Jump to content

Վարուժան Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարուժան Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1970(1970-07-28) (54 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունիրավաբան

Վարուժան Պարսամի Ավետիսյան (հուլիսի 28, 1970(1970-07-28), Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի գնդապետ[1][2], հասարակական[3][4] և քաղաքական գործիչ[5][6][7][8], Հիմնադիր խորհրդարան շարժման փոխնախագահ[9]։ 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման մասնակից Սասնա Ծռեր խմբավորման անդամ։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ։

1998-2018 թթ. ենթարկվել է քաղաքական հետապնդպման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել և դատապարտվել շինծու հոդվածներով, ենթարկվել է սև-հակաքարզչության իշխանությունների կողմից, չնայած դրան եռանդուն կերպով պայքարել է ավտորիտար համակարգի դեմ՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի։

Ավարտել է Մարտունու Ս. Դարբինյանի անվան N3 միջնակարգ դպրոցը։ 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Զինվորական ծառայությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Ավետիսյանը երիտասարդ տարիքից սկսել է ծառայել Հայաստանի Հանրապետության նորաստեղծ զինված ուժերում և զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ։ 1994 թվականի ապրիլ-հունիս ամիսներին ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի օգնական-իրավական հարցերով սպա, 1994-1995 թվականներին, 1998 թվականին՝ ՀՀ զինվորական քննիչ։ 1999-2000 թվականներին աշխատել է որպես ՀՀ ՊՆ Անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության ավագ սպա-իրավաբան, 2000-2002 թվականներին՝ ՀՀ ՊՆ Արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության բաժանմունքի պետ։ 2002-2003 թվականներին եղել է ՀՀ ՊՆ Սպաների որակավորման բարձրացման դասընթացի դասախոս։ 2004-2008 թվականներին հանդիսացել է ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ։ 2008-2013 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ-ինստիտուտի իրավաբան։

Քաղաքական ակտիվությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԶՈՒ շարքերից զորացրվելուց հետո Վարուժան Ավետիսյանը սկսում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Անդամագրվում է Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժմանը, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է իրականացնում մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական շարժումների շրջանակներում։ Հանդիսանում է Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության փոխնախագահ, «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ղեկավարներից։

Վարուժան Ավետիսյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

100-ամյակն առանց ռեժիմի նախաձեռնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Ավետիսյանը 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման է ենթարկվել[10][11][12]։

ՊՊԾ գնդի գրավում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Վ.Ավետիսյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի գրավմանը։

Սասնա Ծռեր խմբավորման անունից ՊՊԾ գնդի տարածքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Վ.Ավետիսյանը վերահաստատել է իրենց պահանջները։ Դրանք են՝ ՀՀ իշխանությունների հեռացում, այդ թվում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարական, նրանց քրեական պատասխանատվության ենթարկում կատարած հանցագործությունների համար, երկրում անցումային կառավարության ձևավորում, ՀՀ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն, սոցիալ-տնտեսական առաջընթաց, երկրում արդարության վերականգնում[13]։ 2018 թ. համաժողովրդական հեղափոխությունից հետո ազատ է արձակվել։

Վարուժան Ավետիսյանը ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վարուժան Ավետիսյան. Պաշտպանության նախարարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում». Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.(չաշխատող հղում)
  2. «Վարուժան Ավետիսյան. «Վերնախավն ինչ-որ տեղ ատում է իր զինվորին» (Տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Ազատամարտիկները հանրահավաք և երթ կանեն». Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Փակ շուկա, օր 3․ Ապօրինի շինարարության խնդրով պետք է զբաղվեն իրավապահնե՞րը». Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Վարուժան Ավետիսյան. «Հավանականություն կա, որ Գևորգ Սաֆարյանն ազատ կարձակվի»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Մենք պետք է վարչախմբի ստեղծած ծուղակն իր համար ծուղակ դարձնենք. Վարուժան Ավետիսյան». news.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  7. «Սա ոչ թե խորհրդարանական, այլ՝ կուսակցապետական համակարգ է. Դավիթ Հովհաննիսյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  8. «Վարուժան Ավետիսյան. Սահմանադրական փոփոխությունները իսկական ընդդիմության համար ե՛ւ առիթ ե՛ւ պատճառ են միանալու (Տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  9. ««Հիմնադիր խորհրդարանի» անդամները` ազատության մեջ (թարմացված)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  11. Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»:
  12. «Բերձորի ծեծը հակառակորդի վերջի սկիզբն է։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Սասնա ծռեր»-ը հայտարարում են, որ չեն լքելու ՊՊԾ գնդի տարածքը: