Ֆեդերիկո Մայոր Սարագոսա
Ֆեդերիկո Մայոր Սարագոսա (իսպ.՝ Federico Mayor Zaragoza, հունվարի 27, 1934[1], Բարսելոնա, Բարսելոնայի պրովինցիա - դեկտեմբերի 19, 2024[2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի գիտական, քաղաքական-հասարակական գործիչ, բանաստեղծ, գրող։
Գիտնական
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին Ֆեդերիկո Մայորն ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը բիոքիմիկոսի մասնագիտությամբ։ Երկու տարի անց դեղագիտության ոլորտում պաշտպանել է դոկտորական աստիճան։ Նրան լայն ճանաչում են բերել նորածինների մոտ ուղեղի նյութի փոփոխման մասին աշխատանքները։
Երեսուն տարեկան հասակում Ֆեդերիկո Մայորը Գրանադայի համալսարանում դարձել է դեղագիտության ֆակուլտետի` բիոքիմիայի պրոֆեսոր։ 1968-1972 թվականներին ստանձնել է նույն հալասարանի ռեկտորի պաշտոնը։ Այս շրջանում նա սկսել է վաղ ախտորոշման միջոցով մտավոր հետամնացությունը հայտնաբերելու աշխատանքները։
1973 թվականից Ֆեդերիկո Մայորը Մադրիդի ինքնավար համալսարանում (իսպ.՝ Universidad Autónoma de Madrid) եղել է բիոքիմիայի պրոֆեսոր։ Նրա ակտիվ մասնակցությամբ այդ համալսարանում և Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդում (անգլ.՝ High Council for Scientific Research (CSIC)) 1974 թվականին հիմնադրվել է Սևերո Օչոայի անվան մոլեկուլյար կենսաբանության կենտրոն[23]։ 1976 թվականին ընտրվել է Բժշկական գիտությունների թագավորական ակադեմիայի ակադեմիկոս։
Քաղաքական ու պետական գործիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի արագ աճը, գիտական շրջանակներում ճանաչումը և հասարակական ակտիվ գործունեությունը Ֆեդերիկո Մայորին բերեցին քաղաքականություն։
Տարբեր տարիների Ֆեդերիկո Մայորը օրենսդիր ու գործադիր մարմիններում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես եղել է Իսպանիայի կրթության ու գիտության նախարարի տեղակալ (1974-1975), Իսպանիայի կառավարության նախագահի խորհդական (1977-1978), Իսպանական խորհրդարանի պատգամավոր Դեմոկրատական կենտրոնի միության կողմից Գրանադայի ընտրական շրջանի տարածքից (1977-1978), կրթության և գիտության նախարար (1981-1982), Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իսպանիայից (1987-1989)։
Ֆեդերիկո Մայորի կարիերայում նրա կարևոր պաշտոններից են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի (1978 թվականից) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնները։
1996 թվականից Ֆեդերիկո Մայորը եղել է «Երկրի խարտիայի» միջազգային հռչակագրի մշակման հանձնաժողովի անդամ, որի վերջնական տարբերակը ընդունվել է 2000 թվականի մարտին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան շտաբ-գրասենյակում[24][25]։ Որպես «Աշխարհի մշակույթի» միջազգային ֆոնդի նախագահ` Ֆեդերիկո Մայորը նպաստել է «Երկրի խարտիայի» գաղափարների տարածմանը ոչ միայն դպրոցներում ու համալսարաններում, այլև քաղաքային իշխանություններում, խորհրդարանում, գործադիր իշխանության այլ ճյուղերում[26]։
Ակտիվորեն մասնակցել է «Երկրի խարտիայի» գաղափարների մեկնաբանությանը, ելույթ ունեցել Երկրի զարգացման նոր ուղիների բացահայտման վերաբերյալ` ընդգծելով ընդհանուր համահարթեցման միտումներում մշակութային ինքնատիպությունը ներդաշնակ պահպանելու անհրաժեշտությունը։ Հանդես է եկել մարդու ոչ միայն նյութական, այլև հոգևոր արժեքները զարգացնելու գաղափարով, մարդու իրավունքների ու ազատության պահպանման, տնտեսական արդարության ձեռքբերումների ապահովման թեմաներով։
Ձևակերպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը` նա ամեից առաջ շեշտել է մարդու իրավունքները, ամբողջ աշխարհում խաղաղ գոյության ու հանդուրժողականության գաղափարները։ Ֆեդերիկո Մայորի գլխավորությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծել է «Աշխարհի մշակույթ» ծրագիրը, որը ներառում է հետևյալ հիմնական բաժինները` կրթություն խաղաղության համար, մարդու իրավունք ու դեմոկրատիա, մեկուսացման ու աղքատության դեմ պայքար, մշակութային բազմազանություն ու միջմշակութային հաղորդակցություն, կոնֆլիկտների կանխում և խաղաղության ամրապնդում։ Այս հարցերը դարձել են միջազգային հանդիպումների ու համաժողովների ժամանակ քննարկվող հիմնական թեմաները։ Այդպիսի միջոցառումների արդյունքում ամրապնդվել է լուսավորման ամրապնդման, գիտության զարգացման, մշակույթների փոխադարձ հարգանքի, իրավական համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը[27]։
Սկսած 2001 թվականից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակում է մշակույթների մերձեցման միջազգային տասնամյակ (2001-2010, 2013-2022)[28]։
2002 թվականին Ֆեդերիկո Մայորը հիմնել է «Քաղաքացիական հասարակական ցանցի համաշխարհային ֆորումը», որի առաջին հավաքը կայացել է Բարսելոնայում։ 2002 թվականի դեկտեմբերին նշանակվել է «Եվրոպական հետազոտական խորհրդի» (անգլ.՝ European Research Council, ERC) փորձագետների խմբի նախագահ[23]։

2005 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կից «Քաղաքակրթության դաշնակցության» համանախագահներից մեկը, մասնակցել է Պորտու Ալեգրիի Միջազգային սոցիալական համաժողովի նախապատրաստման աշխատանքներին (Բրազիլիա)։
Հետագայում Ֆեդերիկո Մայոր Սարագոսան շարունակել է իր գիտական ու հասարակական ակտիվ գործունեությունը, դարձել Եվրոպայի գիտական նախաձեռնության նախագահը, Խաղաղության ակադեմիայի պատվավոր նախագահ (ֆր.՝ Académie de la Paix), Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր[29]։
Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգում նշվում է Ֆեդերիկո Մայորի մոտ 20 հրատարակում (1967-2008)` գրքեր, նամակներ, ելույթներ (ագլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն), որոնցից որոշ գործեր ունեն համահեղինակներ, օրինակ` Քոֆի Անանի հետ գրել է «Նամակ հետագա սերոնդներին» (անգլ.՝ Letters to future generations), Մարիու Սուարիշի հետ գրել է «Եվրոպան որպես փարո՞ս» (գերմ.՝ Europa als Leuchtturm?) գործերը[30][31][32]։
Իր հոդվածերում Ֆեդերիկո Մայորը մշտապես ընդգծել է ժողովրդավարական բազմակողմանիության կարևորությունը[33][34][35]։
Բանաստեղծ և գրող
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի գիտական բազմաթիվ հրապարակումներից` Մայորը հրատարակել է նաև բանաստեղծությունների չորս գիրք` «A contraviento» («Քամուն հակառակ», 1985), «Aguafuertes» («Փորագրություններ», 1991), «El fuego y la esperanza» («Բոց և հույս», 1996) և «Terral» («Ափամերձ քամի», 1997)։ Հրատարակել է նաև արձակ ստեղծագործությունների ժողովածուներ` «Un mundo nuevo» («Նոր աշխարհ», 1999), «Los nudos gordianos» («Գորդյան հագույց», 1999), «Mañana siempre es tarde» («Վաղը միշտ ուշանում է», 1987), «La nueva página» («Նոր էջ», 1994), «Memoria del futuro» («Ապագայի հիշողություններ», 1994), «La paix demain» («Վաղվա աշխարհ», 1995), «Science and Power» («Գիտություն և իշխանություն», 1995) և «Un idéal en action» («Գործունեության իդեալ», 1996)[23]։
Մշակութային ծրագրերի աջակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեդերիկո Մայորը 12 տարի եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն (1987-1999)։
1988 թվականի մայիսի 26-ին Ֆեդերիկո Մայորը նամակ է ուղարկել «Մագնա երաժշտություն» ընկերության (անգլ.՝ Musica Magna International) նախագահ Յոհան Կիրշին, որով իր աջակցությունն է հայտնում երաժշտական նոր ծրագրին, որը հիմնադրվել էր Բեռլինում` դառնալով պատմության մեջ առաջին միջազգային Դելֆյան կազմակերպությունը[36][37]։
1988 թվականին կազմակերպության առաջիկա տարիների անելիքը եղել է`
- 1997 - կազմակերպել Դասական երաժշտության միջազգային մրցույթ` որպես Դելֆյան խաղերի նախապատրաստություն։
- 1998 - Դելֆյան խաղերի անցկացում[38]։
1996 թվականին ռուսական մամուլում գրվել է[39][40].
