Jump to content

Վարակիչ հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալարիայի վիրուսը
Վարակիչ հիվանդությունների սխեմա

Վարակիչ հիվանդություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, տարափոխիկ հիվանդություններ, մարդու, կենդանիների և թռչունների հիվանդություններ, որոնք պայմանավորված են ախտածին մանրէների, վիրուսների կամ այլ միկրոօրգանիզմների օրգանիզմ ներթափանցմամբ և բնորոշվում են վարակված օրգանիզմից առողջին փոխանցմամբ (համապատասխան պայմանների առկայության դեպքում)։

Տիֆով հիվանդ երեխա

Վարակիչ հիվանդությունների նախապատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղուց մարդկությանը հայտնի են եղել զանգվածային տարածվածությամբ հիվանդություններ, որոնց անվանել են համատարած, համընդհանուր հիվանդություններ։ Հիվանդության արագ փոխանցումը կենդանուց կենդանուն և մարդուն, մարդուց մարդուն, ժողովրդի լայն զանգվածների վարակվելը հիմք են ծառայել այս հիվանդություններն անվանել «համաճարակներ»։ Շատերին բնորոշ բարձր մահացության պատճառով դրանք անվանվել են նաև «մահաճարակներ»։ Դարեր շարունակ մարդիկ վարակիչ հիվանդություններ կապում էին գերբնական ուժերի հետ, որը ժխտվեց միայն 16-րդ դարում հպավարակի մասին իտալացի գիտնական Զիրոլամո Ֆրակաստորոյի ուսմունքով։ «Վարակիչ հիվանդություններ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարում՝ կապված վեներական հիվանդությունների հետ։ Հետագայում այս տերմինի տակ համախմբվեցին նաև այլ հիվանդություններ, որոնց բնորոշ էր վարակելիությունը։ Վարակիչ հիվանդությունների իսկական բնույթը բացահայտելու գործում կարևոր նշանակություն ունեն Պաստյորի, Կոխի, Մեչնիկովի, Գամալեայի և այլոց աշխատանքները։

Վարակիչ հիվանդություններ տարածման աղբյուրները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղուց մարդկությանը հայտնի են եղել զանգվածային տարածվածությամբ հիվանդություններ, որոնց անվանել են համատարած, համընդհանուր հիվանդություններ։ Հիվանդության արագ փոխանցումը կենդանուց կենդանուն և մարդուն, մարդուց մարդուն, ժողովրդի լայն զանգվածների վարակվելը հիմք են ծառայել այս հիվանդություններն անվանել «համաճարակներ»։ Շատերին բնորոշ բարձր մահացության պատճառով դրանք անվանվել են նաև «մահաճարակներ»։ Դարեր շարունակ մարդիկ վարակիչ հիվանդությունները կապում էին գերբնական ուժերի հետ, որը ժխտվեց միայն 16-րդ դարի հպավարակի մասին իտալացի գիտնական Զիրոլամո Ֆրակաստորոյի ուսմունքով։ Վարակիչ հիվանդություններ տերմինն առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարում՝ կապված վեներական հիվանդությունների հետ։ Հետագայում այս տերմինի տակ համախմբվեցին նաև այլ հիվանդություններ, որոնց բնորոշ էր վարակելիությունը։ Ըստ հարուցչի՝ մարմին ներթափանցման ուղու վարակիչ հիվանդությունները բաժանվում են հետևյալ 5 հիմնական խմբերի.

  • օդակաթիլային ճանապարհով փոխանցվող,
  • մարսողական ճանապարհով փոխանցվող (աղիքային վարակներ),
  • անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով) ճանապարհով փոխանցվող,
  • արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ) փոխանցվող,
  • ներարգանդային (մորից՝ պտղին) ճանապարհով փոխանցվող։

Որպեսզի տեղի ունենա վարակում, անհրաժեշտ է միաժամանակ մի քանի պայմանների առկայություն.

