Զավեն Խառատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խառատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Խառատյան
Ծնվել էօգոստոսի 8, 1952(1952-08-08)
ԾննդավայրՇնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 22, 1992(1992-01-22) (39 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1975)
Մասնագիտությունազգագրագետ և հրապարակախոս
ԱշխատավայրՀայաստանի ազգագրության թանգարան և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
ԱմուսինՀրանուշ Խառատյան
ԵրեխաներԱրսեն Խառատյան

Զավեն Վահանի Խառատյան (օգոստոսի 8, 1952(1952-08-08), Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 22, 1992(1992-01-22), Երևան, Հայաստան), հայ ազգագրագետ, հրապարակախոս։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1975 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ ազգագրություն մասնագիտությամբ։

1976-1980 թթ. ուսանել է ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում (Մոսկվա), որտեղ և 1981 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը «Կրոնական վերապրուկների կառուցվածքը և շարժընթացը հայոց ընտանեկան կենցաղում» թեմայով՝ Ս. Ա. Տոկարևի ղեկավարությամբ։

Աշխատանքային գործունեության[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1976 թթ. աշխատել է ՀԽՍՀ Ստեփանավանի շրջանի Ուռուտ գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ 1980 թ. աշխատել է Հայաստանի ազգագրության թանգարանում՝ որպես գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն։ Այնուհետև աշխատանքի է անցել Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, որտեղ և աշխատել է մինչև կյանքի վերջ՝ որպես կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող ապա և ավագ գիտաշխատող։ Զուգահեռաբար դասավանադել է Երևանի պետական համալսարանում։ Կնոջ, Հրանուշ Խառատյանի հետ միասին հեղինակել և Հայաստանի Առաջին հեռուստաալիքով վարել է «Մոլորակ» հաղորդաշարը։ 1980-ականների վերջից հանդես է եկել նաև գիտահրապարակախոսական հոդվածներով Հայաստանի տպագիր մամուլում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զավեն Խառատյան(չաշխատող հղում)
  2. «Կարճատև կյանքի երկարատև պատմություն». hraparak.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.