Օլգա Ալեքսանդրովա-Գնեսինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Ալեքսանդրովա-Գնեսինա
Ольга Гнесина.jpg
Ծնվել էհոկտեմբերի 30, 1881(1881-10-30)
Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էմարտի 9, 1963(1963-03-09) (81 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի
Գործիքներռոյալ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Լենինի շքանշան և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Օլգա Ֆաբիանովնա Ալեքսանդրովա-Գնեսինա (ռուս.՝ О́льга Фабиа́новна Александрова-Гне́сина, հոկտեմբերի 30, 1881(1881-10-30), Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1963(1963-03-09), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային դաշնակահար, երաժշտության ուսուցիչ: ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945): Գնեսինա քույրերից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնեսինա քույրերի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը

Օլգա Ֆաբիանովնա Գնեսինան ծնվել է 1881 թվականին Դոնի Ռոստովում, քաղաքային ռաբբունի Ֆաբիան Օսիպովիչ Գնեսինի և Բելլա Իսաևնա Ֆլետզինգեր-Գնեսինայի ընտանիքում: 1895 թվականին ընդունվել է քույրերի՝ Ելենա և Մարիա Գնեսինաների հիմնադրած «Ե. և Մ. Գնեսինաների անվան երաժշտական ուսումնարանի» դաշնամուրի բաժինը՝ Ելենա Ֆաբիանովնայի դասարան: 1901 թվականին ավարտել է դպրոցի լիարժեք դասընթացը՝ ստանալով դիպլոմ («2» համար). եղել է երկու հոգուց բաղկացած ուսումնական հաստատության առաջին շրջանավարտներից: Բացի մեծ քրոջ մոտ սովորելուց, կարճ ժամանակով դասեր է առել երաժիշտ Վասիլի Սաֆոնովից: 1901-1902 թվականներին նույնիսկ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի վերջինիս դասարանում, բայց շուտով թողել է այդ դասընթացները, ըստ երևույթին, վատ առողջության պատճառով: Ուսումնարանն ավարտելուց հետո մինչև կյանքի վերջն աշխատել է Գնեսինյան ուսումնական հաստատություններում: Երկար ժամանակ դասավանդել է սկսնակներին: Երկար փորձառությունից հետո քույրերը վստահել են նրան պատրաստելու ավագ դասարանների աշակերտներին:

Օլգա Գնեսինան եղել է թատրոնի սիրահար: Երիտասարդ տարիներին մասնակցել է ինչպես սիրողական թատրոնների ներկայացումներին, այնպես էլ Փոքր թատրոնի (այդ թվում եղբոր՝ Գրիգորիի հետ) ելույթներին և շրջագայություններին: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ, ստեղծել լանդշաֆտներ, որոնք պահվում են Ելենա Գնեսինայի հիշատակի թանգարանում: Ունեցել է գեղանկարների հավաքածու (հավաքածուն ներառել է այնպիսի արժեքավոր աշխատանքներ, ինչպիսիք են Իսահակ Լևիտանի և Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները):

Մահացել է 1940 թվականին: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935)
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (14.02.1945)
  • Լենինի շքանշան (29.12.1954)
  • «Պատվո նշան» շքանշան (14.02.1945)
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • Մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]