Մոլդովայի գիտությունների ակադեմիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոլդովայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1961 |
Ընդհանուր անձնակազմ | 2107 մարդ |
Անդամակցություն | Միջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership?[2] և All European Academies?[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քիշնև |
Կայք | asm.md |
![]() ![]() Մոլդովայի գիտությունների ակադեմիա, Մոլդովա | |
![]() |
Մոլդովայի գիտությունների ակադեմիա (ռումիներեն՝ Academia de Ştiinţe a Moldovei), բարձրագույն գիտական հաստատություն Մոլդովայում, երկրի հասարակական և բնական գիտությունների բնագավառի առաջատար կենտրոն։ Հիմնադրվել է 1961 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մոլդովայի բազայի հիման վրա։ Գտնվում է Քիշնևում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս 1946 թվականի հունիսին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը որոշել է Քիշնևում հիմնել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մոլդովայի հետազոտական բազա, որի տնօրենն է դարձել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վյաչեսլավ Վոլգինը։ 1949 թվականի հոկտեմբերին հետազոտությունների բազան վերածվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մոլդովայի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի։ Ակադեմիան հանդիսավոր բացվել է 1961 թվականի օգոստոսի 2-ին։
Խորհրդային ժամանակաշրջանում ակադեմիան հրատարակել է «Նորություններ» (մոլդովերեն, ռուսերեն 1962 թվականից), ամսագրի «Նյութերի էլեկտրոնային մշակում» (1965), «Մոլդովերեն լեզու և գրականություն» (մոլդովերեն, 1958) ամսագրերը, հրապարակման համար պատրաստել է Մոլդովական Խորհրդային հանրագիտարանը։
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գիտությունների ակադեմիան ունեցել է 2107 աշխատակիցներ, որոնցից 952-ը հետազոտողներ են, 540-ը՝ դոկտորներ։ 2009 թվականից բացվել է Մոլդովայի ԳԱԱ ինստիտուտը։
Հետազոտական բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսաբանական, քիմիական և էկոլոգիական գիտությունների բաժին
- Բժշկական գիտությունների բաժին
- Ֆիզիկական և տեխնիկական գիտությունների բաժին
- Տնտեսագիտական գիտությունների բաժին
- Հումանիտար և արվեստի բաժին
- Գյուղատնտեսական գիտությունների բաժին
Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յա. Գրոսուլ (1961, օգոստոս - 1976, սեպտեմբեր)
- Ա. Ժուչենկո (1977, հունիս - 1989, նոյեմբեր)
- Ա. Անդրիշ (1989, նոյեմբեր - 2004, փետրվար)
- Գ. Դուկա (2004, փետրվարի 5)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը
- Մոլդովայի ԳԱԱ ինստիտուտ Archived 2011-07-22 at the Wayback Machine. (ռում.) (անգլ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 217)։ ![]() |
- ↑ https://council.science/members/online-directory/
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://allea.org/members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.