Երկաթուղային ռոմանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկաթուղային ռոմանս
ռուս.՝ Железнодорожный романс
Երկիր Ռուսաստան
Ժանրմելոդրամա
Թվական2002
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻվան Սոլովով
ԴերակատարներԵգոր Բերոև, Օլգա Բուդինա, Լեոնիդ Կուրավլյով, Նինա Գրեբեշկովա և Ալեքսանդր Սեմչև
ՕպերատորԱլեքսանդր Նոսովսկի
Տևողություն104 րոպե

«Երկաթուղային ռոմանս» (ռուս.՝ «Железнодоро́жный романс»), ռուսական գեղարվեստական ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Իվան Սոլովովի կողմից։ 2003 թվականին ներկայացվել է «ՏԷՖԻ» մրցանակի «Հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Ալեքսեյ անունով երիտասարդի կյանքը հաջողությամբ է դասավորվում. գիտահետազոտական ինստիտուտում աշխատանքը թողնելուց հետո նա աշխատանքի է ընդունվում մեծահարուստի մոտ որպես վարորդ։ Նա հանդիպում է իր իսկական սիրուն՝ Վերային, որը երաժշտության ուսուցչուհի է ու գործարարի դստերը սովորեցնում է դաշնամուր նվագել։

Ալեքսեյը որոշում է ծանոթանալ նրա հետ։ Նա գնում է կոնսերվատորիայի երկու տոմս, և դրանցից մեկը գցում Վերայի փոստարկղը։ Հնարավորինս ազդեցիկ տպավորություն թողնելու համար Ալեքսեյը հանդիսավոր օրը մեծահարուստից խնդրում է նրա ամենաթանկարժեք «Մերսեդեսը»։ Այդ օրը ճանապարհային խցանման պատճառով Ալեքսեյը կոնսերվատորիա չի հասնում։ Վերադարձի ճանապարհին նա մեքենա վարելուն զուգահեռ փորձում է բջջայինով զանգարահարել Վերային, որպեսզի ներողություն խնդրի, ինչի պատճառով ենթարկվում է ավտովթարի։ Ալեքսեյը գրեթե չի տուժում, սակայն մեքենան խիստ վնասվում է։

Վնասը փոխհատուցելու համար Ալեքսեյն ստիպված է լինում մեծահարուստին տալ իր բնակարանը, իսկ ինքը մնում է առանց տանիքի։ Մի անգամ Ալեքսեյը գիշերելու տեղ փնտրելիս գնում է կայարան, բարձրանում առանձին մի վագոն ու քնում այնտեղ։ Առավոտյան նա արթնանում է արդեն ճանապարհին։ Նրա մոտ է մտնում վերջին վագոնի ուղեկցորդ Պետրովիչը, և պարզվում է, որ Ալեքսեյը հայտնվել է կցովի վագոնում, որը տարվում է վերանորոգման։

Մոսկվայից Կրասնոյարսկ ճանապարհն անցնում է շատ ուրախ, և Ալեքսեյը որոշում է գողանալ այդ վագոնն ու նրանով շրջել ամբողջ Ռուսաստանում։ Դրա համար նրանից պահանջվում էր միայն կայարանում փոխել կավճով վագոնի վրա գրված թիվը։ Պետրովիչից ստանալով կայարանների համարակալման ուղեցույցը՝ Ալեքսեյն սկսում է իր նոր կյանքն անիվների վրա։ 1996 թվականից մինչև 2002 թվականը նա շրջում է ողջ Ռուսաստանում։ Իսկ ապրուստի միջոցներ նա վաստակում էր ուղևորներին իր վագոն հրավիրելով և նրանցից ճանապարհածախս վերցնելով։

Մի անգամ Ալեքսեյը ճանապարհին հանդիպում է իր հին ծանոթ Պետրովիչին։ Իսկ դրանից հետո տեղի է ունենում ամենաճակատագրական իրադարձությունը։

