Օլգա Բուդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Բուդինա
Ծնվել էփետրվարի 22, 1975(1975-02-22)[1][2][3] (49 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1996 - այժմ
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
Օլգա Բուդինա՝ Վիքիպահեստ

Օլգա Ալեքսանդրովնա Բուդինա (ռուս.՝ Ольга Александровна Будина, փետրվարի 22, 1975(1975-02-22)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, ռոմանսների կատարող, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (2001)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Բուդինան ծնվել է 1975 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։

Սովորել է հումանիտար լիցեյում՝ պատմագրական դասարանում. սովորելու տարիներին ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով։ Զուգահեռաբար սովորել է երաժշտական դպրոցում՝ ակորդեոնի դասարանում, նվագել է դաշնամուր[5]։ Օլգա Բուդինային բազմիցս հանձնարարվել է դպրոցական միջոցառումների կազմակերպումն ու ներկայացումների բեմադրություններ[5]։ Լիցեյում կազկամերպել է թատրոն, որտեղ բեմադրել է «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» մյուզիքլը։ Կարել է հագուստ։ Եղել է դպրոցական երգչախմբի ու նվագախմբի մեներգչուհի։ Դպրոցական դիսկոտեկներում ելույթ է ունեցել սիրողական վոկալ-գործիքային անսամբլի կազմում՝ հանդես գալով որպես մեներգչուհի[5]։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո փորձել է ընդունվել Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարան, սակայն չի կարողացել և վերադարձել է դպրոց՝ ավարտելու միջնակարգ կրթությունը[5]։

Բարձր դասարաններում սովորելուն զուգահեռ Օլգա Բուդինան սովորել է Մոսկվայի պետական համալսարանին կից Պատանի բանասերների դպրոցում, որն ավարտելիս ստացել է երրորդ կատեգորիայի էքսկուրսավարի որակավորում և էքսկուրսիաներ է անցկացրել պուշկինյան Զախարովո գյուղում, որ տեղակայված է Օդինցովո քաղաքից ոչ հեռու։ Իր ուժերն է փորձել որպես ուսուցիչ[5]։

Դպրոցն ավարտելուց մեկ տարի անց Օլգան Բուդինան որոշում է նորից դիմել Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարան, սակայն փաստաթղթերը հանձնելու ժամանակ նա փոխում է իր որոշումն ու դիմում Շուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարան։ Ընդունելության քննության ժամանակ ստանալով ամենաբարձր միավորը՝ Օլգա Բուդինան ընդունվում է թատերական ինստիտուտ։ Քննական հանձնաժողովի ղեկավարն էր Վլադիմիր Էտուշը։

Շուկինի ուսումնարանում սովորելու տարիներին Օլգա Բուդինայի գեղարվեստական ղեկավարն էր Մարինա Պանտելեևան։ Առաջին կուրսում նա դժվարություններ ուներ սովորելու հետ կապված, և նույնիսկ դրվել է ուսումնարանից նրա հեռացման հարցը, սակայն Բուդինան կարողացել է բարձրացնել առաջադիմությունն ու երկրորդ կուրսում դերասանական վարպետությունից ստանալ ամենաբարձր գնահատականը։

Երկրորդ կուրսում սովորելու տարիներին Օլգա Բուդինան «Մոսֆիլմի» կողմից հրավեր է ստացել նկարահանվելու «Խաղում ենք «Փոքրիկ իշխանը» (ռուս.՝ «Играем „Маленького принца“») կարճամետրաժ ֆիլմում, սակայն այդ կինոնկարն այդպես էլ էկրան չի բարձրացել։

Զբաղված լինելով «Ռոմանովներ։ Թագակիր ընտանիքը» (ռուս.՝ «Романовы. Венценосная семья») ֆիլմի նկարահանման աշխատանքներով՝ Օլգա Բուդինան չկարողացավ մասնակցել Մոսկվայի թատրոնների լսումներին և Շուկինի ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1997 թվականին, չկարողացավ ընդունվել դրանցից ոչ մեկը։ Էպիզոդիկ դերեր է կատարել ֆիլմերում, նկարահանվել է հեռուստասերիալներում՝ «Հասարակ ճշմարտություններ» (ռուս.՝ «Простые истины»), «Դ.Դ.Դ. Դետեկտիվ Դուբրովսկու գործը» (ռուս.՝ «Д.Д.Д. Досье детектива Дубровского»), «Չեկ», «Մահվան դիրեկտորիա», «Не послать ли нам… гонца?» և այլն, ինչպես նաև մասնակցել է «Бис» հումորային հեռուստահաղորդմանը։

