Օլգա (անձնանուն)
| Օլգա ռուս.՝ Ольга | |
|---|---|
' | |
| Տեսակ | իգական անձնանուն |
| Արտասանություն | Olga և Olya |
| Ծագում | |
| Ծագման լեզու | ռուսերեն և ղազախերեն |
| Գիր | կյուրեղագիր |
| Անվան այլ ձևեր | |
| Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Voĺha?, Olja?, Օլգա, Olga?, Olqa?, Ольга?, Oľga?, Olga?, Olga? և Olga? |
| Այլ սեռի տարբերակ | Олег? |
| Փաղաքշական ձևեր | Օլգունյա, Օլգուսյա, Օլգուխա, Օլգուշա, Օլյա, Օլյուլյա, Լյուլյա, Օլյունյա, Լյունյա, Օլյուսյա, Լյուսյա, Օլյուխա, Օլյուշա, Օլյաշա, Օլյանյա, Օլյոնա, Լյունա, Լյոլյա, Լյալյա[1] |
| Չշփոթացնել | Olga? |
| Կապված հոդվածներ | «Օլգա» սկսվող էջեր |
Օլգա (ռուս.՝ О́льга), արևելասլավոնական ծագման իգական անձնանուն։ Արական Օլեգ անվան իգական ձևն է։ Ենթադրվում է, որ դրանք փոխառված սկանդինավյան Helga[1] և Helgi անուններից են ( հին նորվ.՝ heilagr «սուրբ, սրբազան»)։
Բացի Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից՝ «Օլգա» անձնանունը հանրաճանաչ է նաև Չեխիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Իսպանիայում և ինչ-որ չափով նաև Գերմանիայում, ինչպես նաև հիշատակվում է միջնադարյան Շոտլանդիայում։
Արտասանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա անունն ունի բազմաթիվ փաղաքշական ձևեր՝ Օլգունյա, Օլգուսյա, Օլգուխա, Օլգուշա, Օլյա, Օլյուլյա, Լյուլյա, Օլյունյա, Լյունյա, Օլյուսյա, Լյուսյա, Օլյուխա, Օլյուշա, Օլյաշա, Օլյանյա, Օլյոնա, Լյունա, Լյոլյա, Լյալյա[1]։
Անվան օր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղղափառ (ամսաթվերը տրված են Գրիգորյան օրացույցով)[2]՝ հուլիսի 24
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտակա ստուգաբանություն՝ հին ռուսական Օլգա, միջին հունական՝ Ελγα (Կոստանդին Ծիրանածին)։
Ըստ «գերմանական» տարբերակի՝ հին սկանդինավյան Helga-ից ( հին նորվ.՝ heilagr — «սուրբ», «սրբազան»)։ Նոր բարձր գերմանական Օլգան ռուսաց լեզվից է փոխառվել է Հինգերորդ կոալիցիայի պատերազմի ժամանակ[3]։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլգա Կոնստանտինովնա՝ իշխանուհի, հելլենների թագավոր Գեորգիոս I-ի կինը, 1920 թվականի նոյեմբերից դեկտեմբեր՝ Հունաստանի ռեգենտ։
- Օլգա (իշխանուհի)՝ Կիևի մեծ իշխանուհի, Իգոր Ռյուրիկովիչի կինը։
- Օլգա Ալեքսանդրովա-Գնեսինա՝ խորհրդային դաշնակահար, երաժշտության ուսուցիչ։
- Օլգա Ալեքսանդրովնա՝ Ռուսական կայսրության մեծ իշխանուհի, Ալեքսանդր III կայսեր և Մարիա Ֆեոդորովնայի կրտսեր դուստրը՝ Նիկոլայից, Ալեքսանդրից, Գեորգիից, Քսենիայից և Միխայիլից հետո։ Եղել է նկարչուհի։ Մահվան պահին Ռոմանովների տան վերջին մեծ իշխանուհին էր։
- Օլգա Բրուսնիկինա՝ ռուս մարզուհի (սինխրոն լող), սպորտի վաստակավոր վարպետ։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն։
- Օլգա Բուդինա՝ կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, ռոմանսների կատարող, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր։
- Օլգա Բրիզգինա՝ խորհրդային թեթևատլետ (սպրինտ)։ Աշխարհի ռեկորդակիր (թիմում), աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն։