Քեն Բըրնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեն Բըրնս
Ծննդյան թիվ՝հուլիսի 29, 1953(1953-07-29)[1][2][3][…] (70 տարեկան)
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ[4]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0122741

Քենեթ Լորին Բըրնս (անգլ.՝ Kenneth Lauren Burns, հուլիսի 29, 1953(1953-07-29)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր և վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր։ Բըրնսի բնորոշ ոճն արխիվային ֆիլմերի և լուսանկարների օգտագործումն է։ Առավել հայտնի են The Civil War (1990), Baseball (1994), Jazz (2001), The War (2007), The National Parks: America's Best Idea (2009), Prohibition (2011), The Central Park Five (2012), The Roosevelts (2014), The Vietnam War (2017) աշխատանքները։

Բըրնսի ֆիլմերը երկու անգամ առաջադրվել են «Օսկարի» և երկու անգամ նվաճել «Էմմի»։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեն Բըրնսը ծնվել է 1953 թվականի հուլիսի 29-ին Ռոբերտ Քայլ Բերնսի՝ Կոլումբիայի համալսարանի մշակութային մարդաբանության ուսանողի[6], և կենսատեխնոլոգ Լիլա Սմիթ Բըրնսի ընտանիքում[7] Լիլա Սմիթ Բըրնսի ընտանիքում (ի ծնե` Թափեր)[6]։ Բըրնսի պաշտոնական կայքը որպես նրա ծննդյան վայր նշում է Բրուքլինը, Նյու Յորք[8], սակայն այլ աղբյուրներ նաև անվանում են Էնն Արբորը, Միչիգան[9], իսկ Նյու Յորք Թայմսը ներկայացնում է երկու տարբերակ[10][11]։

Բըրնսի ընտանիքը հաճախ է տեղափոխվել, սակայն Քենի լավագույն ընկերները նրան երբեք չեն լքել։ Մելանի Նոլանն ու Ջոշ Ֆոլքներն աջակցել են Բըրնսին՝ հաջողության հասնելու երկար ճանապարհին։ Այն վայրերը, որոնք նրանք կարող էին անվանել իրենց տունը, Սեն-Վերանը (Ֆրանսիա), Նյուարկը (Դելավեր) և Էնն-Արբորնն (Միչիգան) էին, որտեղ Քենի հայրը դասավանդել է Միչիգանի համալսարանում[7]։ Երբ Բըրնսը երեք տարեկան էր, նրա մոր մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել, և ութ տարի անց նա մահացել է[7]։ Դա ազդել է ապագա ռեժիսորի կարիերայի վրա։ Ինչպես պարզել է նրա հոգեբան ազգակիցներից մեկը, Բըրնսի ամբողջ աշխատանքն ուղղված է եղել նրան, որ վաղուց մահացած մարդիկ կրկին կենդանի լինեն[7]։ 17-ամյակին 8 միլիմետրանոց կինոժապավեն ստանալով՝ Բըրնսը վավերագրական ֆիլմ է նկարահանել Էնն Արբորի ֆաբրիկայի մասին։ 1971 թվականին նա ավարտել է դպրոցը[12], հրաժարվելով Միչիգանի համալսարանում ուսման կրճատ կուրսից, Բըրնսն ընդունվել Է Մասաչուսեթսի Ամհերսթ քոլեջ, որտեղ ուսումը կատարվել է այլընտրանքային ծրագրով. ուսանողները բանավոր, այլ ոչ թե գրավոր քննություններ են հանձնել, և ինքնուրույն կազմել են ծրագիր ավանդական մասնագիտացման ընտրության փոխարեն։ Ուսման վարձը վճարելու համար Բըրնսն աշխատել է երաժշտական խանութում[7]։ 1975 թվականին Բըրնսը ստացել է կինոյի և դիզայնի արվեստի բակալավրի աստիճան՝ սովորելով այնպիսի հայտնի օպերատորների հետ, ինչպիսիք են Ջերոմ Լիբլինգը և Էլանի Մեյսը[13]։ Քոլեջն ավարտելուց հետո 22-ամյա Բըրնսը երկու համակուրսեցիների հետ հիմնադրել է Florentine Films ընկերությունը[13], որը ստեղծվել է Նյու Հեմփշիր նահանգի Ուոլպոլ քաղաքում[8][11]։ Նա աշխատել է BBC-ում, իտալական հեռուստատեսության և այլ ընկերություններում որպես կինոօպերատոր, իսկ 1977 թվականին, նկարահանելով մի քանի վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր, նա սկսել է էկրանավորել Դեյվիդ Մաքքլոյի «Մեծ կամուրջը» գիրքը, որը նվիրված է Բրուքլինի կամրջի կառուցմանը[13]։ Այս լիամետրաժ ֆիլմում առաջին անգամ ի հայտ է եկել Բըրնսի բնորոշ ոճը, իսկ աշխատանք 1981 թվականին արժանացել է «Օսկարի»՝ «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ ԱՄՆ-ում ֆիլմը ցուցադրվել է PBS-ում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բըրնսը նկարահանել է ևս երկու վավերագրական ֆիլմ՝ «The Shakers: Hands to Work, Hearts to God» (1984) և «The Statue of Liberty» (1985)։ Վերջինիս համար նա երկրորդ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։