![]() |
Համաշխարհային Դելֆյան խաղերի մեկնարկի հիմքը դրվել է Ժնևում ստեղծված «Musica Magna» միջազգային ընկերության կողմից[41]։ Հենց այդ ընկերությունը, որը ղեկավարում է Յոհան Քրիստիան Բերհարդ Կիրշը (ԳԴՀ), առաջարկել է «նոր ժամանակների նոր համաժողով» ինքնատիպ ծրագիրը։ 1994 թվականին Բեռլինում ստեղծվել է միջազգային Դելֆյան կոմիտե, որը համարվում է Դելֆյան խաղերի կազմակերպական կենտրոնը։ | ![]() |
1996 թվականին Սանկտ Պետերբուրգում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվել է Առաջին դելֆյան համաժողովը (անգլ.՝ First Delphic Congress):
1997 թվականի ապրիլի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի հովանավորութամբ ներկայացվել է Համաշխարհային դելֆյան երկրորդ համաժողովին, որը կայացել է Թբիլիսիում Դելֆյան միջազգային երիտասարդական խաղերի հետ միաժամանակ[41][42].
![]() | |
---|---|
![]() |
Introduction to the Culture of Peace(անգլ.) |
Երկու ժամկետ անընդմեջ Ֆեդերիո Մայորը ստանձնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, սակայն ինքնակամ հրաժարվել է երրորդ անգամ առաջադրվելուց, որպեսզի զբաղվի 1999 թվականին ստեղծված «Աշխարհի մշակույթի ֆոնդով» (իսպ.՝ Fundación Cultura de Paz), որը հիմնադրվել է 2000 թվականի մարտին Մադրիդում[23]։
Ղեկավարելով «Աշխարհի մշակույթի ֆոնդը»` Ֆեդերիկո Մայոր Սարագոսան շարունակում է այն առաքելությունը, որով մտել էր ՅՈՒՆԵՍԿՕ` տարածել հանուրժողականություն, ստեղծել քաղաքացիական հասարակություն, որն ազատ կլինի բռնությունից, աղքատությունից ու տառապանքից[43][44]։
Հարցազրույցների, քննարկումների, ելույթների տեսաձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Համաշխարհային սոցիալական համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին, 2005(իսպ.)
- Խաղաղություն Ձեզ, 2010(իսպ.)
- Մենք` Երկրի ժողովուրդներս, 2011(իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆեդերիկո Մայոր Սարագոսան Իսպանիայի խորհրդարանի պատգամավորների կայքում (իսպ.)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեններ
- Ֆեդերիկո Մայորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում
- Մայոր Ֆեդերիկոն Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի կայքում
- Ֆեդերիկո Մայոր Սարագոսա (անգլ.)(իսպ.)
- Ֆեդերիկո Մայորի հոդվածներ Արխիվացված 2016-03-24 Wayback Machine(անգլ.)(իսպ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Simon L. Mor Federico Mayor Zaragoza, exdirector general de la Unesco (կատ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://apmembres2.iec.cat/detall.aspx?pkMembrePLE=149
- ↑ https://aeac.science/socios-fundadores/
- ↑ Federico Mayor — AE.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Federico Mayor Zaragoza
- ↑ Mayor Zaragoza, Areges y Sendagorta, medallas al femeato de la lavencion — Hemeroteca Digital de la Biblioteca Nacional de España.
- ↑ DOCTORES HONORIS CAUSA Investidos por la Universidad de Oviedo
- ↑ https://www.unirioja.es/apnoticias/servlet/Noticias?codnot=5401&accion=detnot
- ↑ Doctores Honoris Causa investidos por la UGR
- ↑ Doctorados HONORIS CAUSA — University of Salamanca.
