Վացլավ Վիդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վացլավ Վիդրա
Václav Vydra st. (1876-1953).jpg
Ծնվել էապրիլի 29, 1876(1876-04-29)[1][2][3]
ԾննդավայրՊլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[2][4][3]
Մահացել էապրիլի 7, 1953(1953-04-07)[2][4][3] (76 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[2][4][3]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Մասնագիտությունգրող, ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և ուսուցիչ
Երեխա(ներ)Václav Vydra?
Պարգևներ և մրցանակներժողովրդական արտիստ

Վացլավ Վիդրա (ապրիլի 29, 1876(1876-04-29)[1][2][3], Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[2][4][3] - ապրիլի 7, 1953(1953-04-07)[2][4][3], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][3]), թատրոնի և կինոյի չեխ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, գրող-հուշագիր։ Չեխոսլովակիայի պետական մրցանակի դափնեկիր (1924), ՉՍՍՀ ժողովրդական արտիստ (1946)։ Նորամուտը կատարել է 1893 թվականին, ապա խաղացել տարբեր շրջիկ թատերախմբերում։ Եղել է Պլզենի (1907-1913), Պրահայի Քաղաքային թատրոնների (1913-1922), Ազգային թատրոնի (1922 թվականից, 1945-1949 թվականներին՝ նաև գեղարվեստական ղեկավար) դերասան։ Հեղինակ է «Ձայն եմ խնդրում» (1954) և «Իմ ճանապարհորդությունները կյանքում և արվեստում» (1958) գրքերի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացլավ Վիդրան ծնվել է 1876 թվականի ապրիլի 29-ին Պլզենում (Ավստրո-Հունգարիա), ռազմական երաժիշտի ընտանիքում։ Սովորել է գերմանական միջնակարգ դպրոցում, սակայն տարվելով թատրոնով, նախքան դպրոցն ավարտելը թողել է ուսումն ու 1893 թվականին կատարել նորամուտը Է. Ժոլների ղեկավարած թատերախմբում։

Խաղացել է տարբեր շրջիկ թատերախմբերում։ 1907 թվականից մինչև 1913 թվականը եղել է Պլզենի քաղաքային թատրոնի դերասան։ Այնտեղ կայացել է որպես նկարիչ-դեմոկրատ և ռեալիստ։ Իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարում փորձել է բացահայտել սոցիալական էությունը։

1913-1922 թվականներին ելույթ է ունեցել Պրահայի Քաղաքային թատրոնում, որտեղ իրեն դրսևորել է որպես հոգեբանական վերլուծության վարպետ, նրա աշխատանքները նշանավորվել են խառնվածքով, սուր մտքով։ 1922 թվականին տեղափոխվել է Պրահայի Ազգային թատրոն և այնտեղ զբաղեցրել առաջատար դիրք՝ դառնալով դերասան Էդուարդ Վոյան գործի շարունակողը։ Ազգային թատրոնում Վացլավ Վիդրան աշխատել է նաև որպես ռեժիսոր՝ 1920-ական և 1930-ական թվականներին դերասանական գործունեությունից բացի զբաղվելով ռեժիսուրայով։

1914-1954 թվականներին հանդես է եկել կինոնկարներում։ Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում, այդ թվում՝ համր կինոյում։

1943-1949 թվականներին եղել է Պրահայի Ազգային թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար։ 1949 թվականից զբաղեցրել է պետական ​​թատրոնների ինտենդանտի պաշտոն։ Եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական ​​կուսակցության անդամ։

Վացլավ Վիդրան հեղինակել է «Ձայն եմ խնդրում» (1954) և «Իմ ճանապարհորդությունները կյանքում և արվեստում» (1958) գրքերը, որոնցում ամփոփել է իր երկարամյա աշխատանքը թատրոնում, բնութագրել իր ժամանակակից բազմաթիվ դերասանների և ռեժիսորների, մտքեր է արտահայտել դերասանական և ռեժիսորական արվեստի և ընդհանուր առմամբ թատրոնի մասին։

Վացլավ Վիդրան մահացել է 1953 թվականի ապրիլի 7-ին Պրահայում։ Թաղվել է Վիշեգրադի գերեզմանատանը։

Ընտրյալ դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացլավ(չաշխատող հղում) Վիդրայի կիսանդրին Վիշեգրադի գերեզմանատանը

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխոսլովակիայի պետական մրցանակ (1924),
  • Չեխոսլովակիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (1946, եղել է այդ կոչմանն արժանացած առաջին դերասանը),
  • Պրահայի Ազգային թատրոնի պատվավոր անդամ (1946)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://en.isabart.org/person/15532
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Czech National Authority Database
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Česká divadelní encyklopedie
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Կերպարվեստի արխիվ — 2003.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961.
  • Träger J., Vaclav Vydra, Praha, 1951. (չեխ.)
  • Vaclav Vydra narodni umēlec. К 70. narozeninam, Praha, 1946. (չեխ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 424 CC-BY-SA-icon-80x15.png