  • հարուցիչի ելք՝ արյան, մեզի, թքի, փսխուքի, քրտինքի հետ,
  • հարուցիչ,
  • հարուցչի բավարար քանակ,
  • «մուտքի դուռ» հարուցչի համար՝ վնասված մաշկ, լորձաթաղանթներ և հարուցչի հետ շփում։

Վարակիչ հիվանդությունների փոխանցման և վարակի տեղադրության տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակիչ հիվանդությունների իսկական բնույթը բացահայտելու գործում կարևոր նշանակություն ունեն Լ․ Պաստյորի, Ռ․ Կոխի, Ի․ Մեչնիկովի, Ն․ Գամալեայի և այլոց աշխատանքները։ Ըստ փոխանցման մեխանիզմի և վարակի տեղադրության վարակիչ հիվանդությունները բաժանվում են

  1. աղիքային,
  2. շնչառական ուղիների,
  3. արյունային,
  4. արտաքին ծածկույթների

Երբեմն, կախված հիվանդության կլինիկական ձևերից, կարող են լինել առանձին շեղումներ, այսինքն որևէ հիվանդություն կարող է հանդես գալ ոչ բնորոշ փոխանցման մեխանիզմով և տեղակայմամբ։ Սովորաբար վարակիչ հիվանդությունների աղբյուր են հիվանդ մարդիկ կամ կենդանիները, ինչպես նաև առողջացածները, երբեմն էլ՝ առողջ վարակակիրները։ Բոլոր վարակիչ հիվանդություններին հատուկ են զարգացման որոշակի օրինաչափություններ։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ պահերն ու շրջանները։

  1. Վարակման պահ և մանրէ-հարուցիչի մուտքը օրգանիզմ (տարբեր ուղիներով), որոնք կախված են հիվանդության բնույթից։
  2. Գաղտնի (լատենտ) կամ ինկուբացիոն շրջան, որը հաշվվում է վարակի մուտքի պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը։
  3. Հիվանդության նախանշանների (պրոդրոմալ) շրջան, որն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, ինքնազգացողության վատաացմամբ, գլխացավով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ և այլն։
  4. Հիվանդության զարգացման շրջան, որն ընթանում է տվյալ հիվանդությանը բնորոշ ախտաբանական երևույթների դրսևորմամբ։
  5. Բուռն շրջան, երբ դրսևորվում են տվյալ հիվանդությանը բնորոշ բոլոր ախտանշանները։
  6. Մարման (հանգչման) շրջան, որի ժամանակ ախտածին երևույթներն աստիճանաբար թուլանում են և վերանում։
  7. Առողջացման շրջան, որի տևողությունը կախված է օրգանիզմի ընդհանուր վիճակից և հատկություններից, հիվանդության ծանրության աստիճանից։

Վարակիչ հիվանդություններին բնորոշ է նաև հիվանդանալուց հետո տվյալ հիվանդության հանդեպ անընկալունակությունը։ ԽՍՀՄ-ում վարակիչ հիվանդությունների մի մասը (ժանտախտ, բնական ծաղիկ, մալարիա, բծավոր տիֆ, դիֆթերիա) վերացվել է, իսկ որոշ հիվանդություններ խիստ նվազել են։

Ժանտախտով հիվանդ մարդ

Վարակիչ հիվանդությունների զարգացման օրինաչափությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր վարակիչ հիվանդություններին հատուկ են զարգացման որոշակի օրինաչափություններ։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ պահերն ու շրջանները։

Վարակման պահ և մանրէհարուցիչի մուտքը օրգանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակման պահ և մանրէհարուցիչի մուտքը օրգանիզմ (տարբեր ուղիներով), որոնք կախված են հիվանդության բնույթից։

Դիֆթերիա

Գաղտնի շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի (լատենտ) կամ ինկուբացիոն շրջան, որը հաշվվում է վարակի մուտքի պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը։

Հիվանդության նախանշանների շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության նախանշանների (պրոդրոմալ) շրջան, որն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, ինքնազգացողության վատացմամբ, գլխացավով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ և այլն։

Հիվանդության զարգացման շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության զարգացման շրջան, որն ընթանում է տվյալ հիվանդությանը բնորոշ ախտաբանական երևույթների դրսևորմամբ։

Բուռն շրջան, երբ դրսևորվում են տվյալ հիվանդությանը բնորոշ բոլոր ախտանշանները։

Մարման շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարման (հանգչման) շըրջան, որի ժամանակ ախտածին երևույթներն աստիճանաբար թուլանում են և վերանում։

Առողջացման շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջացման շրջան, որի տևողությունը կախված է օրգանիզմի ընդհանուր վիճակից և հատկություններից, հիվանդության ծանրության աստիճանից։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ է նաև հիվանդանալուց հետո տվյալ հիվանդության հանդեպ անընկալունակությունը։ ԽՍՀՄ-ում վարակիչ հիվանդությունների մի մասը (ժանտախտ, բնական ծաղիկ, մալարիա, բծավոր տիֆ, դիֆթերիա) վերացվել է, իսկ որոշ հիվանդություններ խիստ նվազել են։

Վարակիչ հիվանդությունների հարուցիչներն ունեն ազդեցության մի շարք ընդհանուր կողմեր, որոնք դրսևորվում են որոշ ընդհանուր նշաններով.

