Վասիլի Սաֆոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Սաֆոնով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 6), 1852[1][2]
ԾննդավայրԻշչյորսկայա, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 27, 1918(1918-02-27)[2] (66 տարեկան)
Մահվան վայրԿիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[3]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի առաջին դասական գիմնազիա, Ալեքսանդրովյան լիցեյ[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1880)[1]
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր, մանկավարժ և երաժիշտ
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինQ104974116?
Ծնողներհայր՝ Իլյա Սաֆանով
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան
ԵրեխաներԱննա Տիմիրյովա, Օլգա Սաֆոնովա և Ելենա Սաֆոնովա
Vasily Ilyich Safonov Վիքիպահեստում

Վասիլի Իլյիչ Սաֆոնով (հունվարի 25 (փետրվարի 6), 1852[1][2], Իշչյորսկայա, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 27, 1918(1918-02-27)[2], Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[3]), ռուս դաշնակահար, մանկավարժ, դիրիժոր, երաժշտական-հասարակական գործիչ։

Ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (1880), որտեղ և դասավանդել է (1880-1885 թվականներ)։ 1885-1905 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1889 թվականից՝ նաև տնօրեն)։ 1889-1905 թվականներին՝ Ռուսական երաժշտական ընկերության Մոսկվայի բաժանմունքի սիմֆոնիկ համերգների դիրիժոր։ 1906-1909 թվականներին՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր և Ազգային կոնսերվատորիայի տնօրեն։ Վերադառնալով Ռուսաստան՝ հիմնականում հանդես է եկել որպես դաշնակահար-անսամբլիստ։ Որպես դիրիժոր Սաֆանովը պրոպագանդել է ռուսական սիմֆոնիկ երաժշտությունը (Պ. Չայկովսկու և Ա. Դլագունովի մի շարք երկերի առաջին կատարողն է), երաժշտական պրակտիկա է մտցրել առանց փայտիկի ղեկավարելը։ Ռուսական մինչհեղափոխական դաշնամուրային առաջատար դպրոցներից մեկի ստեղծողն է։ Աշակերտներից են Ա. Ն. Սկրյաբինը, Ն. Կ. Մետները։ Հեղինակ է «Նոր բանաձև» դաշնամուրի ձեռնարկի (1916

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Риман Г. Сафонов (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1167—1168.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #132205955 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 256 CC-BY-SA-icon-80x15.png