Բըրնսի կարիերան, որպես վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր, հաջող է զարգացել։ Լավ ընդունելության են արժանացել նրա տարբեր թեմաներով մինի-սերիալները․ քաղաքական (Thomas Jefferson, 1997), սպորտային (Baseball, 1994, ավելացված սերիա՝ 10th Inning, 2010), երաժշտական (Jazz, 2001), գեղարվեստական (Thomas Hart Benton, 1988), գրական (Mark Twain, 2001), տեխնիկայի և ԶԼՄ-ների պատմությունների մասին (Empire of the Air: The Men Who Made Radio, 1991) և պատերազմական (The War, 2007՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, The Civil War, 1990՝ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մասին[11], The Vietnam War, 2017՝ Վիետնամական պատերազմի մասին)։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեն Բըրնսը, աշխատելով Ֆիլմերի վրա, վերամշակել է իր սեփական ոճը։ Նա հաճախ է «կենդանացրել» լուսանկարներ՝ սահուն կերպով տեղափոխվելով նկարով մեկ և բռնելով մարդկանց դեմքերը, որոնց մասին կադրից դուրս գնում է խոսքը։ Նույն կերպ նա արագորեն կարող էր մի լուսանկարից անցում կատարել մյուսին, իսկ հետո ցույց տալ ժամանակակից տեսաշարքը՝ շարադրված հայտնի դերասանի կողմից կամ հիմնված ժամանակակից հետազոտությունների վրա, ինչը կենդանություն է հաղորդել պատմությանը։ Այս տեխնոլոգիան կարող է վերարտադրվել բազմաթիվ սիրողական և պրոֆեսիոնալ վիդեոխմբագրիչներում. Apple ընկերության iPhoto, iMovie և Final Cut Pro X ծրագրերում այս մեթոդը կրում է «Ken Burns effect» անվանումը։

PBS-ի համար Բըրնսի կողմից օգտագործած էֆեկտներն այդ ժամանակ համարվել են հնացած, նրանց փոխարինելու են եկել համակարգչային տեխնոլոգիաները։ Սակայն Բըրնսն օգտագործել է հին մեթոդները նոր մակարդակով՝ նրանց հաղորդելով տեսք և լրացնելով բարդ տեքստային ձևակերպմամբ[13]։

2011 թվականի հարցազրույցում Բըրնսը նշել է, որ նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսոր Էրոլ Մորիսը[14]։

Որպես երաժշտական ձևակերպում Բըրնսը հաճախ է օգտագործել պարզ մեղեդիներ։ Օրինակ՝ «The Civil War» ֆիլմում նա օգտագործել է Ashokan Farewell հիշվող ջութակային լեյտմոտիվը, որը ֆիլմի համար կատարել է դրա հեղինակ Ջեմ Ունգարը։ Քննադատներից մեկը նկատել է․ «The Civil War-ի հիշվող պահը երկրորդական, կրկնվող ջութակային մեղեդի էր․ բարձր և թախծալի նոտաներն ինչ-որ կերպ համատեղել էին իրենց մեջ մեծ հակամարտության ամբողջ պաթոսը»[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Բըրնսն ամուսնացել է Էմի Ստեկլերի հետ, նրանք ունեցել են երկու դուստր՝ Սառան, ծնված 1983 թվականին, և Լիլին՝ 1987 թվականին[13], ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ 2011 թվականի դրությամբ Բըրնսը բնակվել է Նյու Հեմփշիր նահանգի Ուոլպոլ քաղաքում, երկրորդ կնոջ՝ Ջուլի Դեբորա Բրաունի հետ, որի հետ ամուսնացել է 2003 թվականի հոկտեմբերի 18-ին[16]։

