Օֆրա Հազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆրա Հազա
Ofra Haza (Cutout).jpg
Ծնվել է նոյեմբերի 19, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2][3]
Թել Ավիվ, Իսրայել[4]
Երկիր Flag of Israel.svg Իսրայել
Մահացել է փետրվարի 23, 2000({{padleft:2000|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}})[4][1][2][3] (42 տարեկանում)
Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել
Ժանրեր Էթնիկական երաժշտություն
Մասնագիտություն երգիչ, ձայնային դերասան, դերասան, կոմպոզիտոր, լրագրող, դաշնակահար, հեղինակ-կոմպոզիտոր և կինոդերասան
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Գործիքներ դաշնամուր
Լեյբլ Hed Arzi Music
Երգչուհու գերեզմանը
Օֆրա Հազայի մանկության տան պատին տեղադրված հուշատախտակը

Օֆրա Հազա (անգլ.՝ Ofra Haza, եբր.՝ עפרה חזה‎, նոյեմբերի 19, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2][3], Թել Ավիվ, Իսրայել[4] - փետրվարի 23, 2000({{padleft:2000|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}})[4][1][2][3], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել), իսրայելցի երգչուհի, դերասանուհի: Նրա ձայնը որակվել է որպես քնարական մեցցո-սոպրանո[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆրա Հազան ծնվել է Թել Ավիվում՝ բազմազավակ ընտանիքում: Հայրը Եմենից հայրենադարձված հրեա էր: Մայրը ֆրանսուհի էր՝ ֆրանսիական ֆաշիզմի կարկառուն ներկայացուցիչ, քաղաքական գործիչ Մարսել Բյուկարի դուստրը[6]: Օֆրան 12 տարեկանից սկսել է ելույթ ունենալ «Hatikva» խմբում: Այդ ընթացքում հասցնում է բազմաթիվ միջազգային մրցանակներ ստանալ: 1980 թվականին երգչուհին ձայնագրում է իր առաջին սոլո ալբոմը, որը կոչվեց «Al Ahavot Shelanu»: 1980-1983 թվականների ընթացքում, չորս տարի անընդմեձ, ճանաչվում է Իսրայելի լավագույ երգչուհի: 1983 թվականի Եվրատեսիլի ժամանակ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Hai» («Ողջ եմ») երգով:

1985 թվականին երգչուհի Օֆրա Հազան ձայնագրեց նոր ալբոմը՝ «Yemenite Songs»: Ալբոմի երգերը 16-րդ դարի բանաստեղծ Շալոմ Շաբազի բանաստեղծությունների երգի վերածած տարբերակներն էին: 1988 թվականին «Im Nin Alu» սինգլը տեղ զբաղեցրեց բրիտանական լավագույն հիթերի քսանյակի կազմում: Ինչպես նաև վերոհիշյալ ստեղծագործությունը առաջին տեղերը զբաղեցրեց Արևմտագերմանական և հրեական հիթ-շքերթների ժամանակ: 1989 թվականին Օֆրա Հազան ճանաչվում է որպես «Տարվա երգչուհի» գերմանական երաժշտական ցերեկույթի ժամանակ, որտեղ շնորհում են «Tigra Award» և «The New Music Award» մրցանակ: Այս մրցանակները ստանում է «Shaday» ալբոմի համար: 1990 թվականին տեղի ունեցող «World Music Award» երաժշտական մրցույթի ժամանակ Օֆրան դառնում է Իսրայելի լավագույն երգչուհի: 1992 թվականին նրա «Kirya» ալբոմը ներկայացվում է «Գրեմմի»-ի:

