Էդուարդ Վոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Վոյան
Eduard Vojan (1853-1920).jpg
Ծնվել էմայիսի 5, 1853(1853-05-05)
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն
Մահացել էմայիսի 31, 1920(1920-05-31) (67 տարեկանում)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա
ՔաղաքացիությունՉեխոսլովակիա
Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՖրանց Յոզեֆի շքանշան
Էդուարդ Վոյանին նվիրված ռելիեֆը

Վոյան Էդուարդ (չեխ․՝ Eduard Vojan) (1853—1920), չեխ դերասան։

Առաջին ելույթն ունեցել է 1869 թվականին, ապա խաղացել շրջիկ թատերախմբերում։ Վոյանի արվեստի նորարարական, ռեալիստական ուղղվածությունը երկար ժամանակ խոչընդոտել է ընդունվելու Պրագայի Ազգային թատրոն, ուր տիրապետող էին պահպանողական միտումները։ 1888 թվականից՝ դերասան, իսկ թատրոնի ղեկավարության փոխվելուց հետո, 1900 թվականից՝ Ազգային թատրոնի առաջատար դերասան։ Նշանակալից դերերից են՝ Յան Հուս, Յան Ժիժկա (Իրասեկի «Յան Հուս», «Յան Ժիժկա»), Վերշինին (Չեխովի «Երեք քույր»), Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Ռանկ (Իբսենի «Նորա»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 495 CC-BY-SA-icon-80x15.png