Օլգա Բուդինան Պ. Չայկովսկու անվան համերգասրահի բեմում, 2013 թվականի հունվար

2000 թվականին Օլգա Բուդինան նկարահանվեց Ալեքսանդր Միտտայի «Սահման։ Տայգայական սիրավեպ» (ռուս.՝ «Граница. Таёжный роман») ֆիլմում, որը նրան մեծ ճանաչում բերեց Ռուսաստանում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է նույն թվականին՝ XXII Մոսկովյան կինոփառատոնի շրջանակներում, իսկ 2002 թվականին ֆիլմն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի[6]։ Այդ հաջողությունից հետո Օլգա Բուդինան հրավիրվել է նկարահանվելու բազմաթիվ նոր ֆիլմերում։ Դրանցից են Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի էկրանավորումը (2003), որում նկարահանվել է ռուս ամենահայտնի դերասանների մի խումբ, «Բայազետ» (2003) ֆիլմը ըստ Վալենտին Պիկուլի վեպի, ինչպես նաև «Մոսկովյան սագա» (2004) բազմասերիանոց ֆիլմը, որ նկարահանվել է Վասիլի Ակսյոնովի ստեղծագործության հիման վրա։

2012 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 29-ը Օլգա Բուդինան վարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Ամենագլխավորի մասին» (ռուս.՝ «О самом главном») հաղորդումը[7]։

2007 թվականին լույս է տեսել «Օլգա Բուդինայի օրագիրը։ Խոսող հղիություն» (ռուս.՝ «Дневник Ольги Будиной. Говорящая беременность») գիրքը[8]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Բուդինան տարիներ շարունակ հովանավորում է Յարոսլավլի մարզի Ուգլիչսկի շրջանի Ուգլիչ քաղաքի մանկատունը[9][10], իսկ 2011 թվականին դերասանուհու բարեգործական հիմնադրամը երկու միլիոն դոլար է հատկացրել շենքի վերանորոգման համար, սակայն արդյունքում պարզվել է, որ գումարը չի ծառայել իր նպատակին[11]։ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ Օլգա Բուդինան ելույթ է ունեցել այդ կազմակերպությունում տիրող ահավոր պայմանների ու կաշառակերության մասին[10]։ Այդ դեպքն արժանացել է ՌԴ Քննչական կոմիտեի ուշադրությանը[11], և հաջորդ տարվա հունվարին մանկատան տնօրինության դեմ հարուցվել է քրեական գործ[12]։ Չնայած դրան՝ փետրվարի 1-ին դատախազությունը, որ ստուգում էր անցկացրել, հերքեց դերասանուհու խոսքերը[13]։ Նույն թվականի մայիսի 30-ին գործը հանձնվել է դատարան[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Օլգա Բուդինան ամուսնացել է գործարար Ալեքսանդր Նաումովի հետ[15], ով տարիքով բավական մեծ էր դերասանուհուց։ 2006 թվականին նրանք ամուսնալուծվել են[16]։ Օլգա Բուդինան միայնակ է մեծացնում որդուն՝ Նաումին (ծնվել է 2004 թվականին

