Մարիա Գնեսինա
Մարիա Գնեսինա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1874 կամ 1876 Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1918 Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մարիա Ֆաբիանովնա Գնեսինա (ռուս.՝ Мария Фабиановна Гнесина, հուլիսի 13, 1874 կամ 1876, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1918, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), խորհրդային դաշնակահար, երաժշտության ուսուցիչ։
Գնեսինա քույրերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ֆաբիանովնա Գնեսինան ծնվել է 1876 թվականին Դոնի Ռոստովում, քաղաքային ռաբբունի Ֆաբիան Օսիպովիչ Գնեսինի և Բելլա Իսաևնա Ֆլետզինգեր-Գնեսինայի ընտանիքում։ 1891 թվականին ավագ քրոջ՝ Եվգենյայի հետ տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա, սովորել Է. Լ. Լենգերի դասարանում։ 1895 թվականին ավարտել է կոնսերվատորիան (Ն. Շիշկինի դասարան)։ Նույն թվականին քույրերի՝ Ելենա և Եվգենյա Գնեսինաների հետ միասին հիմնադրել են «Ե. և Մ. Գնեսինաների անվան երաժշտական ուսումնարանը», որը հետագայում դարձավ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա։ Եվգենյա Ֆաբիանովնան դասավանդել է դաշնամուր։
Մարիա Գնեսինան զբաղվել է նկարչությամբ, դեկորատիվ արվեստով։ Ելենա Գնեսինայի հիշատակի թանգարանում պահվում են նրա հիանալի ապլիկացիաները։ Մահացել է վաղ տարիքում՝ 44 տարեկանում, լուրջ հիվանդությունից հետո։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։
1919 թվականին Մարիա Գնեսինայի հիշատակին ստեղծվել է "На детскую радость и детские нужды" հիմնադրամը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիա Գնեսինա կատեգորիայում։ |
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 11 մահեր
- 1918 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային դաշնակահարներ
- Խորհրդային մանկավարժներ