Jump to content

Վիլյորմուր Դավիդսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյորմուր Դավիդսեն
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1991(1991-07-19)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Runavík, Q994274?, Ֆարերյան կղզիներ, Դանիա
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Վիլյորմուր Հայունում Դավիդսեն (ֆար.՝ Viljormur í Heiðunum Davidsen,), ֆուտբոլիստ Ֆարերյան կղզիներից, «ՀԲ Թորսհավն» ակումբի և Ֆարերյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել իր հայրենի քաղաքի «ՆՍԻ» ակումբում։ Ապա տեղափոխվել է Դանիայի «Օդենսե» երիտասարդական թիմ[2]։ 2010 թվականին սկսել է մեծ կարիերան Դանիայի մեկ այլ՝ «Ֆյուն» ակումբում՝ հանդես գալով առաջին դիվիզոնում։ 2012 թվականին վերադարձել է «ՆՍԻ» ակումբ, որից հետո հանդես է եկել նաև Նովեգիայի «Յերվ» և Դանիայի «Ֆրեդերիսիյու» ակումբների կազմում[2]։

2013 թվականի օգոստոսի 8-ին տեղափոխվել է «Վայլե» ակումբ[2]։ Օգոստոսի 11-ին «ԱԲ Գլադսակսե» ակումբի դեմ մրցախաղում անցկացրել է առաջին խաղը նոր ակումբի կազմում՝ Դանիել Նորուզի փոխարեն դաշտ դուրս գալով առաջին խաղակեսին[3]։ 5 տարիների ընթացքում հանդես է եկել Դանիայի առաջին դիվիզոնում։ 2017/18 մրցաշրջանի արդյունքներով ակումբը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը և դուրս եկել Սուպերլիգա։ 2018 թվականի հուլիսի 13-ին «Հորբո» ակումբի հետ առաջին մրցախաղի հանդիպմանը Դավիդսենը նորամուտ է ունեցել Դանիայի առաջնությունում[4]։

2022 թվականի հունվարի 17-ին տեղափոխվել է Շվեդիայի «Հելսինգբորգ»՝ ակումբի հետ կնքելով երկամյա պայմանագիր[5]։ Շվեդիայի առաջնությունում իր նորամուտը նշել է ապրիլի 2-ին «Համարբյու» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[6]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյուն

  • Դանիայի երկրորդ դիվիզոնի հաղթող՝ 2011/12

Վայլե

  • Դանիայի առաջին դիվիզոնի հաղթող (2)՝ 2017/18, 2019/20

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ֆարերյան կղզիների երիտասարդական և պատանեկան հավաքականների կազմում։ 2013 թվականի հունիսի 11-ին իր նորամուտը նշել է Ֆարերյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Շվեդիայի հետ խաղում՝ դաշտում հայտնվելով մեկնարկային կազմում[7]։

Վիճակագրություն հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանհուր՝ 60 մրցախաղ և 3 գոլ, 12 հաղթանակ, 11 ոչ ոքի, 37 պարտություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Sveinur Tróndarson. (2013 թ․ օգոստոսի 8). «Viljormur Davidsen til Vejle» (ֆարյորերեն). sportal.fo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «AB vs. Vejle - 11 August 2013» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  4. «Vejle vs. Hobro - 13 July 2018» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  5. Jonathan Aronsson Fält. (2022 թ․ հունվարի 17). «Helsingborgs IF värvar Viljormur Davidsen» (շվեդերեն). fotbolltransfers.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  6. «Hammarby vs. Helsingborg - 2 April 2022» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  7. «Sweden vs. Faroe Islands» (անգլերեն). national-football-teams.com. 2013 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյորմուր Դավիդսեն» հոդվածին։