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2001)[4],
  • Տարվա լավագույն դերասանուհի («Առաջին ալիք», 2002)[17],
  • Եղել է Մոսկվայի XXV միջազգային կինոփառատոնի Մեծ ժյուրիի անդամ՝ դառնալով ժյուրիի ամենաերիտասարդ անդամը փառատոնի ողջ պատմության ընթացքում (2003),
  • Միխայիլ Լոմոնոսովի և «Ազգի փառք» շքանշանների ասպետ[18],
  • «Ռուսաստանի լեգենդ» մրցանակի դափնեկիր[18],
  • Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս[18],
  • Կինեմատոգրաֆիստների միության նախագահության անդամ[18],
  • Միջազգային մի շարք կինոփառատոնների մրցանակակիր և ռուսաստանցի միակ դերասանուհին, որի մասնակցությամբ ֆիլմերը երկու անգամ ներկայացվել են «Օսկարի»[18],
  • Դարձել է ռուս առաջին աստղը, որ համագործակցել է AVON-ի հետ (2007)[19],
  • Ընդգրկվել է Ռուսաստանի ամենագեղեցիկ տասը կանանց ցանկում («Русский репортёр», 2008)[20],
  • Օլգա Բուդինայի անվամբ է կոչվել Աղեղնավոր համաստեղության տասներորդ մեծության աստղերից մեկը[21]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Խաղում ենք «Փոքրիկ իշխանը» Играем «Маленького принца» դերասանուհի
1998 ֆ Չուղարկե՞նք արդյոք... սուրհանդակ Не послать ли нам... гонца? Վիկա
1998 ֆ Ծաղիկներ հաղթողներից Цветы от победителей Լիզա
1999 ս Դ.Դ.Գ. Դետեկտիվ Դուբրովսկու գործը Д. Д. Д. Досье детектива Дубровского Լերա
1999 ս Մահվան դիրեկտորիա Директория смерти Ժաննա
1999 ս Հասարակ ճշմարտություններ Простые истины Վերա Սերգեևնա Մարկելովա, անգլերենի ուսուցչուհի
2000 ս Սահման։ Տայգայական սիրավեպ Граница. Таёжный роман Մարիան Գոլոշչյոկինա
2000 ֆ Նրա կնոջ օրագիրը Дневник его жены Գալինա Պլոտնիկովա
2000 ս Կայսրությունը հարվածի տակ է Империя под ударом Օլգա
2000 ֆ Ռոմանովներ։ Թագակիր ընտանիքը Романовы. Венценосная семья մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնա
2000 ֆ Չեկ Чек քարտուղար
2001 ֆ Դաուն Հաուս Даун Хаус Մարիա
2001 ս Սալոմեա Саломея Սալոմեա
2002 ֆ Երկաթուղային ռոմանս Железнодорожный романс Վերա
2003 ս Բայազետ Баязет Օլգա Խվոշչինսկայա
2003 ս Ապուշը Идиот Ագլայա Իվանովնա Եպանչինա
2003 ֆ Փոքրիկ լորդի ուրախություններն ու տխրությունները Радости и печали маленького лорда Նորա
2004 ս Մոսկովյան սագա Московская сага Նինա Գրադովա-Կիտայգորոդսկայա
2006 ֆ Ստալինի կինը Жена Сталина Նադեժդա Ալիլուևա
2007 ֆ Колье для снежной бабы Կատյա
2007 ս Բժիշկ Սելիվանովայի անձնական կյանքը Личная жизнь доктора Селивановой Ելենեա Լեոնարդովա Սելիվանովա
2008 ս Ծանր ավազ Тяжёлый песок Ելենա
2008 ֆ Հավասարում բոլոր հայտնիներով Уравнение со всеми известными Աննա Սամոյլովա
2009 ս Փյունիկի համախտանիշ Синдром Феникса Տատյանա
2010 ս Земский доктор Օլգա Սամոյլովա
2010 ս Մոր սիրտը Сердце матери Վերա Իգորևնա Գուրյանովա
2012 ս Земский доктор. Продолжение Օլգա Սամոյլովա
2011-2012 ս Земский доктор. Жизнь заново Օլգա Սամոյլովա
2013 ս Земский доктор. Возвращение Օլգա Սամոյլովա
2013 ֆ Էյնշտեյն։ Սիրո տեսություն Эйнштейн. Теория любви Մարգարիտա
2014 ս Земский доктор. Любовь вопреки Օլգա Սամոյլովա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 – Փառք աստծու, դու եկար (ռուս.՝ Слава Богу, ты пришёл!) – հյուր
  • 2007 – Բարի առավոտ, Ռուսաստան (ռուս.՝ «Доброе утро, Россия!) – հաղորդավարուհի, РТР
  • 2010 – Բարի երեկո, Ռուսաստան (ռուս.՝ «Добрый вечер, Москва!) – հաղորդավարուհի, «ТВ-Центр»
  • 2010 – «Зiрка+Зiрка» – շոուի մասնակից, «1+1», «Украина»
  • 2012-2014 – Ամենագլխավորի մասին (ռուս.՝ О самом главном) – հաղորդավարուհի, «Ռոսիա-1»

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - Անտոն Չեխով, «Ընտանեկան երջանկության բաղադրատոմս» («Գալակտիկա» թատրոն, ռեժիսորներ՝ Ն. Սկորիկ, Ա. Գորդիենկո, Արտյոմ Բիբիլյուրով)[22]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 «УКАЗ Президента РФ от 10.06.2002 N 572 «О ПРИСУЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫХ ПРЕМИЙ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В ОБЛАСТИ ЛИТЕРАТУРЫ И ИСКУССТВА 2001 ГОДА»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Денис Анипченко (6 Май 2010). «Ольга Будина» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  6. «Указ Президента РФ от 10.06.2002 № 572». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  7. Надежда Шульга. (19 Сентября 2012). «Ольга Будина расскажет о самом главном». kp.ru (ռուսերեն). «Комсомольская правда». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. «Дневник Ольги Будиной: говорящая беременность» (ռուսերեն). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Углич: угличская газета №208 :: Ольга Будина подарила праздник детям-сиротам». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  10. 10,0 10,1 «В Угличском детдоме еду сиротам готовили из тухлых продуктов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  11. 11,0 11,1 «Прокуратура и именитые гости не видели в Угличском детдоме «поганок на потолке», про которые поведала актриса». NEWSru. 1 февраля 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. В отношении директора угличского детдома возбуждено уголовное дело - Аргументы и Факты Ярославль
  13. Прокуратура опровергла слова Будиной о нарушениях в детдоме Углича — Элина Труханова — Российская газета
  14. Новости - Центральный федеральный Округ - interfax-russia.ru
  15. «Акадо. Ру». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  16. Сайт газеты «Комсомольская правда», Мария Ремизова, 3 ноября 2006 года(չաշխատող հղում)
  17. Актёры советского и российского кино
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 «Театральный марафон». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  19. Мода.ру
  20. ««Русский репортёр» № 8 (38) от 6 марта 2008 года». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.
  21. «Сноб.ру». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  22. ««Рецепт семейного счастья»» (ռուսերեն). Театр Галактика. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բուդինա» հոդվածին։