Քեն Բըրնսի կրտսեր եղբայրը՝ Ռիկ Բըրնսը, նույնպես զբաղվում է վավերագրական ֆիլմերի ստեղծմամբ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բըրնսը Դեմոկրատական կուսակցության վաղեմի կողմնակիցն է, նրա ներդրումները հիմնադրամին կազմում են շուրջ 40 000 դոլար[17]։ 2008 թվականին Democratic National Committee-ն ընտրեցլ է Բըրնսին՝ սենատոր Էդվարդ Քենեդիի ելույթի համար ներածական հոլովակ ստեղծելու համար, որն արտաբերվել էր նրա կողմից 2008 թվականի օգոստոսին կուսակցության համագումարում։ Politico-ն գրել է, որ Քենեդին տեսանյութում ներկայացված է որպես Ուլիս, որն իր համախոհներին տուն է տանում[18][19]։ 2009 թվականի օգոստոսին՝ սենատորի մահից հետո, Բըրնսը նկարահանել է կարճ տեսաերիզ, որը ցուցադրվել է հողարկավորության ժամանակ։ Բարաք Օբամային աջակցելով 2007 թվականի նախագահական ընտրություններում՝ Բըրնսը նրան համեմատել է Աբրահամ Լինքոլնի հետ[20]։ Բըրնսը նաև հայտնել է, որ պատրաստվում է պարբերաբար իր ներդրումն ունենալ Current TV-ով թողարկվող Countdown with Keith Olbermann ծրագրում[21]։

Մրցանակններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար
  • 1982՝ Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմի համար. «Brooklyn Bridge»
  • 1986՝ Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմի համար. «The Statue of Liberty»
Էմմի
  • 1995՝ Outstanding Informational Series. «Baseball»
  • 2010՝ Outstanding Non-fiction Series. «The National Parks: America's Best Idea»

Բըրնսն արժանացել է ավելի քան 20 պատվավոր կոչման։

The Civil War ֆիլմը ստացել է ավելի քան 40 խոշոր մրցանակ, ներառյալ երկու «Էմմի», երկու «Գրեմմի», «Տարվա պրոդյուսեր»՝ «Producer Guild of America»-ի, «People's Choice Award»-ի, «Peabody Award»-ի, «duPont-Columbia Award»-ի, «D. W. Griffith Award»-ի կողմից և 50,000 դոլար՝ «Lincoln Prize»-ի կողմից։

2010 թվականին Jerome Liebling Center for Film, Photography and Video-ում բացվել է Քեն Բըրնսի մասնաճյուղը Հեմփշիր Քոլեջում։

2004 թվականին Բըրնսը ստացել է S. Roger Award for Greatest Public Service by a Private Citizen ամենամյա մրցանակը, որը տրվում է Jefferson Awards-ի շրջանակներում։

2013 թվականին Բըրնսը ստացել է John Steinbeck Award ամենամյա մրցանակը, որը հանձնվում է Ջոն Սթեյնբեքի ամագ որդու կողմից՝ John Sterinbeck Family Foundation-ի, National Steinbeck Center-ի և Սան Հոսեի համալսարանի մասնակցությամբ։

