Լինելով ամենաքննադատվող կազմակերպական տեսաբաններից մեկը՝ նա դարձավ նաև ամենաազդեցկներից մեկը։ Գիտական կառավարաբանության նրա սկզբունքները անկյունաքար էին աշխատանքի կազմակերպման գործում 20-րդ դարի առաջին կեսին, իսկ շատ և շատ իրավիճակներում այն գերիշխում է մինչ օրս» .// Մորգան, Գերեթ. Կազմակերպական ձևեր. Մ., 2008-էջ 42

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են