Քաղաքի անվանման ճշգրիտ ծագումը հայտնի չէ։ 1910 թվականի տեղացնիները, ովքեր խոսում էին հունարեն լեզվի պոնտոսի բարբառով, քաղաքն անվանել են «Օֆիս»[2]։ Համաձայն մեկ այլ տարբերակի, քաղաքի անունը ծագել է լազերեն լեզվից։ Կա նաև մի տարբերակ, որ քաղաքը անվանվել է ի պատիվ իր հարևանությամբ հոսող գետի, որը կոչվել է Օֆիս, որը հունարենից թարգմանած «օձ» է նշանակում[3]։ 1950-ական թվականներին այս գետը վերանվանվել է Սոլակլ։ Քաղաքի և հարակից 54 գյուղերի բնակիչները հիմնականում հույներ են, ովքեր XVII դարում մահմեդականություն են ընդունել։ Չնայած թուրքացմանը հունարեն լեզվի պոնտոսի բարբառը դեռ կենդանի է, որով խոսում են Օֆ գետի հովտի 30 գյուղերի բնակիչները։