Վասիլ Ղորղանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Ղորղանյան
Նաև հայտնի է որպեսБЖ, Веритасов և Veritas
Ծնվել էհունվարի 22 (փետրվարի 3), 1865[1][2][3]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][3]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 6, 1934(1934-06-06)[2][3] (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտություներաժշտագետ և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՌուսական կայսերական բանակ[3], Q24934455?[3], Հայաստանի Ազգային Գրադարան[3] և «Հայաստան» հրատարակչություն[3]
ԿրթությունՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան (1880)[3]
ԱնդամակցությունՌուսական երաժշտական ընկերություն[3]
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Vasil Ghorghanyan Վիքիպահեստում
Վասիլ Ղորղանյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Վասիլ Դավթի Ղորղանյան (Բարսեղ Կորգանով, հունվարի 22 (փետրվարի 3), 1865[1][2][3], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][3] - հունիսի 6, 1934(1934-06-06)[2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ երաժշտագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1934 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Ղորղանյանը ծնվել է Թիֆլիսում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ռեալական դպրոցում։ Վեց տարեկան հասակից սկսել է նվագել դաշնամուր, իսկ տասներեքում ձեռք է բերել դաշնակահարի համբավ։ Աշակերտել է Է. էպշուոեյնին (դաշնամուր), Կ. Ալիխանովին և Գ. Ղորղայանին (տեսություն)։ 1880-ական թվականների վերջերին ավարտել է Պետերբուրգի ռազմաինժեներական ուսումնարանը, աշխատել Սարիղամիշում, 1888 թվականից ապրել Թիֆլիսում։ Ծավալել է հասարակական, հրապարակախոսական գործունեություն, հանդես եկել տեղական մամուլում, եղել Մոսկվայի և Պետերբուրգի մամուլի խոշոր երաժշտական հանդեսների թղթակիցը։ Ղորղանյանն առաջինն է նկատել երիտասարդ Ֆ. Շալյապինի մեծ տաղանդը։ 1890-ական թվականներին եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, հանդիպել Յ. Բրամսին, Ժյուլ Մասնեին, Քամիլ Սեն-Սանսին, Ջուզեպպե Վերդիին։ 1896 թվականին թողել է զինվորական ծառայությունը։ 1891 թվականից 1901 թվականին ռուսական երաժշտական (ընկերության Թիֆլիսի բաժանմունքի վարչության անդամ էր։ 1900 թվականին հիմնել է Անդրկովկասում առաջին ռուսական «Կավկազսկի վեստնիկ» գիտագրական ամսագիրը (հրատարակել և խմբագրել է մինչև 1902 թվականը)։ 1900-1904 թվականներին Միջազգային երաժշտական ընկերության կովկասյան բաժանմունքի տնօրենն էր։ 1904 թվականին Կովկասի երաժշտության մասին ելույթներ է ունեցել Միջազգային երաժշտական ընկերության Բեռլինյան սեկցիայի նիստերին, 1909 թվականին՝ Վիեննայի կոնգրեսում։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Ղորղանյանը հիմնականում գործել է Երևանում՝ 1925-1930 թվականներին եղել է հանրային գրադարանի տնօրենի տեղակալ, Պետհրատի երաժշտական սեկտորի նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր-կոնսուլտանտ։ Արևմտաեվրոպական և ռուսական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներին նվիրված աշխատությունների, հոդվածների հեղինակ է։ Տասնյակ տարիներ հավաքել, ուսումնասիրել և համակարգել է Բեթհովենի կյանքին վերաբերող փաստական հարուստ նյութեր, դեռևս 1888 թվականին Թիֆլիսում կոմպոզիտորի մասին հրատարակել գրքույկ, նրա նամականին (1300 նամակ, երկու գրքով՝ 1900 թվականին և 1904 թվականին), մեծածավալ մենագրություն «Կենսագրական էտյուդ», 1909 թվականին և ճանաչվել որպես խոշորագույն բեթհովենագետ։ Գրել է Մոցարտի մասին ծավալուն աշխատություն (1900 թվական), ակնարկ՝ նվիրված Վերդիին (1897 թվական), առաջինն է լուսաբանել «Պուշկինը երաժշտության մեջ» թեման։ Ուսումնասիրել է հայկական և վրացական երաժշտությունը, հավաքած նյութերը ընդհանրացրել «Կովկասյան երաժշտություն» ժողովածուում (1901 թվական), ուր հեղինակի թարգմանությամբ տեղ են գտել նաև Կոմիտսաի «Հայկական եկեղեցական երաժշտություն» և «Հայ գեղջուկ պարերգեր» աշխատությունները։ Ղորղանյանի բազմակողմանի գործունեությունը նպաստել է մինչխորհրդային և խորհրդային երաժշտական մշակույթի զարգացմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 41