  • տենդ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38°C-ից բարձր,
  • տկարություն, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն,
  • ավշային հանգույցների մեծացում,
  • գլխապտույտ,
  • գլխացավ,
  • ախորժակի նվազում,
  • մկանային ցավեր։

Վարակիչ հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են տենդով։ Տենդը մարմնի ընդհանուր պատասխան ռեակցիան է ախտահարմանը, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38°C–ից բարձր։ Տենդի ժամանակ խախտված է մարմնի ջերմարտադրության և ջերմատվության հավասարակշռությունը։ Սովորաբար 38 °C–ից բարձր ջերմաստիճանը, բացառությամբ ջերմային խանգարումների, վկայում է մարմնում որևէ վարակի առկայության մասին։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը պաշտպանական ռեակցիա է վարակի նկատմամբ, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմնի դիմադրողականությունը կտրուկ բարձրանում է։ Այդ պատճառով, եթե մարդը նորմալ է տանում մարմնի բարձր ջերմաստիճանը, կարիք չկա այն իջեցնել։ Սակայն 39 °C և բարձր ջերմաստիճանները կյանքին վտանգ են սպառնում։ 40 – 41 °C սկսվում է մարմնի սպիտակուցների բնափոխում։ Տենդի ժամանակ անոթազարկը և շնչառությունը հաճախանում են, կարող է լինել սարսուռ կամ դող։ Տուժածն ունենում է գլխապտույտ, գլխացավ։ Ուժեղանում է քրտնարտադրությունը (հնարավոր է հեղուկի մեծ քանակության կորուստ և ջրազրկման գարգացում)։ Մանկական տարիքում կարող են լինել տենդային ցնցումներ։ Տենդը կարող է ուղեկցվել գիտակցության տարբեր խանգարումներով։ Տենդը վտանգավոր է հատկապես.

  • երբ ջերմաստիճանը 40 – 41 °C–ից բարձր է,
  • երբ ուղեկցվում է ցնցումներով (հատկապես երեխաների մոտ),
  • երբ ուղեկցվում է գիտակցության խանգարումներով,
  • երբ ջերմաստիճանը կտրուկ տատանվում է։

Առաջին օգնությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, ժամանակին ահագանգելով և նշված մի բանի քայլերը կատարելով, դուք կարող եք ավելի արդյունավետ դարձնել մասնագիտական օգնությունը, կանխարգելել վարակի հետագա տարածումը։

  • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
  • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը։ Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը։
  • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
  • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։ Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ընդհանուր քայլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պահպանեք անձնական և, հատկապես, ձեռքերի հիգիենան։
Վարակներ բժշկական ձեռնոցներ ԱՇ-ի համար պաշտպանիչ դիմակ Պահպանակ քլոր պարունակող նյութեր օճառ
ՄԻԱՎ վարակ ++ - +++ +++ -
Հեպատիտ B ++ + +++ +- -
Տուբերկուլյոզ - + - +++ + -
Աղիքային վարակներ + ++ - +++ +
Հերպես - +++ +++ +- -
ՍՃՓՀ + + +++ +++ +
  • Օդակաթիլային վարակների դեպքում հիվանդի հետ շփման դեպքում օգտագործեք դիմակ՝ շնչուղիները պաշտպանելու համար։
  • Սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք պահպանակ։
  • Խուսափեք պատահական սեռական կապերից։
  • Պայքարեք տնային միջատների (ճանճեր, մոծակներ, ուտիճներ) և մակաբույծների (տզեր, ոջիլներ, լվեր) դեմ, քանի որ նրանք կարող են հիվանդության հարուցիչների անմիջական փոխանցողը լինել։
  • Կատարեք վարակիչ հիվանդությունները կանխարգելող պատվաստումներ։
  • Օգտագործեք միայն ստուգված կամ արտոնագրված խանութներից գնված որակյալ սննդամթերք, մի օգտագործեք ժամկետանց կամ ոչ սառնարանային պայմաններում պահված մթերք։
  • Սնվեք լիարժեք և բավարար քանակով, քանի որ թերսնուցումը թուլացնում է մարմինը և հեշտացնում վարակիչ հիվանդությունների զարգացումը։
  • Աշխատեք օգտագործել միայն ջրմուղի քլորացված ջուր կամ, եթե դա հնարավոր չէ (գյուղական պայմաններում)՝ եռացրած ջուր։
  • Օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացեք միրգը և բանջարեղենը հոսող ջրի տակ։
  • Վարակիչ հիվանդության կասկածի դեպքում անմիջապես դիմեք բժշկի և հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին և նրա անձնական օգտագործման իրերը շրջապատից։