- ↑ Doctores Honoris Causa — Universidad de Málaga.
- ↑ Doctor Honoris Causa. Federico Mayor Zaragoza — University of Murcia.
- ↑ FEDERICO MAYOR ZARAGOZA — University of Alcalá.
- ↑ https://www.ulpgc.es/rectorado/doctores-honoris-causa-ulpgc
- ↑ Doctores “Honoris Causa” por la Universidad de Extremadura — University of Extremadura.
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ René Cassin 2019 saria Federico Mayor Zaragoza-ri eman dio Eusko Jaurlaritzak
- ↑ https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000086383_fre
- ↑ Prof. Dr. Federico Mayor (словацк.)
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 «Federico Mayor Zaragoza». fund-culturadepaz.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- ↑ «Члены Комиссии». earthcharterinaction.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- ↑ «The Earth Charter in Action 2000 - Annual Report». earthcharterinaction.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018-7-23-ին.(անգլ.)
- ↑ «Fundación Cultura de Paz». fund-culturadepaz.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)(իսպ.)
- ↑ Вольфганг Ройтер (19.04.2000). «Роль ЮНЕСКО в защите прав человека. Культура мира — Программа ЮНЕСКО» (PDF). terralegis.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Основные вехи» (ռուսերեն). ru.unesco.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Почетный доктор МГИМО МИД России». mgimo.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek». portal.dnb.de. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Mayor, Federico, Annan, Kofi A. (1999). «Letters to future generations». portal.dnb.de. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.) - ↑ Mário Soares, Federico Mayor Zaragoza (2008). «Europa als Leuchtturm?». portal.dnb.de. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(գերմ.)
- ↑ Federico Mayor. (2010 թ․ ապրիլ). «The Dream of Today can be the Reality Tomorrow» (PDF). fund-culturadepaz.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- ↑ Federico Mayor Zaragoza (2012 թ․ մարտի 17). «The Democratic Multilateralism's Urgency» (PDF). fund-culturadepaz.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- ↑ «PUBLICACIONES DE INTERÉS:». fund-culturadepaz.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(իսպ.)(անգլ.)(ֆր.)
- ↑ Е. Бовкун. Господин Кирш ждет ответа // Известия. —Москва, 24 января 1989. — № 25 (22563). Цитата: Рабочее содружество «Музыка-Магна» с момента своего создания в 1980 году проводит интенсивные исследования… Не случайно проект «Музыка-Магна» получил поддержку генерального директора ЮНЕСКО Ф.Майора Сарагосы, видных деятелей культуры США, ФРГ, Китая и многих других стран.
- ↑ «Письмо Генерального директора ЮНЕСКО Федерико Майора Сарагосы (26.05.1988)» (PDF). webcitation.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(ֆր.)(անգլ.)(գերմ.)
- ↑ К. И. Якубович. Небывало! Невиданно! Здорово! // Российская Музыкальная Газета Союза композиторов РСФСР. —Москва, 1988. — № 9. Архивировано из первоисточника 9 հունիսի 2014.
- ↑ Татьяна Лиханова. Оживить Оракула, чтобы получить важнейшие ответы. //«Северная столица», Санкт-Петербург, № 11 (73), 22 — 28 марта 1996.
- ↑ Facebook. «Первый Дельфийский конгресс». Facebook. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)(անգլ.) - ↑ 41,0 41,1 «Приветственное письмо от ЮНЕСКО (18.04.1997)» (PDF). webcitation.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- ↑ «First Junior Delphic Games 1997 (Tbilisi, Georgia)» (անգլերեն). delphic.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Federico Mayor Zaragoza (16/10/2017). «El presidente de la Fundación Cultura de Paz ha abierto las Jornadas contra la Pobreza que se celebran en el Campus de Ciudad Real» (իսպաներեն). eldiario.es. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «World report on the culture of peace» (PDF). fund-culturadepaz.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Մայոր Սարագոսա» հոդվածին։ |
|
- Հունվարի 27 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 2024 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Իսպանիայի քաղաքական գործիչներ
- Իսպանացի բանաստեղծներ
- Իսպանացի գրողներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեններ
- Իսպանացի գիտնականներ
- Կենսաքիմիկոսներ
- Իսպանացի դիվանագետներ
- Կատալոնիայի քաղաքական գործիչներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Իսպանացի հասարակական գործիչներ