Վարսենիկ Ավանյան
Jump to navigation
Jump to search
Վարսենիկ Ավանյան | |
---|---|
Ծնվել է | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2002) և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա (2005) |
Վարսենիկ Ավանյան (, Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարսենիկ Ավանյանը ծնվել է Երևանում։ 2002 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 2005 թվականին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 2007 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[1]։
2010 թվականին ելույթ է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ: Նույն թվականից՝ «Ակուստիկ գույներ» ջազ քառյակի անդամ[1]:
Համերգներով շրջագայել է Կոլումբիայում (2009), Կիպրոսում (2010), Գերմանիայում (2013)[1]։
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Ջուզեպպե Վերդի | Աիդա | Ամներիս |
Ջուզեպպե Վերդի | Դոն Կարլոս | Էբոլի |
Ջուզեպպե Վերդի | Տրուբադուր | Ազուչենա |
Ժորժ Բիզե | Կարմեն | Կարմեն |
Ջուզեպպե Վերդի | Ռիգոլետտո | Մադալենա |
Քամիլ Սեն-Սաս | Սամսոն և Դալիլա | Դալիլա |
Պիետրո Մասկանի | Կավալերիա Ռուստիկանա | Լոլա |
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով | Ցարի հարսնացուն | Լյուբաշա |
Պյոտր Չայկովսկի | Եվգենի Օնեգին | Օլգա |
Մոդեստ Մուսորգսկի | Խովանշչինա | Մարֆա |
Մոդեստ Մուսորգսկի | Բորիս Գոդունով | Մարինա Մնիշեկ |
Տիգրան Չուխաջյան | Արշակ Բ | Փառանձեմ |
Ալեքսանդր Սպենդիարյան | Ալմաստ | Ալմաստ |
Պյոտր Չայկովսկի | Պիկովայա դամա | Պոլինա |
Ջուզեպպե Վերդի | Ռեքվիեմ | |
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի | Ստաբատ Մատեր |
Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկվայի «Ֆեստոս» երիտասարդական փառատոն (2003)
- «Մոսկովյան աշուն» փառատոն (2005)
- Երևանի «Մեկ ազգ, մեկ արվեստ» փառատոն (2006)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Վարսենիկ Ավանյան»։ opera.am (am-AM)։ Վերցված է 2018-01-04