Պատվաստումը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոց է։ Այն իրենից ներկայացնում է հիվանդության սպանված կամ թուլացված հարուցիչների, երբեմն էլ՝ նրանց արտադրած թուլացված թույների ներմուծումը մարդու մարմին։ Դրա հետևանքով մարմնում արտադրվում են հակամարմիններ, որոնք հետագայում պայքարում են այդ վարակի դեմ։ Որոշ դեպքերում մարմին ներմուծվում են հարուցչի դեմ պատրաստի հակամարմիններ։ Պատվաստումը առաջին հերթին արդյունավետ է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների՝ տուբերկուլյոզի, դիֆթերիայի, կապույտ հազի, խոզուկի, կարմրուկի, ինչպես նաև պոլիոմիելիտի, փայտացման դեմ։ Այս հիվանդություններից խուսափելու համար, երեխայի ծնվելուց հետո, սահմանված ժամկետներում պետք է նրան պատվաստել՝ անկախ համաճարակային իրավիճակից։ Եթե երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում, անպայման կատարեք նրա կանխարգելիչ պատվաստումները՝ դիմելով տեղամասային մանկաբույժին։ Չի կարելի խուսափել պատվաստումներից, քանի որ շատ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան հետագայում այն բուժել։ Իսկ որոշ դեպքերում (փայտացում, կատաղություն, պոլիոմիելիտ) պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է, քանի որ հիվանդության դրսևորումից հետո բուժումը գրեթե անհնար է։ Որովայնային տիֆի, հեպատիտ B-ի, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի և մի քանի այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են համաճարակային ցուցմունքներով՝ վարակի աղբյուրի հայտնաբերման վայրերում։

Համաճարակաբանության

[խմբագրել | խմբագրել կոդը]
Disability-adjusted life year (DALY)վարակի պատճառները և պարազիտ հիվանդությունները 2004 թվականին 100000 մարդ.[1]
     нет данных      ≤250      250-500      500-1000      1000-2000      2000-3000      3000-4000      5000-6250      6250-12500      12500-25000      25000-50000      ≥50000

Հետևյալ աղյուսակում բերված են վարակիչ հիվանդությունները, որից ըստ տվյալների Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 2002 թվականին մահացել են ավելի քան 100000 մարդ։ Մահացությունների թիվը աշխարհում, որի պատճառն է հանդիսանում վարակիչ հիվանդությունը[2][3]

Վայրը Մահվան պատճառը Միլիոն մահ 2002 թ. % բոլոր մահերը Միլիոն մահ 1993 թ. Վայրը 1993 թ.
Թիվ Բոլոր վարակիչ հիվանդությունները 14.7 25.9 % 16.4 32.2 %
1 Ստորին շնչուղիների վիրուսային հիվանդություն[4] 3.9 6.9% 4.1 1
2 ՄԻԱՎ/ՁԻԱՀ 2.8 4.9% 0.7 7
3 Աղիքային հիվանդություններ[5] 1.8 3.2% 3.0 2
4 տուբերկուլյոզ 1.6 2.7% 2.7 3
5 մալարիա 1.3 2.2% 2.0 4
6 կարմրուկ 0.6 1.1% 1.1 5
7 կապույտ հազ 0.29 0.5% 0.36 7
8 կարկամախտ 0.21 0.4% 0.15 12
9 մինինգիտ 0.17 0.3% 0.25 8
10 Սիֆիլիս 0.16 0.3% 0.19 11
11 հեպատիտ B 0.10 0.2% 0.93 6
12-17 Տրոպիկական հիվանդություններ(6)[6] 0.13 0.2% 0.53 9, 10, 16-18

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. World Health Organization (2009 թ․ փետրվար). «Age-standardized DALYs per 100,000 by cause, and Member State, 2004». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  2. «The World Health Report (Annex Table 2)» (pdf). 2004. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Table 5» (pdf). 1995. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  4. Ստորին շնչուղիների վիրուսային հիվանդության ներառում են թոքերի բորբոքումը, գրիպը և բրոնխիտը.
  5. Աղիքային հիվանդություններ են խոլերան, բոտուլիզմը և E. coli, և այլն։ Intestinal infectious diseases
  6. Tropical diseases include Chagas disease, dengue fever, lymphatic filariasis, leishmaniasis, onchocerciasis, schistosomiasis and trypanosomiasis.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 308