Օլգա Բրիզգինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Բրիզգինա
Olha Bryzhina.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ուկրաիներեն՝ Ольга Аркадіївна Владикіна և ռուս.՝ Ольга Аркадьевна Владыкина
Բնօրինակ անուն՝Ольга Брызгина
Մասնագիտացում՝վազորդ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 30, 1963(1963-06-30)[1] (59 տարեկան)
Ծննդավայր՝Կրասնոկամսկ, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մարզիչ(ներ)՝Vladimir Fedorets?
173 սմ

Օլգա Արկադևնա Բրիզգինա (ռուս.՝ Ольга Аркадьевна Брызгина, նախքան ամուսնությունը՝ Վլադիկինա (Владыкина), հունիսի 30, 1963(1963-06-30)[1], Կրասնոկամսկ, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային թեթևատլետ (սպրինտ)։ Աշխարհի ռեկորդակիր (թիմում), աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1987), Ուկրաինայի ֆիզկուլտուրայի ու սպորտի վաստակավոր աշխատող (2013)[3]։ Հանդես է եկել «Դինամո» (Լուգանսկ) ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Բրիզգինան ծնվել է 1963 թվականի հունիսի 30-ին Կրասնոկամսկում։ Սպորտով զբաղվել սկսել է հայրենի քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում (առաջին մարզիչը եղել է Գալինա Վասիլևնա Սվեշնիկովան)։ 1979 թվականին Օլգա Բրիզգինան տեղափոխվել է Վորոշիլովգրադ, որտեղ սկսել է մարզվել Վլադիմիր Անդրեևիչ Ֆեդորեցի մոտ։ Առաջին լուրջ հաջողությանը հասել է 1983 թվականին, երբ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Բոյկոտի պատճառով բաց թողնելով 1982 թվականի Օլիմպիական խաղերը՝ Օլգա Բրիզգինան հաղթել է «Дружба»-84 մրցաշարում, ինչպես նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է 1985 թվականի Եվրոպայի գավաթը։

400 մետր վազքատարածությունում իր առաջին անձնական ռեկորդը, որ միաժամանակ նաև ԽՍՀՄ ռեկորդ էր, Օլգա Բրիզգինան սահմանել է 1985 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում Մարիտա Կոխի հետ վազքի ժամանակ։ Գերմանուհին այդ ժամանակ թարմացրել է աշխարհի ռեկորդը (47.60 վայրկյան), իսկ Օլգա Բրիզգինան վերջնագծին հասել է երկրորդը (48.27 վայրկյան)[4]։

1987 թվականին Օլգա Բրիզգինան դարձել է աշխարհի չեմպիոն։

1988 թվականին Սեուլում անցկացված Օլիմպիական խաղերում Օլգա Բրիզգինան վաստակել է երկու ոսկե մեդալ։ Նա առաջինն է եղել 400 մետր վազքատարածությունում, ինչպես նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է 4x400 մետր փոխանցավազքում, որտեղ ԽՍՀՄ հավաքականը սահմանել է աշխարհի ռեկորդ՝ 3 րոպե, 15.17 վայրկյան։ Եզրափակչում ԽՍՀՄ հավաքականի մարզուհիները հաղթել են ԱՄՆ հավաքականի դեմ լարված մենամարտում։ Օլգա Բրիզգինան, որ վազում էր վերջինը, փոքր առավելությամբ առաջ է անցել Ֆլորենս Գրիֆիտ-Ջոյներից։

Տոկիոյում անցկացված 1991 թվականի աշխարհի առաջնությունում Օլգա Բրիզգինան հաղթե է 4x400 մետր փոխանցավազքում։ 1992 թվականին Բարսելոնայում անցկացված Օլիմպիական խաղերում նա ոսկե մեդալի է արժանացել 4x400 մետր փոխանցավազքում (ԱՊՀ

1992 թվականին Օլգա Բրիզգինան հեռացել է մեծ սպորտից։ Նա եղել է թեթև ատլետիկայի «Դինամո» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, ապա դարձել է Ուկրաինայի թեթև ատլետիկայի հավաքականի Լուգանսկի մարզի թիմի ավագ մարզիչ։

Օլգա Բրիզգինան պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով, «Աշխատանքային արիության համար» մեդալով, Ուկրաինայի նախագահի տարբերանշանով և ձեռքբերումների համար II աստիճանի շքանշանով (2002)[5]։ Արժանացել է Լուգանսկի պատվավոր քաղաքացու կոչման։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Օլգա Բրիզգինան ամուսնացել է խորհրդային թեթևատլետ Վիկտոր Բրիզգինի հետ[6]։ Նրանք ունեն երկու դուստր։ Բրիզգինների ավագ դուստրը՝ Ելիզավետա Բրիզգինան, Ուկրաինայի թեթև ատլետիկայի հավաքականի անդամ է, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի մեդալակիր[7]։

Անձնական ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 200 մետր 22.44 վայրկյան — 1985
  • 400 մետր 48.27 վայրկյան — 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]