Օֆրան 1991 թվականին «Աշխարհի երաժիշտները վասն խաղաղության» ակցիայի շրջանակներում մասնակցել է Ջոն Լենոնի «Give Peace a Chance» երգի տեսահոլովակի նկարահանումներին: 1992 թվականին ձայնագրել է բրիտանական The Sisters of Mercy գոթիկ-ռոք խմբի խմբի «Temple of Love» երգի նոր տարբերակը, որի արդյունքում երգը բրիտանական հիթ-շքերթներում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Այդ իրադարձությունից հետո Օֆրա Հազան չերևաց երկրպագուների տեսադաշտում և որոշ ժամանակով անհետացավ մեծ բեմերից: Երգչուհին սկսեց Իսրայելում կենտրոնանալ ստեղծագործական գործունեության վրա: Մինչև 1997 թվականը ապրեց և ստեղծագործես հայրենի Իսրայելում: Այդ թվականին երգչուհին ամուսնացավ գործարար Դորոն Աշկենազի հետ: 1998 թվականին Օֆրա Հազան պակիստանցի երաժիշտ Ալի Աքբար Խանի հետ մասնակցեց կոմպոզիտոր Ջոնաթան Էլիասի նախագծին, որըն իրենից ներկայացնում էր քրիստոնեական, հրեական և իսլամական մշակույթների վեր հանում և համատեղ կատարում: Կրկին այդ թվականին Օֆրան մասնակցեց և ձայնագրեց «Եգիպտոսի արքայազնը» մուլտֆիլմի հերոսներից մեկի ձայնը և կատարեց մուլտֆիլմի սաունդթրեքը՝ «Deliver Us»-ը աշխարհի տասնյոթ լեզուներով:

2000 թվականի փետրվարին Օֆրա Հազային ծանր վիճակով հոսպիտալացրին Թել հա Շոմերի «Շեբա» հիվանդանոցում: Նախկինում երկու անգամ երգչուհու կյանքը հրաշքով փրկվել էր: 1987 թվականին վթարի ենթարկվեց Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը նրան հետ էր տանում երկրի հարավում զինվորների համար կայացած համերգից: Ինքնաթիռում գտնվողները միայն թեթև վնասվածքներ ստացան: Երկրորդ անգամը կատարվեց 1994 թվականին: Այս անգամ կայծակը հարվածեց այն ինքնաթիռին, որի մեջ էր Օֆրա Հազան. ինքնաթիռը հայրենիք էր վերադառնում Լոնդոնից, սակայն, բարաբախտաբար, ինքնաթիռը կատարեց բարեհաջող վայրէջք: Երրորդ անգամ հրաշքը տեղի չունեցավ: Հիվանդանոցում գտնվելուց երկու շաբաթ անց Օֆրա Հազան կնքեց իր մահկանացուն. մահվան պատճառը այն էր, որ օրգանիզմը չէր ընդունել ՁԻԱՀ-ի համար նախատեսված դեղերի կոկտեյլը: Նրա մահվանից հետո, ի հիշատակ Հազայի, լույս տեսան երեք հավաքածուներ՝ «Սրտի մեղեդին» վերնագրով, որն ամփոփում էր երգչուհու տարբեր ժամանակների լավագույն երգերը, որոնք թե՛ հայրենի Իսրայելում, թե՛ արտասահմանում էին լույս տեսել:

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 — Ahava Rishona (с Shechunat Hatikvah Workshop Theatre)
  • 1976 — Ve-hutz Mizeh Hakol Beseder (с Shechunat Hatikvah Workshop Theatre)
  • 1977 — Atik Noshan (с Shechunat Hatikvah Workshop Theatre)
  • 1979 — Shir HaShirim Besha’ashu’im (с Shechunat Hatikvah Workshop Theatre)
  • 1980 — Al Ahavot Shelanu
  • 1981 — Bo Nedaber
  • 1982 — Pituyim
  • 1982 — Li-yeladim
  • 1983 — Hai
  • 1983 — Shirey Moledet 1
  • 1984 — Bayt Ham
  • 1984 — Shirey Teyman (Yemenite Songs)
  • 1985 — Adamah
  • 1985 — Shirey Moledet 2
  • 1986 — Yamim Nishbarim
  • 1987 — Shirey Moledet 3
  • 1987 — Album HaZahav
  • 1988 — Shaday
  • 1988 — Yemenite Love
  • 1989 — Desert Wind
  • 1992 — Kirya
  • 1993 — Oriental Nights
  • 1994 — Kol Haneshama
  • 1995 — Queen in Exile
  • 1997 — Ofra Haza
  • 1998 — At Montreux Jazz Festival
  • 2000 — Greatest Hits vol.1/Bemanginat Halev
  • 2001 — Music History
  • 2004 — Greatest Hits vol.2/Bemanginat Halev
  • 2008 — Forever Ofra Haza

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #103411828 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Pareles Jon (24 February 2000)։ «Ofra Haza, 41, Israeli Pop Singer Who Crossed Cultural Bounds»։ The New York Times (New York, USA)։ Վերցված է 28 July 2011 
  6. Еврейская внучка французского дуче

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]