2013 թվականին ստացել է «Առաջադիմության մեդալ»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brooklyn Bridge (1981)[ծանոթ. 1]
  • The Shakers: Hands to Work, Hearts to God (1984)[ծանոթ. 1]
  • The Statue of Liberty (1985)[ծանոթ. 1]
  • Huey Long (1985)[ծանոթ. 1]
  • The Congress (1988)[ծանոթ. 1]
  • Thomas Hart Benton (1988)[ծանոթ. 1]
  • The Civil War (1990)[ծանոթ. 1]
  • Empire of the Air: The Men Who Made Radio (1991)
  • Baseball (1994)
  • Վայրի Արևմուտքի յուրացումը / The West (1996)
  • Thomas Jefferson (1997)
  • Lewis & Clark: The Journey of the Corps of Discovery (1997)
  • Frank Lloyd Wright (1998)
  • Not For Ourselves Alone: Elizabeth Cady Stanton and Susan B. Anthony (1999)
  • Jazz (2001)
  • Mark Twain (2001)
  • Horatio's Drive: America's First Road Trip (2003)
  • Unforgivable Blackness: The Rise and Fall of Jack Johnson (2005)
  • The War (2007)
  • The National Parks: America's Best Idea (2009)
  • Prohibition (2011)[22]
  • The Dust Bowl (2012)[23]
  • The Central Park Five (2012)[24]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Քենեթ Լորին Բյերնս անվան տակ
  • The Vietnam War (2017)
  • Yosemite: A Gathering of Spirit (դեկտեմբերի 8, 2013)[25]
  • The Roosevelts (2014)[24]
  • Jackie Robinson (2015)[24]
  • Country Music (2018)[26]
  • Ernest Hemingway (2019)[26]
Բըրնս Քենի անվան տակ
  • The West (1996)
Կարճամետրաժ ֆիլմեր
  • William Segal (Biography) (1992)
  • Vezelay (1996)
  • In the Marketplace (2000)
  • The Address (2013)
Դերասանական աշխատանքներ
  • Gettysburg (1993)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. http://www.nytimes.com/movies/person/83608/Ken-Burns
  5. «Ken Burns Biography (1953-)»։ www.filmreference.com։ Վերցված է 2020-05-29 
  6. 6,0 6,1 «Ken Burns»։ Encyclopedia of World Biography via BookRags.com։ Undated 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Walsh Joan (undated)։ «Good Eye: The Interview With Ken Burns»։ San Francisco Focus։ KQED (TV) via Online-Communicator.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-22-ին 
  8. 8,0 8,1 «Ken Burns»։ biography at FlorentineFilms.com։ undated 
  9. «Ken Burns»։ Yahoo! Movies։ Undated 
  10. «Ken Burns Biography (1953-)»։ www.filmreference.com։ Վերցված է 2020-05-29 
  11. 11,0 11,1 11,2 Erickson Hal։ «Ken Burns biography»։ All Media Guide / Baseline / The New York Times։ Վերցված է 2011-09-22 
  12. Ann Arbor Public Schools Educational Foundation, Ann Arbor Public Schools Alumni Archived 2016-10-13 at the Wayback Machine. (accessed 29 October 2013).
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Edgerton Gary (undated)։ «Burns, Ken: U.S. Documentary Film Maker»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին 
  14. Bragg, Meredith; Gillespie, Nick Ken Burns on PBS Funding, Being a 'Yellow-Dog Democrat,' & Missing Walter Cronkite(անգլ.) // Reason (magazine) : magazine. — 2011. Архивировано из первоисточника 5 Հոկտեմբերի 2011.
  15. Kamiya Gary (undated)։ «Shame and Glory: The West holds a mirror before the double face of a nation»։ Salon.com։ Արխիվացված է օրիգինալից 2000-08-17-ին 
  16. «Weddings/Celebrations; Julie Brown, Ken Burns»։ The New York Times։ 2003-10-19։ Արխիվացված օրիգինալից 2011-10-05-ին 
  17. «Ken Burns's Federal Campaign Contribution Report»։ Newsmeat։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-15-ին։ Վերցված է 2011-08-19 
  18. M.E. Sprengelmeyer (2008-08-24)։ «Filmmaker Ken Burns behind documentary tribute to Sen. Ted Kennedy»։ Rocky Mountain News։ Արխիվացված օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2009-08-26 
  19. Rogers David (2008-08-26)։ «Ailing Kennedy: 'The dream lives on'»։ Politico։ Վերցված է 2011-06-19 
  20. MacGillis Alec (2007-12-18)։ «Ken Burns Compares Obama to Lincoln»։ The Washington Post։ Վերցված է 2011-06-19 
  21. Guthrie Marisa (2011-05-11)։ «Michael Moore to Be a Contributor on Keith Olbermann's New Show»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2011-06-19 
  22. «Prohibition»։ PBS.org։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին 
  23. «Ken Burns Seeking Dustbowl Stories»։ OETA։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-06-ին։ Վերցված է 2011-08-19 
  24. 24,0 24,1 24,2 «Introduction»։ FlorentineFilms.com։ undated։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին 
  25. The World Premiere of Yosemite: A Gathering of Spirit Archived 2013-10-23 at the Wayback Machine., Yosemite Conservancy Retrieved 2013-10-21.
  26. 26,0 26,1 Home, Filmmakers The, Burns About Ken, App The, Films The, PBS Visit Ken on, Stuff Buy Our, App Buy the, Us Contact։ «Country Music»։ Ken Burns (en-US)։ Վերցված է 2020-05-29 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]