Տնտեսական գլոբալացում
Տնտեսագիտություն |
---|
![]() |
Պատմություն • Տեսակներ • Դասակարգում |
Տնտեսագիտության տեսություն • Տնտեսագիտության պատմություն • Տնտեսության պատմություն • Տնտեսական քաղաքականություն • Քաղաքատնտեսություն • Դպրոցներ • Միկրոտնտեսագիտություն • Մակրոտնտեսագիտություն • Կիրառական տնտեսագիտություն • Հետերոդոքս տնտեսագիտություն • Մեթոդաբանություն • JEL դասակարգման կոդեր • Տնտեսագիտական կրթություն |
Տեսություն • Տեխնիկա |
Ըստ բնագավառի |
Գյուղատնտեսական • Վարքագծային • Բիզնեսի • Հաշվողական • Մշակութային • Ժողովրդագրական • Երջանկության • Զարգացման • Կանաչ • Շինարարական • Բնապահպանական • Թվայնացված • Գիտելիքի • Էկոլոգիական • Դասավանդում • Շրջակա միջավայրի • Էվոլյուցիոն • Էքսպեդիցիոն • Աշխարհագրություն • Առողջապահական • Տեղեկատվական • Միջազգային • Աշխատանքի • Իրավունք • Կառավարման • Արժույթային • Ֆինանսական • Բնական պաշարների • Աշխատակազմի • Հանրային • Գյուղական • Քաղաքային |
Հայտնի տնտեսագետներ |
Ցանկեր |
Տնտեսագիտություն |
Տնտեսական գլոբալացում (անգլ.՝ Economic globalization), ամբողջ աշխարհում ազգային տնտեսությունների տնտեսական փոխկախվածության ամրապնդման գործընթաց՝ պայմանավորված պետական սահմաններով ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի տեղաշարժի արագության և ծավալների աճով[1]։ Երկրների միջև տնտեսական ինտեգրացիայի ամրապնդման գործընթացը հանգեցնում է առանձին ազգային շուկաների միավորմանը մեկ համաշխարհային շուկայի մեջ[2]։ Տնտեսական գլոբալիզացիան կարելի է դիտարկել ինչպես դրական, այնպես էլ բացասական առումներով։
Տնտեսական գլոբալացումը ներառում է արտադրական հզորությունների, շուկաների, մրցակցության, տեխնոլոգիաների, կորպորացիաների և արդյունաբերության գլոբալացում[1]։
Դրսևորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական գլոբալիզացիայի դրսևորումներ են նկատվել անցած հազարամյակների ընթացքում՝ միջազգային առևտրի ի հայտ գալուց ի վեր։ Սակայն վերջին 20-30 տարիներին այս երևույթի տեմպերի արագ աճ է նկատվում[3]։ Այս աճը մեծապես ոգեշնչված է զարգացած երկրների տնտեսությունների զարգացող երկրների տնտեսություններին ինտեգրվելու գործընթացով։ Այս երևույթներին նպաստում են օտարերկրյա ուղղակի ներդրումների, առևտրային խոչընդոտների նվազեցման և զարգացող երկրների տնտեսությունների արդիականացման գործընթացները։
Թվայնացման հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տնտեսական գործունեության գրեթե բոլոր դրսևորումները ենթակա են թվային տեխնոլոգիաների ազդեցությանը։ Ինֆոկոմունիկացիոն տեխնոլոգիաները ժամանակակից տնտեսությանը օժտում են նոր էական հատկանիշով՝ հաղորդակցությունների բաց լինելն իրենց ժամանակակից տեսքով՝ դառնալով նրա «նյարդային համակարգը»։ Իր հերթին, թվային տեխնոլոգիաներն իրենք են տնտեսության հսկայական արագ աճող մաս, որը բնութագրվում է ծայրահեղ արագ հարստացման և ակնթարթային գլոբալ բաշխման անհավանական հնարավորություններով:Կարելի է ենթադրել, որ համաշխարհային մասշտաբով մենք ականատես ենք տնտեսության «պարադիգմային փոփոխության»[4]։
- Թվային տարածության կողմից ցանկացած անձին տրված հնարավորությունը՝ գտնել և գնել ցանկացած ապրանք աշխարհի ցանկացած կետում, ջնջում է տարածքների սահմանները, ոչնչացնում է ազգային ինքնությունը, վերացնում է բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք այս կամ այն կերպ հակադրում են որոշ մարդկանց մյուսներին՝ լինի դա լեզվական, կրոնական, ռասայական բաժանումներ, նախապաշարմունքներ կամ թշնամություն ժողովուրդների միջև[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Joshi, Rakesh Mohan, (2009) International Business, Oxford University Press, New Delhi and New York ISBN 0-19-568909-7(անգլ.)
- ↑ Riley, T: «Year 12 Economics», page 9. Tim Riley Publications, 2005(անգլ.)
- ↑ Riley, T: «Year 12 Economics», page 12. Tim Riley Publications, 2005(անգլ.)
- ↑ Шестакова И. Г. Онтологические основания экономики в цифровом обществе (չաշխատող հղում)
- ↑ Шестакова И. Г. Торговый топос в пространстве цифры: предельное выражение глобализации
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնտեսական գլոբալացում» հոդվածին։ |
|