Այն կայարանում, որտեղ կանգնում է Ալեքսեյի վագոնը, ճակատագրի բերումով հայտնվում է Վերան։ Նա պետք է վերադառնա Մոսկվա, սակայն շփոթում է գնացքն ու բարձրանում Ալեքսեյի վագոն ու գնում հակառակ ուղղությամբ։ Վերան շատ է տխրում, որ չի կարողանա հասնել Մոսկվա նախքան Ամանորը։ Նա որոշում է դիմել գնացքի պետին՝ խնդրելով օգնել իրեն։ Ալեքսեյի խնդրանքով Պետրովիչը ներկայանում է որպես գնացքի պետ ու Վերային համոզում, որ նա հանգստանա, իսկ առավոտյան կլինի մեծ կայարան, որտեղից հնարավոր կլինի մեկնել Մոսկվա։ Վերան ընթրում է ու պառկում քնելու։

Գիշերը գնացքը կատարում է տեխնիկակակն կանգառ, և Ալեքսեյը հարևան գծում տեսնում է Մոսկվա մեկնող գնացք և մանևրային շոգեքարշի մեքենավարին խնդրում իր վագոնը կցել դրան։ Հաջորդ առավոտյան Վերան արթնանում է ու տեսնում է իրական հրաշք. գնացքը մոտենում է Մոսկվային։

Վերան իջնում է գնացքից ու գնում տուն։ Ալեքսեյը ձերբակալվում է ու ներկայացվում դատարանին վագոնն անձնական նպատակներով օգտագործելու մեղադրանքով։ Երբ Վերան իմանում է այդ մասին, հասկանում է, որ հրաշք գործելու իր հերթն է։ Նա դիմում է մեծահարուստի օգնությանը, և վերջինիս խնդրանքով բարձրաստիճան դատախազը դատավորին հանձնարարում է նշանակել պայմանական պատիժ։ Ալեքսեյը երջանիկ դուրս է գալիս դատարանի շենքից, որտեղ նրան սպասում է Վերան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Օլգա Բուդինա Վերա Անատոլևնա Վերա Անատոլևնա
Եգոր Բերոև Ալեքսեյ Նիկոլաևիչ Սմիրնով Ալեքսեյ Նիկոլաևիչ Սմիրնով
Լեոնիդ Կուրավլյով Նիկոլայ Պետրովիչ, ուղեկցորդ Նիկոլայ Պետրովիչ, ուղեկցորդ
Նինա Գրեբեշկովա Վերայի տատը
Ալեքսանդր Սեմչև Վալերի Սեմյոնովիչ Վալերի Սեմյոնովիչ
Օքսանա Միրոնովա ուղևոր
Աննա Վորոնովա ուղեկցորդ
Օլգա Բալաշովա դատավոր
Ալեքսանդր Նաումով ոստիկան
Ալեքսեյ Ֆրանդետի ուսանող կոնսերվատորիայում
Վալերի Իվակով ուղևոր
Ալեքսանդր Չիսլով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Կռիլով
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Դետկով
  • Ռեժիսոր՝ Իվան Սոլովով
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Նոսովսկի
  • Կոմպոզիտոր՝ Իլյա Դուխովնի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 – Պլովդիվի հեռուստատեսային ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար – Եգոր Բերոև

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է «Kodak» ընկերության ժապավենի վրա։

Անճշտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսը վեց տարի շրջում է նույն վագոնով։ Իրականում ուղևորատար վագոնը չի կարող այդքան ժամանակ աշխատել առանց տեխնիկական զննության, ընթացիկ վերանորոգման ու անհրաժեշտ տարաներում ջրի ավելացման։ Դրանից բացի, յուրաքանչյուր վագոն հաշվառված է գրանցման կետում, ու վագոնի կորչելու դեպքում այն կգտնվեր ավելի շուտ, քան վեց տարին է։ Եվ վերջապես, որպես ուղեկցորդ աշխատելու համար անհրաժեշտ որակավորում չունեցող անձը չի կարող վագոնն ու նրա աշխատող համակարգերը պահել սարքին վիճակում։

Համացանցում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ իրականում Իգոր Վլադիմիրովիչ Սաենկոն, որ Լենինգրադ էր գնացել Կիրովոգրադից, մի քանի ամիս վագոնով շրջել է մի քանի ամիս, ինչից հետո ձերբակալվել է Վլադիվոստոկում և ուղարկվել Լենինգրադ (որտեղից գողացվել էր վագոնը), որտեղ նա դատապարտվել է մեկ տարի ուղղիչ աշխատանքներ կատարելու։ Հնարավոր է, որ այդ տեղեկությունները ճիշտ չեն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лжелезнодорожник (Заявка в Книгу рекордов Гиннеса)». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]