Ցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ցի» - չինական սկրիպտը

Ցի ((Չինարեն) ), չինական փիլիսոփայության հիմնական հասկացություններից, կենսական ուժ` բոլոր կենդանի օրգանիզմների բաղկացուցիչ մաս[1]։ Չինարեն բառացի թարգմանվում է օդ, գազ, գոլորշի, շնչառություն, եթեր։ Ինչը փոխաբերաբար նշանակում է «նյութական էներգիա», «կյանքի ուժ», «էներգետիկ հոսք»[2]։ Ընդհանուր առմամբ նշանակում է աշխարհի նյութական հիմքը՝ մանրագույն մասնիկների տեսքով, որոնք, գտնվելով մշտական շնչառության մեջ, մերթ խտանում են՝ կազմելով իրեր, մերթ ցրվում՝ առաջացնելով իրերի փոփոխություններ և անհետացում։ Բացի այդ Ցին նյութական ուժ է, էներգիա կամ արյան և շնչառության հետ կապված կենսական ուժ, այս որակով ցին մասնակցում է իրերի և մարդկանց գոյացման պրոցեսին։ Այն կարևոր տեղ ունի Վան Չունիուսմունքում։ Չինական փիլսոփայության պատմության մեջ (ընդհուպ մինչև 20-րդ դար) հանդիպում են Ցի-ի տարբեր ըմբռնումներ։

Ցիչինական ավանդական բժշկության եւ չինական մարտարվեստի կենտրոնական սկզբունքն է։ Ցի-ի կուլտիվացման եւ հավասարակշռման պրակտիկան կոչվում է Ցիգուն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yu Deng, Shuanli Zhu, Peng Xu, Hai Deng (հունվարի 1, 2003)։ «Ration of Qi with Modern Essential on Traditional Chinese Medicine Qi: Qi Set, Qi Element»։ Journal of Mathematical Medicine 16 (4) 
  2. Lee M. S., Pittler M. H., Ernst E. (հունիսի 1, 2008)։ «Effects of reiki in clinical practice: a systematic review of randomised clinical trials»։ International Journal of Clinical Practice (անգլերեն) 62 (6): 947–54։ ISSN 1742-1241։ PMID 18410352։ doi:10.1111/j.1742-1241.2008.01729.x 
  3. «Tai Chi and Qi Gong: In Depth»։ National Center for Complementary and Integrative Health, US National Institutes of Health։ October 2016։ Վերցված է փետրվարի 10, 2018 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png