Հրանուշ Խառատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանուշ Խառատյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1952(1952-02-18) (72 տարեկան)
ԾննդավայրԼեռնային Ջագիր, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան[1]
ԿրթությունՖիզմաթ դպրոց և ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1975)
Կոչումresearcher?
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունազգագրագետ և ազգագրագետ
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի պետական համալսարան, ՀՀ նախագահի աշխատակազմ և Երևանի քաղաքապետարան
ԱմուսինԶավեն Խառատյան
ԵրեխաներԱրսեն Խառատյան

Հրանուշ Սերգեյի Խառատյան (Առաքելյան) (ծնվ.՝ Ջագիր գյուղ, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ), հայ ազգագրագետ, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Ջագիր գյուղում[2]։ Մանկությունն անց է կացրել հայրենի գյուղում, ապա Շամխորում։ 1966 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայկական ԽՍՀ և բնակություն հաստատել Նոր Հաճն ավանում։ Մեկ տարի սովորել է Նոր Հաճնի դպրոցում, իսկ 1967 թվականին՝ ընդունվել Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց։ 1970 թվականին ընդունվել և 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորմամբ։ Համակուրսեցու և ապագա ամուսնու՝ Զավեն Խառատյանի հետ միասին որպես մասնագիտություն ընտրել է ազգագրությունը։

Այրի է, ունի 2 երեխա։ Մի շարք գիտական, վերլուծական, գիտա-հրապարակախոսական և հրապարակախոսական գրքերի և հոդվածների հեղինակ է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը։

1970-1975 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ ազգագրություն մասնագիտությամբ։

1975-1979 թթ. սովերել է Լենինգրադում ապա և Մոսկվայում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ մասնագիտանալով կովկասագիտության, կովկասի ազգագրության ուղղությամբ։ 1982 թ. Լենինգրադում պաշտպանել է "Չերքեզահայեր. պատմա-ազգագրական ուսումնասիրություն" թեմայով թեզը և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թ.-ից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ղեկավարում է Կիրառական ազգագրության խումբը։
  • 2009-2011 թթ. եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Մշակութային մարդաբանության և երկրագիտության ամբիոնի վարիչը։
  • 2008-2009 թթ.՝ ավագ գիտաշխատող Հնագիտության և ազգագրության ինստիտուտում[3]։
  • 2004-2008 թթ. ղեկավարել է Հայաստանի Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչությունը[4]։ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից՝ ի նշան բողոքի։
  • 2001-2003 թթ. հանդիսացել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն Հասարակական կազմակերպության նախագահ, ինչպես նաև դասավանդել Երևանի պետական համալսարանում։
  • 1994-2000 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես Ազգագրության ամբիոնի վարիչ։
  • 1993-1994 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես գլխավոր մասնագետ։
  • 1993-1994 թթ. եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ։
  • 1989-1992 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի ազգագրության ամբիոնում որպես ավագ գիտաշխատող։
  • 1979-1989 թթ. եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա արևելքի բաժնի գիտաշխատող։
  • 1969-1970 թթ. աշխատել է Արզնիի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանում՝ որպես լուսապատճենահանող։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խառատյան Հ. Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն. գաւառահայերը Թուրքիայի Հանրապետութիւնում 20-րդ դարի միջնադարում, 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]