Եվգենյա Սավինա-Գնեսինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենյա Սավինա-Գնեսինա
Евгения Фабиановна Гнесина.jpg
Ծնվել է մարտի 11, 1870(1870-03-11) կամ 1871
Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել է ապրիլի 6, 1940(1940-04-06)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություն երաժշտության ուսուցիչ
Գործիքներ դաշնամուր
Շրջանավարտ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Եվգենյա Ֆաբիանովնա Սավինա-Գնեսինա (ռուս.՝ Евгения Фабиановна Савина-Гнесина, մարտի 11, 1870(1870-03-11) կամ 1871, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1940(1940-04-06), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային դաշնակահար, երաժշտության ուսուցիչ, երաժշտական-հասարակական գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1925), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Գնեսինա քույրերից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնեսինա քույրերի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը

Եվգենյա Ֆաբիանովնա Գնեսինան ծնվել է 1870 թվականին Դոնի Ռոստովում, քաղաքային ռաբբունի Ֆաբիան Օսիպովիչ Գնեսինի և Բելլա Իսաևնա Ֆլետզինգեր-Գնեսինայի ընտանիքում: Երբ Եվգենյան 14 տարեկան էր, ծնողները նրան ուղարկեցին ընդունվելու Մոսկվայի կոնսերվատորիա: 1889 թվականին ավարտել է կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը (Վասիլի Սաֆոնովի դասարան), Անտոն Արենսկու և Սերգեյ Տանեևի մոտ պարապել է նաև կոմպոզիցիա: Սերտորեն կապված է եղել գրականության և արվեստի սիրահարների շրջանակի հետ, որը ղեկավարում էր երիտասարդ Կոնստանտին Ալեքսեևը, հետագայում՝ Կոնստանտին Ստանիսլավսկի:

1895 թվականին քույրերի՝ Ելենա և Մարիա Գնեսինաների հետ միասին հիմնադրել են «Ե. և Մ. Գնեսինաների անվան երաժշտական ուսումնարանը», որը հետագայում դարձավ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա: Եվգենյա Ֆաբիանովնան դասավանդել է դաշնամուր, մանկական սոլֆեջիո, տարրական երաժշտության տեսություն, ղեկավարել դաշնամուրի բաժինը: Նա իրականացրել է դպրոցի ընդհանուր գեղարվեստական ղեկավարումը (1920-ական թվականներից քրոջ՝ Ելենա Գնեսինայի հետ միասին): 1911 թվականին իրականացրել է երկու մանկական օպերաների բեմադրություն` «Տնակ» Ալեքսանդր Գրաչինովի երաժշտության և «Շաղգամ»՝ դպրոցի աշակերտ Ֆաբիա Վիտաչեկի երաժշտության հիման վրա: Այսպես է սկսվել Գնեսինների անվան մանկական երաժշտական թատրոնի պատմությունը:

Մահացել է 1940 թվականին: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը:

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշնակահար Նիկոլայ Օռլով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]