Տնտեսական ինտեգրացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսական ինտեգրացիա, տնտեսական կյանքի միջազգայնացման ձև, որը նկարագրվում է որպես արտադրողական ուժերի զարգացմամբ պայմանավորված օբյեկտիվ պրոցես։ Ինտեգրացման սոցիալ-տնտեսական էությունը, նպատակները, իրականացման մեթոդները և հետևանքները պայմանավորված են այն հասարակարգի բնույթով, որի պայմաններում իրականացվում է այն։ Ինտեգրացման առաջին քայլերն արվել են 1951 թվականին, երբ Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան (ԳՖՀ), Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը ստեղծեցին Ածխի և պողպատի եվրոպական միավորումը, այնուհետև, նույն երկրների կողմից 1957 թվականին կազմակերպվեց Եվրոպական տնտեսական համագործակցությունը (ԵՏՀ)՝ «Ընդհանուր շուկան», և, միաժամանակ, Ատոմային էներգիայի եվրոպական ընկերակցությունը։ 1960 թվականին Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ կազմակերպվեց Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան (ԱԱԵԱ)՝ Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի մասնակցությամբ։ Արևմտաեվրոպական Ինտեգացիան ամրապնդեց արևմտյան երկրների միջազգային տնտեսական կապերը։ Շուկաների ընդլայնմամբ արագացավ արտադրության և կապիտալի համակենտրոնացումը, որը խթանեց կապիտալի արտահանումը խմբավորումների ներսում և երրորդ երկրներից (հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներից)։ Պետական ինատեգրացիոն խմբավորումների առաջացումը նպաստեց երկրների միջև կապիտալի մասնավոր արտահանման հետագա զարգացմանը, միջազգային և բազմազգ ընկերությունների արագ աճին՝ որպես ինտեգրացման պրոցեսի կարևոր տարր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 352 CC-BY-SA-icon-80x15.png